«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Ա­լիևը խոս­տո­վա­նեց՝ Դու­շան­բեում Նի­կոլ Փա­շի­ն­յանն ի­րեն խնդ­րել է չկ­րա­կել, որ նախ­կին­նե­րը չվե­րա­դառ­նան»

«Ա­լիևը խոս­տո­վա­նեց՝ Դու­շան­բեում Նի­կոլ Փա­շի­ն­յանն ի­րեն խնդ­րել է չկ­րա­կել, որ նախ­կին­նե­րը չվե­րա­դառ­նան»
25.09.2020 | 00:30
«Ադր­բե­ջա­նի բռ­նա­պետ նա­խա­գա­հը խո­սել է դի­վան­գի­տա­կան բա­ռա­պա­շա­րին ոչ հա­րիր, ներ­քին լսա­րա­նին ուղղ­ված ձևա­կեր­պում­նե­րով»-, «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում, անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի սեպ­տեմ­բե­րի 19-ի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, թե Ար­ցա­խի հար­ցով բա­նակ­ցու­թյուն­ներ չկան, և դրա մե­ղա­վո­րը Հա­յաս­տանն է, նշեց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ:
Ըստ նրա՝ հա­յա­տյաց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, ռազ­մա­տենչ ե­լույթ­նե­րով և ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րոշ­մամբ աչ­քի ըն­կած Ա­լիևը փոր­ձում է ստեղ­ծել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի՝ «փա­կու­ղա­յին» լի­նե­լու ի­մի­տա­ցիա, մինչ­դեռ չկա փա­կու­ղի ո՛չ ձևա­չա­փի, ո՛չ էլ գոր­ծըն­թա­ցի ա­ռու­մով: «Հայ­կա­կան կող­մը մշ­տա­պես հան­դես է ե­կել կա­ռու­ցո­ղա­կան դիր­քե­րից՝ շեշ­տե­լով, որ չկա խնդ­րի ռազ­մա­կան լու­ծում և միակ լու­ծու­մը պետք է փնտ­րել խա­ղաղ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում: Այ­դու­հան­դերձ, մենք շեշ­տել ենք, որ անվ­տան­գու­թյու­նը զիջ­ման են­թա­կա չէ, իսկ ան­հիմն, միա­կող­մա­նի զի­ջում­նե­րի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը՝ ա­նըն­դու­նե­լի: Հի­շեց­նեմ Բաք­վի բռ­նա­պե­տին, որ և՛ ին­քը, և՛ իր հայ­րը բազ­միցս հա­մա­ձայ­նու­թյուն են տվել ա­ռա­ջարկ­վող այն լու­ծում­նե­րին, ո­րոն­ցում ամ­րագր­ված է Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­զատ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, և դա ևս ան­քն­նե­լի է: Ակն­հայտ է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քի և ար­դյու­նա­վե­տու­թյան հա­մար ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ կեց­վածքն է, սադ­րիչ գոր­ծե­լաո­ճը, հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նու­թյունն ու ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի շուրջ աշ­խա­տան­քը պետք է սկ­սել ու­ժի և ու­ժի սպառ­նա­լի­քի բա­ցա­ռու­մը շեշ­տե­լով, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նում առ­կա հա­կա­հայ տրա­մադ­րու­թյուն­նե­րը փո­խե­լու հս­տակ նպա­տա­կով,- ա­սում է պատ­գա­մա­վո­րը։ -Հայ­կա­կան կող­մե­րը բազ­միցս են շեշ­տել՝ խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­ներն այ­լընտ­րանք չու­նեն: Այ­դու­հան­դերձ, ե­թե Ա­լիևի նման ե­լույթ­նե­րին հա­ջոր­դեն սադ­րիչ քայ­լեր Հա­յաս­տա­նի կամ Ար­ցա­խի հետ սահ­մա­նի ուղ­ղու­թյամբ, ա­պա հայ­կա­կան կող­մե­րի ար­ձա­գան­քը լի­նե­լու է ա­վե­լի քան հա­մար­ժեք: Ա­լիևը լավ կա­նի օր ա­ռաջ դա­սեր քա­ղի տա­վու­շյան դեպ­քե­րից և վե­րա­դառ­նա բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ՝ հե­տա­գա քն­նար­կում­նե­րը շա­րու­նա­կե­լու նպա­տա­կով»:
Իլ­համ Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյու­նը «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար ԱՐ­ՄԱՆ Ա­ԲՈ­ՎՅԱ­ՆԻ հա­մար մեկ «մե­սիջ ու­նի»՝ իր քայ­լե­րով և հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով Ա­լիևն ա­նում է ա­մեն ինչ՝ տա­պա­լե­լու բա­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բո­լոր ւկղ­ղու­թյուն­նե­րով։ Այդ մա­սին են վկա­յում ա­մե­նօ­րյա բնույթ կրող հա­կա­հայ­կա­կան կա­տա­ղի ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծու­մը, պա­հես­տա­զո­րա­յին­նե­րի հրա­տապ հա­վաք­նե­րը, թուր­քա­կան բա­նա­կի ներ­կա­յաց­վա­ծու­թյունն Ադր­բե­ջա­նի տա­րած­քում և այլն: ԲՀԿ-ա­կան պատ­գա­մա­վո­րը վս­տահ է՝ Ա­լիևը ի­րա­կա­նում հի­մար չէ, և նա հս­տակ ճա­նա­պա­րով, հետևո­ղա­կա­նո­րեն ու մի­տում­նա­վոր ի­րա­վի­ճա­կը դե­պի լուրջ լար­վա­ծու­թյան է տա­նում: Իսկ թե ին­չու՞ է այդ ռիս­կե­րին գնում, ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղա­րը դա եր­կու հան­գա­ման­քով է բա­ցատ­րում: Ա­ռա­ջինն Ա­լիևնե­րի ըն­տա­նի­քի իշ­խա­նու­թյան պահ­պահն­ման «ռազ­մա­վա­րու­թյունն է», ին­չի շր­ջա­նակ­նե­րում նա իր լիա­զո­րու­թյուն­ներն ինչ-որ մի պա­հի նախ կնո­ջը՝ Մեհ­րի­բան Փա­շաևա-Ա­լիևա­յին կփո­խան­ցի՝ այդ­պի­սով երկ­րի «ըն­տա­նե­կան կա­ռա­վա­րու­մը» եր­կա­րաց­նե­լով տա­սը տա­րով, ա­պա գա­հը կրտ­սեր Հեյ­դար Ա­լիևը կժա­ռան­գի. «Այս մեխ­նիզ­մը, սա­կայն, կաշ­խա­տի այն դեպ­քում միայն, ե­թե ներ­քա­ղա­քա­կան դաշ­տի ու հա­սա­րա­կու­թյան միջև փո­խըմբ­ռն­ման կոն­սե­սուս կա: Բայց ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նում այ­սօր կոն­սեն­սուա­յին միակ թե­ման հա­կա­հայ­կա­կա­նու­թյունն ու հա­յա­տա­ցու­թյունն է: Երկ­րորդ կարևո­րա­գույն գոր­ծո­նը Թուր­քիա­յի պան­թու­րա­նա­կան նկր­տում­ներն են: Թուր­քիան ցան­կա­նում է ներգ­րավ­ված լի­նել ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան լուծ­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, քան­զի հաս­կա­նում է, որ ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ ռազ­մա­կան լար­վա­ծու­թյուն գե­նե­րաց­նե­լով՝ փաս­տա­ցի հա­կա­մար­տու­թյան կողմ կդառ­նա: Դա էլ իր հեր­թին նրան են­թադ­րե­լու տե­ղիք է տա­լիս, թե նման քայ­լե­րով կկա­րո­ղա­նա ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րում ու­նե­նալ տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան բո­լոր գոր­ծըն­թացք­նե­րում: Այս հա­մա­տեքս­տում մեզ հա­մար թիվ մեկ խն­դի­րը ոչ թե Ա­լիևին զս­պա­շա­պիկ հագց­նե­լը, այլ թուր­քա­կան գոր­ծո­նի չե­զո­քա­ցու­մը պետք է լի­նի»:
Ար­ման Ա­բո­վյա­նի վեր­լու­ծու­թյամբ՝ մեր եր­կու հարևան­ներն ա­մե­նայն լր­ջու­թյամբ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի են նա­խա­պատ­րաստ­վում, հատ­կա­պես տա­վու­շյան ռազ­մա­կան բա­խում­նե­րից հե­տո հս­տա­կո­րեն նշ­մար­վում է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման հնա­րա­վո­րու­թյու­նը։ Որ­պես աս­վա­ծի ա­պա­ցույց, պատ­գա­մա­վո­րը մի քա­նի ի­րո­ղու­թյուն է թվար­կում. «Զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նե­լու պատր­վա­կով օ­գոս­տո­սին Թուր­քիան մի քա­նի հա­զար թուրք զին­վո­րա­կան­ներ և հար­ձակ­վո­ղա­կան դա­սի զի­նա­տե­սակ­ներ էր տե­ղա­կա­յել Նա­խիջևա­նի տա­րած­քում, և մինչ օրս մեկ թուրք զին­վոր կամ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի միա­վոր դուրս չի բեր­վել Ադր­բե­ջա­նի տա­րած­քից։ Վեր­ջին ամս­վա ըն­թաց­քում ան­նա­խա­դեպ ակ­տիվ հան­դի­պում­ներ են տե­ղի ու­նե­նում ադր­բե­ջան­ցի և թուրք բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի միջև, ընդ ո­րում, ա­ռանց ա­վե­լորդ տե­ղե­կատ­վա­կան աղ­մու­կի։ Թուր­քիա­յի ռազ­մա­կան և քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը շատ հս­տակ հայ­տա­րա­րում է, որ պատ­րաստ է «կի­սել» Ադր­բե­ջա­նի խն­դիր­ներն ամ­բողջ ծա­վա­լով, ո­րոնք վե­րա­բե­րում են հայ­կա­կան գոր­ծո­նին: Այ­սինքն, թուր­քե­րը բա­ցա­հայ­տո­րեն հայ­տա­րա­րում են՝ պա­տե­րազ­մի վերս­կս­ման դեպ­քում պատ­րաս­տա­կամ են օ­ժան­դա­կե­լու փոքր եղ­բո­րը: Ար­դեն տևա­կան ժա­մա­նակ է մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րը լու­րեր են շր­ջա­նա­ռում այն մա­սին, որ Թուր­քիան ծայ­րա­հեղ իս­լա­միս­տա­կան ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի ան­դամ­ներ է հա­վա­քագ­րում՝ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ հնա­րա­վոր պա­տե­րազ­մում ներգ­րա­վե­լու հա­մար: Սրան զու­գա­հեռ՝ թուր­քա­կան և ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն է տա­րած­վում, թե, իբր, Ար­ցա­խում քուրդ զի­նյալ­ներ են տե­ղա­կայ­ված, որ պատ­րաստ­վում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ուղ­ղու­թյամբ։ Կարևոր է նշել նաև Իլ­համ Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյունն առ այն, թե բա­նակ­ցու­թյուն­ներն Ար­ցա­խի հար­ցի շուրջ փաս­տա­ցի տա­պալ­ված են, և դա բա­ցատ­րում է այն չե­ղած հան­գա­ման­քով, թե Հա­յաս­տա­նը պատ­րաստ­վում է պա­տե­րազմ հրահ­րել, հետևա­բար նպա­տա­կա­հար­մար չի հա­մա­րում բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել զուտ բա­նակ­ցու­թյու­նե­րի փաս­տը ար­ձա­նագ­րե­լու հա­մար»:
ՀՀԿ փոխ­նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ Ա­ՇՈ­ՏՅԱ­ՆԻ՝ թե­մա­յի վե­րա­բե­րյալ դիր­քո­րո­շու­մը հե­տևյալն է. Ա­լիևը բաց տեքս­տով խոս­տո­վա­նեց՝ Դու­շան­բեում Նի­կոլ Փա­շի­նյանն ի­րեն խնդ­րել է չկ­րա­կել, որ նախ­կին­նե­րը չվե­րա­դառ­նան: Նա կաս­կած ան­գամ չու­նի՝ Նի­կոլ Փա­շի­նյանն իր իշ­խա­նու­թյունն ամ­րապն­դե­լու հա­մար պատ­րաստ է ոտ­նա­տակ տալ ազ­գա­յին-պե­տա­կան օ­րա­կար­գը, Դու­շան­բեում նա «խուր­դել» է Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, և սա հաս­կա­նա­լու հա­մար Ա­լիևի «խոս­տո­վա­նու­թյու­նը» պետք չէ, պար­զա­պես Ա­լիևը հաս­տա­տեց այն, ինչն ի­րա­կա­նու­թյուն է: Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հս­տակ քա­ղա­քա­կան նպա­տակ ու­նեն և ընդ­հա­նուր քա­ղա­քա­կա­նու­թյան մի մասն են. «Դրան գու­մա­րենք թուր­քա­կան կող­մի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, և կհաս­կա­նանք, որ ոչ թե Ադր­բե­ջանն է Ղա­րա­բաղ ու­զում, այլ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ու­զում են Հա­յաս­տանն ու Ղա­րա­բա­ղը: Նկա­տի ու­նե­նա­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը՝ ա­խոր­ժա­կը մի մա­կար­դակ ա­վե­լի է բարձ­րա­ցել: Պան­թուր­քիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րի ա­խոր­ժա­կը շատ ա­վե­լին է, քան պար­զա­պես Ար­ցա­խը: Այս ի­րա­վի­ճա­կում ունկ­նդ­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նի չս­տաց­ված դա­սա­խո­սու­թյուն­նե­րը, երբ նա պետք է դրա փո­խա­րեն հա­կա­դար­ձեր Ա­լիևին, լսել ԱԳ նա­խա­րա­րի խոս­քը, որ չի մեկ­նա­բա­նում Ա­լիևի ե­լույ­թը, քա­նի որ այն հու­զա­կան էր, և թող­նել թե­ման իշ­խա­նա­կան ադր­բե­ջա­նա­գետ­նե­րի վրա, պար­զա­պես զա­վեշ­տա­լի է: Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետևում հս­տակ երևում են տան­կերն ու թն­դա­նոթ­նե­րը»:
Մենք չենք վա­խե­նում պա­տե­րազ­մից, ըն­դգ­ծում է Ա­շո­տյա­նը, քան­զի այն մշ­տա­պես ե­ղել է Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյու­նը ա­պա­ցու­ցե­լու ձևե­րից մե­կը: «Խն­դի­րը շատ խորն է. ե­թե պա­տե­րազմ լի­նի, Հա­յաս­տա­նը չպետք է պի­տա­կա­վոր­վի, որ­պես մե­ղա­վոր այդ պա­տե­րազ­մում: Ինչ վե­րա­բե­րում է տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կին, այս­տեղ մենք ակն­հայտ պարտ­վում ենք: Պե­տա­կան քա­րոզ­չա-մե­քե­նան մնա­ցել է մր­ցա­կից­նե­րին սևաց­նե­լու դաշ­տում»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ