Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իտալացի նկարիչների գլուխգործոցները՝ ՀՀ նախագահի նստավայրում

Իտալացի նկարիչների գլուխգործոցները՝ ՀՀ նախագահի նստավայրում
24.09.2020 | 22:54

18-րդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալիի (Կանալետո), Բերնարդո Բելոտոնիի, Ֆրանչեսկո Գվարդինիի և Միկելե Մարիեսկուի կտավները ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը: Բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված չորս կտավում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:


Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց` հավաքածուն Հայաստան է բերվել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի աջակցությամբ, որը ոչ միայն հարգված իրավաբան, հոյակապ դասախոս, գիտնական, այլև մեծ արվեստասեր է: «Այս ցուցահանդեսն իրականում երկկողմանի է: Ըստ համաձայնության` մենք մեր կողմից ցուցահանդես ենք կազմակերպելու Իտալիայի նախագահի նստավայրում: Հուսանք` ցուցահանդեսը կբացվի այս տարի, երբ ըստ պայմանավորվածության ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մինչև մեկ տասնյակ կտավ, գործեր որոնք ներկայացնում են մեր մեծագույն վարպետներին: Մենք չենք կարող ցուցադրություն իրականացնել Իտալիայում և մեզ հետ չվերցնել Այվազովսկու կտավներից որևէ մեկը, Մարտիրոս Սարյանի, Կոջոյանի և այլ հայտնի հեղինակների ստեղծագործություններ»,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ նախատեսում են ներկայացնել կտավներ ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահից, այլև անձնական հավաքածուներից:


Վերադառնալով իտալական ցուցահանդեսին` ՀՀ նախագահը շեշտեց, որ ցուցադրված է միջազգային նշանակություն ունեցող գեղանկարչություն: «Կտավները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է: Այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով: Վենետիկը մեզ մոտ ոչ միայն Մխիթարյան միաբանության համար. հայ առևտրականները Վենետիկի հետ կապված են եղել դարեր: Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ: Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաև տեղյակ են հայ ճարտարապետության և ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն: Հետևաբար` ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:
Նա նշեց, որ այս օրը ջերմացնում է բոլորիս և մեկ անգամ ևս ցույց է տալիս երկու ժողովուրդների միջև և’ պատմական, և’ այսօրվա խորը, սերտ բարեկամական հարաբերությունները: ՀՀ նախագահը բարձր գնահատեց նաև ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը ցուցադրության կազմակերպման հարցում` նշելով, որ դեսպանը հոյակապ ներկայացնում է Իտալիայի Հանրապետությունը Հայաստանում: «Եթե ինչ-որ տեղ Վենետիկը հայկական քաղաք է, Իտալիայի Հանրապետության դեսպանն էլ ինչ-որ տեղ հայկական դեսպան է, քանի որ այն ջերմությունն ու նվիրումը, որ դուք ցույց եք տալիս առ Հայաստան շատ բարձր գնահատականի է արժանի»,-եզրափակեց ՀՀ նախագահը: Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց, որ հայ իտալական-հարաբերություններում մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մշակույթին և միշտ հայկական իշխանությունների, հատկապես ՀՀ նախագահի կողմից մեծ պատրաստակամություն է տեսնում: Խոսելով ցուցադրությունում ներկայացված կտավների մասին` նա ասաց, որ պատահական չեն ընտրվել: «Չորս գործն էլ 18-րդ դարի են, պատկերում են Սան Մարկո հրապարակը և պատահական ընտրված չէ ժամանակաշրջանը, քանի որ շատ կարևոր էր հայ-իտալական հարաբերությունների համար: Հենց այդ դարաշրջանում հայր Մխիթարը հաստատվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում»,-ընդգծեց դեսպանը: Նա տեղեկացրեց, որ չորս ստեղծագործություններն էլ, չորս նկարիչներն էլ իրենց պատմություններով շատ մոտ են. բոլորն էլ եվրոպական պատմության կրողներ են, պատմություն, որը տարածվում է Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում: «Այդպիսով ճիշտ համարեցինք հենց նման ցուցահանդես կազմակերպել, քանի որ այս տարի Հայաստանում ԵՄ մշակութային կազմակերպությունների ցանցի հերթական նախագահությունը ստանձնում է Իտալիան, ու այս ցուցադրությամբ տալիս ենք միջոցառումների մեկնարկը»,-շեշտեց Վինչենցո Դել Մոնակոն:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ