Ինչու են Սնա­ցա­կա­ն­յա­նին կան­չել ԱՄՆ

Ինչու են Սնա­ցա­կա­ն­յա­նին կան­չել ԱՄՆ
25.09.2020 | 00:19
Դի­մա­կի «մա­սին» իր սր­բա­զան զբաղ­մուն­քը Նի­կո­լը կր­կին կփո­խա­րի­նի 100 «ձեռք­բե­րում­նե­րի» մա­սին տրակ­տա­տով. նա այլ ա­նե­լիք չու­նի:
Բայց դա ա­ռա­ջին հա­յաց­քից: Ճիշտ ժա­մա­նակն է, որ նո­յեմ­բե­րի 3-ից` իր տե­րե­րի երկ­րում, սո­րո­սենց ա­մե­րի­կյան ընտ­րու­թյուն­նե­րից ժա­մեր ա­ռաջ նա ներ­կա­յաց­նի Հա­յաս­տա­նը ոտ­քից գլուխ քաո­սի, քանդ­ման, ար­ժե­հա­մա­կար­գա­յին է­րո­զիա­յի են­թար­կե­լու, հո­գի­նե­րը մս­խե­լու, մա­տաղ սերն­դին հա­յե­լա­յին ար­տա­ցոլ­մամբ զո­հա­բեր­ման են­թար­կե­լու, կո­րո­նա­վի­րու­սյան դա­սապ­րո­ցեսն սկ­սե­լու (այս դեպ­քում ևս ոչ ոք չի ի­մա­նա­լու` քա­նի ե­րե­խա-ու­սու­ցիչ հի­վան­դա­ցավ, ո­րով­հետև տվյալ­նե­րի բա­զա­յին միայն եր­կու հո­գի «доступ» ու­նեն` ինքն ու դոկ­տոր մահ-ը) դի­վա­յին իր ծրագ­րի ամ­փո­փիչ աս­քը։
Փոք­րիկ պաու­զա այս թե­մա­յով, ու անց­նենք գեոա­նա­լի­զին: Ա­յո, սրանք սկ­սում են Covid-19-ի 2-րդ ա­լի­քի մեծ ռանդևուն` մատ­ղաշ սերն­դի «վրա­յով»: ՈՒղ­տին իսկ հաս­կա­նա­լի է՝ վե­րահս­կո­ղու­թյան այն մա­կար­դա­կը, որն առ­կա է Հա­յաս­տա­նում Covid-ի հետ կապ­ված, ան­պայ­մա­նո­րեն իր ար­տա­ծումն է ու­նե­նա­լու մատ­ղաշ սերն­դի վրա. շատ մեծ «սրի­կա» պետք է լի­նես, որ, որ­պես աշ­խար­հում ա­ռա­ջան­ցիկ­նե­րից մե­կը Covid-ով վա­րակ­ված­նե­րի, մա­հե­րի թվով, գնաս ոչ թե հե­ռա­վար ու­սուց­ման, այլ փն­թի կազ­մա­կերպ­մամբ դա­սապ­րո­ցե­սի, ին­չը կր­թա­կան հա­մա­կար­գը հիմ­նո­վին քան­դած Հա­րու­թյու­նյան Ա­րա­յի­կի դպ­րո­ցի մա­տա­ղաց­ման վեր­ջին ա­րա­րը կլի­նի, ո­րի կող­քին Ստամ­բու­լյան ու Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիա­ներն առ ո­չինչ կա­րող են հա­մար­վել:
Կար­ծում ենք, ա­ռա­ջի­կա 100 «ձեռք­բե­րում­նե­րի» մեջ Հա­յաս­տա­նի թիվ մեկ խո­րո­ված ա­նո­ղը Covid-19-ի դեմ դպ­րո­ցա­կան պայ­քա­րը կհա­մա­րի իր «մե­ծա­գույն» ձեռք­բե­րու­մը` դպ­րո­ցի, ե­կե­ղե­ցու, ՍԴ-ի, տն­տե­սու­թյան, խոր­հր­դա­րա­նի, Ա­մուլ­սա­րի, ա­զատ խոս­քի կազ­մա­քանդ­ման կող­քին…. իր տե­րե­րի` սո­րո­սենց հա­մար:
Ընդ ո­րում, այդ ա­մե­նը Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նի` ԱՄՆ այ­ցից հինգ րո­պե անց, երբ իշ­խա­նու­թյուն­նե­րի դուռն ար­դեն թա­կում է Ղա­րա­բա­ղյան խն­դի­րը, Ա­լիևն էլ հան­դես է գա­լիս «վե­րե­լա­կա­յին» խոր բա­ցա­հայ­տում­նե­րով` ռազ­մա­տենչ-պա­տե­րազ­մա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով:
Հի­շենք, որ մինչ օրս ո՛չ Փա­շի­նյան Նի­կո­լը, ո՛չ Մնա­ցա­կա­նյան Զոհ­րա­պը չեն հան­դի­պել ա­մե­րի­կա­ցի որևէ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի, ին­չը թավ­շյա-ժո­ղովր­դա­վար (ա՜խ) հա­մար­ված «հե­ղա­փո­խու­թյան» հա­մար նոն­սենս է: Չնա­յած այն այն հան­գա­ման­քին, որ թե՛ Նի­կո­լը, թե՛ յուր կո­մուֆ­լյա­ժա­վոր, զեն­քե­րից զար­դեր ձու­լող, ա­կանջ­նե­րից կա­խող, գետ­նին սո­ղա­ցող տի­կինն ի խո­րոց սր­տի ա­մեն ինչ ա­նում են` վասն ա­մե­րի­կյան խա­ղա­ղա­սի­րու­թյան, ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի հետ կոն­սո­լի­դաց­վե­լու, վասն մեր ե­կե­ղե­ցում հա­տուկ ծա­ռա­յու­թյան ա­զե­րի դի­վեր­սան­տի պաշտ­պա­նու­թյան, թե` հա­յե­րը Խո­ջա­լուում «ցե­ղաս­պա­նու­թյուն» են ի­րա­կա­նաց­րել:
Ո­չինչ չօգ­նեց Նի­կո­լին, որ­պես­զի ան­գամ նման դրսևո­րում­նե­րից հե­տո իր ի­րա­կան տե­րե­րը բա­նի տեղ դնեն ի­րեն, գո­նե Պոմ­պեո­յի մա­կար­դա­կով հան­դի­պում ու­նե­նան (Բուշ-կրտ­սե­րը ժա­մա­նա­կին ե­կավ Վրաս­տան, վրա­ցի­քի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կում «Կեն­տաու­րի» պա­րեց Մի­խո­յի հետ):
Ի տե­ղի ձգենք պաու­զան` ծա­նո­թա­նա­լու Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի ա­մե­րի­կյան «տուռ­նե­նե­րի» հետ. ա­ռա­ջին նա­խա­գահ ԼՏՊ-ն, իր կա­բի­նե­տի ա­ռա­ջին ԱԳ նա­խա­րար, ա­մե­րի­կա­հայ Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյա­նի ու վեր­ջի­նիս հայ­րի­կի լոբ­բիս­տա­կան խոր ջան­քե­րով, 91-ին հա­ջո­ղեց­րել էր հան­դի­պել Բուշ-ա­վա­գի, 94-ին` Բիլ Քլին­թո­նի հետ:
Քո­չա­րյանն իր պաշ­տո­նա­վար­ման սկզբ­նա­մա­սում` Հայ դա­տի ու հայ­կա­կան հա­մայն­քի բուռն ջան­քե­րի շնոր­հիվ հան­դի­պել էր պաշ­տո­նին հրա­ժեշտ տվող «կաղ բա­դիկ» Բիլ Քլին­թո­նին` ըն­դա­մե­նը ճա­նա­չո­ղա­կան մո­տիվ­նե­րով: 2001-ին` Քի ՈՒես­թում Ղա­րա­բա­ղյան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման մեկ­նած, հանց կա­սեր Վա­նոն` «քար­տեզ նա­յե­լու» գնա­ցած, Ա­լիև-ա­վա­գի հետ պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը «իգ­նոր» ա­րած Քո­չա­րյա­նը «мимолетный» հան­դի­պում էր ու­նե­ցել Բուշ-կրտ­սե­րի հետ:
Սերժ Սարգ­սյա­նի ա­մե­րի­կյան «տուռ­նե­նե­րը» սկս­վել են, երբ նա երկ­րի երկ­րորդ դեմք` վար­չա­պետ էր. 2007-ի աշ­նա­նը հան­դի­պել էր Պետ­դե­պի «եր­կա­թյա լե­դի» Քոն­դո­լի­զա Ռայ­սի հետ (Նի­կո­լը ցայ­սօր չի կա­րո­ղա­ցել ան­գամ Պոմ­պեո­յի հետ հան­դի­պել), նա­խա­գահ ե­ղած ժա­մա­նակ քա­նիցս հան­դի­պում­ներ է ու­նե­ցել Բա­րաք Օ­բա­մա­յի հետ: Ի դեպ, Սեր­ժի ժա­մա­նակ է ԱՄՆ-ի բար­ձաս­տի­ճան պաշ­տո­նյան` պետ­քար­տու­ղար Հիլ­լա­րի Քլին­թո­նը, ժա­մա­նել Հա­յաս­տան։
ՈՒ հի­մա շատ ծի­ծա­ղե­լի, ե­թե չա­սենք՝ զա­վեշ­տա­կան է, որ Փա­շի­նյան Նի­կո­լի վայ-լոբ­բիստ­նե­րը մի քա­նի ժա­մով Հա­յաս­տան ժա­մա­նած, ըն­դա­մե­նը Թրամ­փի խոր­հր­դա­կան, «Արմ­նյու­զին» հար­ցազ­րույց տվող, Նի­կո­լից ա­հա­վոր հիաս­թափ­ված Բոլ­թո­նին հա­մա­րում են ա­մե­րի­կյան «ա­մեն­բարձ­րաս­տի­ճան» պաշ­տո­նյա, ո­րի հետ տե­սակ­ցել է մեր թավ­շյա «Գան­դին», իսկ Նի­կո­լի ու Թրամ­փի վայր­կյա­նա­նոց նկա­րը հա­մա­րել «աշ­խա­տան­քա­յին» հան­դի­պում:
Այ­նու­հան­դերձ, ռիսկ ա­նենք, խմենք շամ­պայն, ա­սե­լու` Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նը այս ան­գամ գու­ցե և հան­դի­պի Պոմ­պեո­յին: Ին­չու՞: Շատ պարզ. ԱՄՆ-ը Բալ­կան­նե­րի ու Մեր­ձա­վոր Արևել­քի մեր­ձեց­ման ե­րե­կո­ներ է անց­կաց­նում, վասն Մեր­ձա­վոր Արևել­քում իր նե­րուժ Իս­րա­յե­լի ամ­րա­կայ­ման` Պա­ղես­տի­նում սպաս­վող Իս­րա­յե­լի տա­րածք­նե­րի ա­պա­գա «խա­ղա­ղա­սի­րա­կան» օ­կու­պաց­ման: Եվ ի­հար­կե` ընդ­դեմ Ի­րա­նի: Թրամ­փի գեո­փե­սա Քուշ­նե­րը իս­րա­յե­լա­կան հզոր «մարշ-բրա­սոկն» ի­րա­կա­նաց­նում է վասն յուր ա­նե­րոջ ընտ­րու­թյուն­նե­րի, ո­րոնց ֆո­նին կնք­վե­ցին հա­մա­ձայ­նագ­րե­րը Բահ­րեյն-է­մի­րու­թյուն­ներ-Իս­րա­յել, Կո­սո­վո-Սեր­բիա` խիստ խա­ղա­ղա­սի­րա­կան, զեն­քից ա­կան­ջօ­ղեր պատ­րաս­տե­լու մատ­րի­ցա­յով՝ Վու­չի­չին «մե­ղադ­րյա­լի» ա­թո­ռի մա­տուց­մամբ:
Ո­րին, ի դեպ, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, Ռու­սաս­տանն այն­քան էլ դեմ չէր և Լավ­րո­վի ու Պու­տի­նի մա­կար­դա­կով նե­րո­ղու­թյուն խնդ­րեց Զա­խա­րո­վա­յի փո­խա­րեն (ու­շա­դիր լի­նենք` հա­զար ու մի պատ­ճա­ռով):
ՈՒ հի­մա, Զոհ­րապ Սնա­ցա­կա­նյա­նի այ­ցով, կար­ծես հեր­թը հաս­նում է Հա­րա­վա­յին Կով­կա­սին: Կոնկ­րետ դեպ­քում՝ Ղա­րա­բա­ղին: ՈՒ թե տե­ղի ու­նե­նա Պոմ­պեո-Սնա­ցա­կա­նյան հան­դի­պու­մը, կա­րե­լի է հիմ­նո­վին հաս­կա­նալ, թե ին­չու է իր հար­ցազ­րույց­նե­րում վեր­ջինս շր­ջան­ցում Ար­ցա­խի ինք­նիշ­խա­նու­թյան նոր­մը, շեշ­տադ­րում անվ­տան­գու­թյան ու լավ մո­ռաց­ված, Սերժ Սարգ­սյա­նի ժա­մա­նակ ար­դեն իսկ ձեռք բեր­ված Վիեն­նա, Սանկտ Պե­տեր­բուրգ-Ժնև մո­նի­թո­րին­գի մե­խա­նիզ­մի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, որն ինքն ու յուր պատ­րոն Նի­կո­լը խիստ սա­հուն մո­ռա­ցան Դու­շան­բեի վե­րե­լա­կում, ինչ­պես «մո­ռա­նում» են Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հարցն ու Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը:
Միով բա­նիվ` ԱՄՆ-ը փոր­ձում է Ար­ցա­խի հար­ցում ա­ռաջ անց­նել Ռու­սաս­տա­նից: Բայց դա` ա­ռա­ջին հա­յաց­քից, զի Ռու­սաս­տա­նը ևս լր­ջո­րեն վե­րա­դա­սա­վոր­վում է. հոկ­տեմ­բե­րի 12-16-ին սպաս­վում են ՀԱՊԿ զո­րա­վար­ժու­թյուն­ներ` Բե­լա­ռու­սի տա­րած­քում, ին­չը խիստ նշա­նա­յին է` տա­վու­շյան դեպ­քե­րի ֆո­նին.:
Տա­վու­շը լուրջ տրանս­ֆոր­մա­ցիա էր Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան` Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սա­հուն անց­ման, ի անհ­րա­ժե­տու­թյուն` ՀԱՊԿ բա­վա­կա­նին նր­բա­գեղ ներգ­րավ­ման. մատ­րի­ցա` ա­պա­գա զար­գա­ցում­նե­րի, ԱՄՆ-ի «խա­ղա­ղա­սի­րա­կան» բա­նա­լի` Տա­վու­շում ի պի­տո պտ­տե­լու:
Մնում է հաս­կա­նալ` Զոհ­րապ Սնա­ցա­կա­նյա­նը ԱՄՆ-ում (Պոմ­պեո­յի ա­ռաջ) կնս­տի «ա լյա երկ­րորդ նկա՞ր», ի­մա՝ Շե­րոն Սթոուն (Զա­խա­րո­վա­յի նշած), թե՞ նրան ան­գամ ա­թոռ չեն տա, որ նս­տի:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ