Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ սխա­լը ճիշտ է, ճիշ­տը՝ սխալ

Երբ սխա­լը ճիշտ է, ճիշ­տը՝ սխալ
25.09.2020 | 00:24

ՀՀ-29-ը հե­տաքր­քիր էր: Մի կողմ թող­նենք կազ­մա­կեր­պա­կան-տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը, անդ­րա­դառ­նանք բո­վան­դա­կա­յին կող­մին: Իսկ բո­վան­դա­կա­յի­նի սկիզ­բը ՔՊ-ի նիս­տում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույթն էր, որ հե­տո շա­րադր­վեց Ֆեյս­բու­քում՝ ներ­կա­յաց­նե­լով, թե ինչն է ճիշտ ու ինչն է սխալ ե­ղել Հա­յաս­տա­նում 2018-ից ա­ռաջ ու հե­տո՝ իր գնա­հատ­մամբ:


Բա­նա­վոր ու գրա­վոր խոսք, որ հա­կա­սու­թյուն­նե­րի կծիկ է՝ մեկ­նա­կե­տե­րի, եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի ու գոր­ծե­րի հա­մադր­ման տե­սա­կե­տից: Ա­ռա­ջին հա­յաց­քից հն­չում են ճիշտ կար­գա­խոս­ներ՝ «Իշ­խա­նու­թյու­նը պետք է ի վի­ճա­կի լի­նի կա­յաց­նել ո­րո­շում­ներ, բնա­կա­նա­բար՝ ճիշտ ո­րո­շում­ներ»: Պարզ­վում է՝ ճիշտ լի­նե­լու հա­մար պետք է սխալ սխա­լի հետևից գոր­ծել, ո­րով­հետև ՔՊ-ն Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան միակ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ուժն է, որ ի­րա­գոր­ծել է իշ­խա­նա­փո­խու­թյան խոս­տու­մը՝ բա­ցա­ռա­պես «սխալ քայ­լե­րի հետևո­ղա­կա­նու­թյան» շնոր­հիվ: «ՔՊ-ի նա­խա­հիմ­նադր­ման օ­րից Հա­յաս­տա­նի ընդ­դի­մա­դիր դաշ­տում տե­ղի էին ու­նե­նում «ճիշտ» պրո­ցես­ներ, ո­րոնց վե­րա­բե­րյալ ՔՊ-ն որ­դեգ­րեց «սխալ» դիր­քո­րո­շում­ներ: «Ճիշտ» և «սխալ» բնո­րո­շում­նե­րի մեջ ոչ մի հեգ­նանք չեմ դնում, այդ բնո­րո­շում­նե­րը բխում են տվյալ պա­հի հան­րու­թյան շր­ջա­նում իշ­խող տրա­մադ­րու­թյուն­նե­րից և ըն­կա­լում­նե­րից: ՔՊ-ն, ի վեր­ջո, հաղ­թեց «սխալ քայ­լե­րի» հետևո­ղա­կան ռազ­մա­վա­րու­թյան շնոր­հիվ, ո­րով­հետև այդ քա­ղա­քա­կան ու­ժը հաս­կա­նում էր, թե ինչն է սխալ ա­նում և ին­չու և ինչ խն­դիր է լու­ծում: Այդ հետևո­ղա­կան սխալ­նե­րի նպա­տա­կը մտա­ծո­ղու­թյան նոր հար­թու­թյուն ստեղ­ծելն էր, ան­խու­սա­փե­լի պար­տու­թյուն­նե­րի տրոր­ված նախ­կին ճա­նա­պարհ­նե­րով չգ­նա­լը, հան­րու­թյան հետ երկ­խո­սու­թյու­նը եր­բեմն բա­նա­վե­ճի, եր­բեմն լեզ­վակռ­վի, եր­բեմն մե­ղադ­րան­քի վե­րա­ծե­լու վճ­ռա­կա­նու­թյու­նը»՝ գրում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը և հա­վե­լում. «Այն ժա­մա­նակ մենք գի­տեինք, որ ե­թե մենք ա­մեն ինչ ճիշտ ա­նենք, պարտ­վե­լու ենք, այն­պես ինչ­պես պարտ­վել են այն ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը, ով­քեր սկ­սած 1994-ից ճիշտ են գոր­ծել, այդ թվում մենք՝ այդ ու­ժե­րի հետ հա­մա­տեղ պայ­քա­րի ըն­թաց­քում ու պարտ­վել: Բայց մենք ո­րո­շե­ցինք գոր­ծել սխա­լը սխա­լի հետևից, դրա­նով ինք­ներս մեզ ա­զա­տագ­րե­ցինք ճիշտ լի­նե­լու ձգտ­ման կա­պանք­նե­րից, ո­րով­հետև ճիշտ լի­նե­լու հրա­մա­յա­կա­նը թույլ չի տա­լիս քայլ ա­նել, ո­րով­հետր կա հա­վա­նա­կա­նու­թյուն, որ դա կլի­նի սխալ քայլ»: Իր տրա­մա­բա­նու­թյան մեջ նա գու­ցե ճիշտ է, բայց կա մեկ այլ ճշ­մար­տու­թյուն՝ Նի­կոլ Փա­շի­նյա՞­նը հաղ­թեց, թե՞ ՀՀԿ-ն հանձ­նեց իշ­խա­նու­թյու­նը: Հա­մե­նայն դեպս, նախ­կի­նում եր­բեք ընդ­դի­մու­թյա­նը այդ­քան «ար­տո­նու­թյուն­ներ» չեն տր­վել ի­րենց պայ­քա­րի մեջ՝ սկ­սած Ռա­դիո­կո­մի­տեի դուռ կոտ­րե­լուց մինչև Գյում­րիից Երևան հաս­նելն ու փո­ղոց­ներ փա­կե­լը: Նախ­կին ընդ­դի­մու­թյուն­նե­րը 2004-ի ապ­րի­լի 12 են տե­սել, 2008-ի մար­տի 1 ու ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, 2015-ի Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նում… «Սխալ­նե­րի» ճիշտ լի­նե­լու ամ­բողջ կա­ռույ­ցը փլուզ­վում է, երբ պա­տաս­խան չու­նի հար­ցը՝ ո՞վ էր «ճիշ­տը», ո՞վ՝ «սխա­լը» Սերժ Սարգ­սյա­նի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի երկ­խո­սու­թյան մեջ: Եվ բարձ­րա­ձայն­ված չեն դր­դա­պատ­ճառ­նե­րը: Կամ՝ բարձ­րա­ձայն­ված են փո­խա­բե­րա­բար ու տո­ղա­տա­կե­րում: ՔՊ-ի քա­ղա­քա­կան ամ­բողջ հե­տա­գի­ծը իր օր­վա մեջ «սխալ» ո­րակ­ված ճիշտ քայ­լե­րով մեծ պայ­մա­նա­կա­նու­թյուն է՝ սխա­լը սխալ էլ կմ­նար, ե­թե 2018-ին Սերժ Սարգ­սյա­նը չհե­ռա­նար: Կա­մա­վոր: Իսկ ե­թե նրա հրա­ժա­րա­կա­նի դր­դա­պատ­ճա­ռը նույնն էր, ինչ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի՞­նը, և կապ չու­ներ ՀՀ-ում ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րի հետ, որ­տեղ ՔՊ-ն բնավ էլ ա­մե­նահ­զոր ընդ­դի­մա­դիր ու­ժը չէր, ոչ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ ա­մե­նազ­դե­ցիկ ընդ­դի­մա­դի­րը: Դա միան­գա­մից ջուրն է գցում «ճիշ­տի» ու «սխա­լի» ողջ դի­լե­ման:
Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, որ «Հե­ղա­փո­խու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը ստեղ­ծած իշ­խա­նու­թյու­նը պետք է ա­նի բա­ցա­ռա­պես ռազ­մա­վա­րա­կան քայ­լեր, չվա­խե­նա­լով, եր­բեմն գի­տակց­ված ա­նե­լով սխալ­ներ՝ այն դեպ­քե­րում, երբ ճիշտ ո­րոշ­ման սպա­սու­մը հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս ա­ռաջ գնալ և ի վեր­ջո բե­րում է կաթ­վա­ծի, ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ա­նըն­դու­նա­կու­թյան»:


Ե­թե դա է Հա­յաս­տա­նը ա­ռաջ տա­նե­լու ճա­նա­պար­հը, ե­թե «Մենք պետք է հրա­ժար­վենք «սիր­ված լի­նե­լու» կոմ­ֆորտ զո­նա­յում գտն­վե­լու մեր ձգ­տում­նե­րից, ո­րով­հետև մենք իշ­խա­նու­թյան չենք ե­կել այս­տեղ մնա­լու հա­մար, մենք իշ­խա­նու­թյան ե­կել ենք մեր ժո­ղովր­դի, մեր պե­տու­թյան հա­մար մտա­ծո­ղու­թյան նոր հար­թու­թյուն ձևա­վո­րե­լու և Հա­յաս­տա­նը այդ նոր հար­թու­թյուն բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով», ին­չու՞ դե­ֆակ­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը դուրս չի գա­լիս կոմ­ֆորտ զո­նա­յից ու չի ա­նում այդ քայ­լե­րը, մա­նա­վանդ գտ­նում է. «Տե­ղում դո­փե­լուց ա­վե­լի մեծ սխալ գո­յու­թյուն չու­նի»: Ի­րա­կան դի­լե­ման սկս­վում է այս կե­տից, մնա­ցած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հար­մար տե­ղա­վոր­վում են պո­պու­լիզ­մի շր­ջա­նակ­նե­րում:


Ի՞նչ է պատ­կե­րաց­նում վար­չա­պե­տը «նոր հար­թու­թյան» մեջ. 2018-ից ա­ռայ­սօր մենք ստա­նում ենք սոսկ կար­գա­խոս­ներ՝ լայ­վե­րով, ֆեյս­բու­քում, կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րում, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ռազ­մա­վա­րու­թյան մեջ… Հրա­շա­լի մտադ­րու­թյուն­նե­րի ու բա­րի ցան­կու­թյուն­նե­րի կոնգ­լո­մե­րատ, որ­տեղ չկա գո­նե 3 հս­տակ կետ՝ իր ի­րա­կա­նաց­ման 3 հս­տակ մե­խա­նիզ­մով: Հեր­թա­կան ա­պա­ցույ­ցը դար­ձավ սեպ­տեմ­բե­րի 21-ին ներ­կա­յաց­ված 30 տար­վա զար­գաց­ման ծրա­գի­րը: Իբրև դա­սա­խոս՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մնաց շար­քա­յին պո­պու­լիստ, որ բարձ­րա­ձայ­նում էր այն, ինչ պի­տի ա­ներ իր մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը:


Ի՞նչ է Հա­յաս­տա­նի վե­րա­փոխ­ման՝ մինչև 2050-ի ռազ­մա­վա­րու­թյու­նը: Ո­րո­շա­կի ժա­մա­նակ հա­սա­րա­կու­թյա­նը զբա­ղեց­նե­լու խա­ղա­լի՞ք: Թե՞ նախ­կին ե­լույթ­նե­րի դայ­ջեստ՝ այս ան­գամ Մա­տե­նա­դա­րա­նից: 2050-ին 5 մի­լիոն բնակ­չու­թյուն ու­նե­նա­լու, ՀՆԱ-ի 20ա­պատկ­ման մա­սին գի­տեինք 2019-ից: ՈՒ՝ ի՞նչ: 2018-ից հս­տակ գի­տենք, որ ա­մեն ին­չի մեջ մե­ղա­վոր են «նախ­կին­նե­րը»: Բայց դա աք­սիոմ է՝ ով իշ­խա­նու­թյուն է, նա էլ մե­ղա­վոր է թե «ճիշ­տի», թե «սխա­լի» մեջ: 2018-ից քա­նի՞ ձեռ­նար­կու­թյուն է ստեղծ­վել, քա­նի՞­սը վե­րա­բաց­վել, քա­նի՞ աշ­խա­տա­տեղ է ստեղծ­վել՝ ՔՊ-ի ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րով: Թե՞ ՔՊ-ին պի­տի շնոր­հա­կալ լի­նենք սոսկ ըն­թա­ցիկ կա­ռա­վար­ման հա­մար: ՈՒ՝ այդ­քան աղ­քա­տի՞կ են մեր 16 մե­գան­պա­տակ­նե­րը, թե «ե­րա­զանք­նե­րը»: Միակ ար­դա­րա­ցումն այն է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է. «Սա տես­լա­կա­նի վրա հիմն­ված հա­վակ­նու­թյուն է, ոչ թե կան­խա­տե­սե­լի պար­տա­վո­րու­թյուն և պլան»:
Լավ, ե՞րբ է լր­ջա­նա­լու ՀՀ վար­չա­պե­տը, որ հաս­կա­նա իր խոս­քի ար­ժե­քը: ՈՒ­սա­նող­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­ված դա­սա­խո­սու­թյու­նից պար­զում ենք, որ «Ռազ­մա­վա­րու­թյան տե­սան­կյու­նից մենք ա­ռանձ­նաց­նում ենք 4 ա­ռաջ­նոր­դող ար­ժեք­ներ, ո­րոնք պետք է գոր­ծառ­նա­կան և գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­նան այդ ռազ­մա­վա­րու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լիս»՝ հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը, կր­թու­թյու­նը, ան­հա­տը, աշ­խա­տան­քը: Իսկ դե­ֆակ­տո ներ­կա­յաց­ված կր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րը հա­մադր­վու՞մ, թե՞ հա­կադր­վում են ա­ռաջ­նոր­դող ար­ժեք­նե­րին: Փաս­տա­ցի՝ հա­կադր­վում են: Դե­ֆակ­տո վար­վող տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ու­ժե­ղաց­նու՞մ, թե՞ թու­լաց­նում է հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը: Փաս­տա­ցի՝ թու­լաց­նում է:


Նի­կոլ Փա­շի­նյանն ու­նի եր­կու ժա­մա­նակ՝ ան­ցյա­լը, ո­րին հաղ­թել է, և հաղ­թա­կան ա­պա­գան, ՆԵՐ­ԿԱՆ գո­յու­թյուն չու­նի, որ պի­տի հենք դառ­նա հաղ­թա­կան ա­պա­գա­յի: Մեծ գայ­թակ­ղու­թյուն է՝ ման­րա­մասն անդ­րա­դառ­նալ «Հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան հա­վի­տե­նա­կա­նու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ գա­ղա­փա­րա­կան, անվ­տան­գա­յին, հան­րա­յին, քա­ղա­քա­կան, ի­րա­վա­կան, տն­տե­սա­կան, ժո­ղովր­դագ­րա­կան, մի­ջազ­գա­յին, կր­թա­կան, ին­տե­լեկ­տուալ, մշա­կու­թա­յին, ինս­տի­տու­ցիո­նալ պայ­ման­նե­րի ա­պա­հով­մա­նը», բայց դա սոսկ ժա­մա­նա­կի կո­րուստ է, ո­րով­հետև ա­պա­հով­ման մե­խա­նիզմ­նե­րի որևէ կոնկ­րե­տու­թյուն գո­յու­թյուն չու­նի: Եվ ար­դեն բա­ցար­ձա­կա­պես հաս­կա­նա­լի չէ՝ բնակ­չու­թյու­նը 5 մի­լիո­նի հասց­նե­լու, ՀՆԱ-ն 20ա­պատ­կե­լու, մի­ջին աշ­խա­տա­վար­ձը 7ա­պատ­կե­լու պա­րա­գա­յում ին­չու՞ է խն­դիր դր­վում ըն­դա­մե­նը 1500, ոչ թե 150000 նոր աշ­խա­տա­տեղ ստեղ­ծե­լը: Կամ՝ բու­հե­րի մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շի ա­ռա­ջին 200-յա­կում ու­նե­նալ առն­վազն 3 բուհ, ին­չու՞ ոչ 33: Նվա­ճել օ­լիմ­պիա­կան 25 ոս­կե մե­դալ, ին­չու՞ ոչ 27: Ֆուտ­բո­լի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը դարձ­նել Եվ­րո­պա­յի կամ աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան մե­դա­լա­կիր, նվա­ճել շախ­մա­տի աշ­խար­հի ան­հա­տա­կան չեմ­պիո­նի կո­չու­մը, ին­չու՞ միայն ֆուտ­բո­լի ու շախ­մա­տի, ու­րիշ մար­զաձևեր չկա՞ն, ին­չու՞ ոչ վազ­քի, ծան­րա­մար­տի, բռնց­քա­մար­տի, ձևա­վոր չմշ­կա­սահ­քի… Ե­րա­զու՞մ ես, կար­գին ե­րա­զիր:


Մա­րազմ է, երբ նպա­տակ է հայ­տա­րար­վում հաղ­թա­հա­րել աղ­քա­տու­թյունն աշ­խա­տան­քով, դա նպա­տակ չէ, մի­ջոց է: Այս կեն­սա­պայ­ման­նե­րով կյան­քի տևո­ղու­թյու­նը 90 տար­վա հասց­նե­լը՝ պա­տիժ է չգոր­ծած հան­ցանք­նե­րի հա­մար: Միով բա­նիվ՝ մենք ու­նենք ոչ թե ե­րա­զող, այլ ե­րա­զա­խա­բու­թյան մեջ խր­ված վար­չա­պետ, որ 2018-ից ա­ռայ­սօր չի պատ­կե­րաց­նում վար­չա­պե­տի գոր­ծը: Չի հաս­կա­նում տն­տե­սու­թյուն, բայց վս­տահ է իր բա­ցար­ձակ ու ան­հեր­քե­լի ճշ­մար­տու­թյա­նը: ՈՒ նրա 16 մե­գան­պա­տակ­նե­րը ոչ թե մե­գան­պա­տակ­ներ են, այլ պար­տա­վո­րու­թյուն­ներ, ո­րոնց ի­րա­կա­նաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան գի­տակ­ցու­թյու­նը այն «ճիշտն» է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մա­րում է սխալ: Ա­վաղ:


Ի՞նչ ու­նենք դե­ֆակ­տո: Կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միա, ո­րի դեմ պայ­քա­րում ենք «Կրիր դի­մակ, փր­կիր կյան­քեր» կար­գա­խո­սով և 31 մի­լիոն դրամ ենք հատ­կաց­նում դի­մա­կի գո­վազ­դին, մինչ­դեռ այդ գու­մա­րով կա­րե­լի էր դի­մակ գնել ու բա­ժա­նել՝ չկ­րող­նե­րին տու­գա­նե­լու փո­խա­րեն: ՈՒ­նենք նա­խա­րա­րի կա­մա­յա­կա­նու­թյամբ գնա­հատ­վող ու չգ­նա­հատ­վող բժիշկ­ներ, որ նոն­սենս է ան­գամ բռ­նա­պե­տու­թյու­նում, ուր մնաց «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն» Հա­յաս­տա­նում: Բայց չու­նենք գի­տակ­ցու­թյուն, որ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով տն­տե­սա­կան ան­կու­մը պետք է կան­խել բիզ­նե­սին ար­տո­նու­թյուն­ներ տա­լով, ոչ թե հենց հի­մա ու հենց այս­տեղ ինչ-որ «պայ­քար­ներ» ի­րա­գոր­ծե­լով: Կո­րո­նա­վի­րու­սը հա­մաշ­խար­հա­յին ա­ղետ է, ո­րից փրկ­վե­լու հա­մար պետք է մի կողմ դնել նեղ­կու­սակ­ցա­կան ու նեղ­գա­ղա­փա­րա­կան շա­հե­րը ու միա­վո­րել ու­ժե­րը՝ պե­տու­թյունն ու ժո­ղովր­դին փր­կե­լու հա­մար: Մենք հե­ռու ենք ա­ղե­տի գի­տակ­ցու­թյու­նից բո­լոր մա­կար­դակ­նե­րում, մենք հենց հի­մա ու հենց այս­տեղ ենք մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յի գր­պա­նը դա­տար­կող օ­րենք­ներ ըն­դու­նում, հենց հի­մա ու հենց այս­տեղ ենք ե­ռյակ-քա­ռյակ­ներ խա­ղում՝ իշ­խա­նա­փո­խու­թյան ու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի պա­հան­ջով: Մենք չու­նենք ոչ ժա­մա­նա­կի, ոչ վտան­գի, ոչ ի­րա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն, ապ­րում ենք ի­ներ­ցիա­յով ու լո­ղում ենք՝ ուր տա­նում է հո­սան­քը: Հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ էլ, հե­տո էլ: Այս­պի­սին է այ­սօր ու այս­տեղ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յի գի­տակ­ցա­կան մա­կար­դա­կը: Մնա­ցա­ծը՝ ում բախ­տը ոնց կբե­րի, կամ չի բե­րի, ով կվա­րակ­վի ու կմեռ­նի, ով կվա­րակ­վի ու կբուժ­վի, ով էլ չի վա­րակ­վի: Ե­թե այս այ­լան­դակ կո­րո­նա­վի­րուսն էլ վեր­ջա­նա, կա պա­տե­րազ­մի վտան­գը՝ իբրև դա­մոկ­լյան սուր, որ չգի­տես որ պա­հին է գլ­խիդ ընկ­նե­լու, կան տն­տե­սա­կան ան­կումն ու ար­տա­քին պարտ­քը, քա­ղա­քա­կան ճմշ­ման մի­ջոց դար­ձած ար­տա­գաղ­թը, կա գոր­ծազր­կու­թյու­նը, որ խո­րաց­նում է աղ­քա­տու­թյու­նը, և կա կա­ռա­վա­րու­թյու­նը, որ ա­մեն ինչ հա­մա­րում է հիա­նա­լի: Ի­րեն՝ անս­խա­լա­կան, կա­տա­րում է իր սակ­րալ ա­ռա­քե­լու­թյու­նը, ով չի հաս­կա­նում՝ թշ­նա­մի է, ով չի հա­վա­տում՝ թշ­նա­մի է, ով քն­նա­դա­տում է՝ թշ­նա­մի է: Կարևոր չէ՝ որ­քան է «թշ­նա­մի­նե­րի» թի­վը. ի­րենք սր­բեր են, իսկ սր­բե­րը երկ­րի վրա ոտ­նա­հետ­քեր չեն թող­նում: Մնում է ա­պա­վի­նել իշ­խա­նա­կան պո­պու­լիզ­մին կամ ընդ­դի­մա­դիր ցի­նիզ­մին՝ հիմ­նա­վո­րե­լով, որ ցի­նի­կը խո­րա­պես հիաս­թափ­ված լա­վա­տեսն է, իսկ պո­պու­լիս­տը խո­րա­պես հա­մոզ­ված հո­ռե­տե­սը, որ գի­տի՝ ո­չինչ չի փոխ­վե­լու ու հա­ճույք է ստա­նում ըն­թաց­քից: ՈՒ՞ր մնաց մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը: Նրան կհի­շեն ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Չեմ բա­ցա­ռում, որ ան­հու­սա­լի հին, կարծ­րա­ցած ու կա­ղա­պար­ված իմ մտա­ծո­ղու­թյու­նը ի զո­րու չէ հաղ­թա­հա­րել նո­րա­գույն ստար­տափ­նե­րի ու նոու­հաու­նե­րի դմփ-դմփ հուն, բայց դա չի նշա­նա­կում, որ իմ տե­սա­կը գո­յու­թյան ի­րա­վունք չու­նի: Եվ՝ սխալ է: Իշ­խա­նու­թյու­նը պար­տա­վոր է ա­պա­հո­վել պե­տու­թյան նոր­մալ կեն­սա­գոր­ծու­նեու­թյու­նը, ի­մա՝ ամ­բողջ բնակ­չու­թյան ապ­րե­լու, աշ­խա­տե­լու, հան­գս­տի ու ՄՏԱ­ԾԵ­ԼՈՒ, ա­զատ ար­տա­հայտ­վե­լու ի­րա­վուն­քը՝ ու­զու՞մ է, թե՞ չի ու­զում, «ճիշ­տը» ի՞նքն է, թե՞ «սխալ» չկա: Ե­րա­զու՞մ է, թե ե­րա­զանք­նե­րը հա­վա­սա­րեց­նում է գետ­նին: Ա­մեն ինչ նոր միայն սկս­վում է: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 7597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ