Իշխա­նու­թ­յու­նը վա­խե­նա­լու շատ պատ­ճառներ ու­նի

Իշխա­նու­թ­յու­նը վա­խե­նա­լու շատ պատ­ճառներ ու­նի
25.09.2020 | 00:37

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյուն­նե­րը հոկ­տեմ­բե­րի 8-ին հա­մա­պե­տա­կան հան­րա­հա­վաք են ­նա­խա­ձեռ­նել։ Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հայ­տա­րա­րում են, թե վտանգ չեն տես­նում, քա­նի որ հան­րու­թյու­նը չի վս­տա­հում այդ ու­ժե­րին, ա­վե­լին, ըմ­բոս­տու­թյան ա­ռիթ էլ չկա։ Թե բո­ղո­քի ձայն բարձ­րաց­նե­լու որ­քան շատ պատ­ճառ կա, հար­ցի մի կողմն է, քն­նարկ­ման այլ նյութ է նաև, թե որ ու­ժին հան­րու­թյունն ինչ­քան է վս­տա­հում։ Ի­րա­կա­նում իշ­խա­նու­թյան թվա­ցյալ հան­գս­տու­թյան մեջ տագ­նապ կա։ Ին­չի՞ց է վա­խե­նում իշ­խա­նու­թյու­նը։ Իսկ որ վա­խե­նում է, կաս­կա­ծից վեր է. բա­վա­կան է ընդ­դի­մա­դիր­նե­րից մե­կը բե­րա­նը բա­ցի, սկս­վում է նրա դեմ քրեա­կան գոր­ծե­րի փնտր­տուք։ Փոր­ձում են ազ­դել ընդ­դի­մա­խո­սի վրա, ճն­շել ու, ե­թե հա­ջող­վի, նաև լռեց­նել։ Դրա­նով «փակ­վում ու կարճ­վում» է նաև են­թադ­րյալ քրեա­կան գործն այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ նույն ընդ­դի­մա­դի­րը կր­կին չի սպառ­նա­ցել իշ­խա­նու­թյա­նը սուր քն­նա­դա­տու­թյուն­նե­րով։


Չի կա­րող որևէ հան­րա­հա­վաք, այն էլ ե­րեք քա­ղա­քա­կան ու­ժե­րի մաս­նակ­ցու­թյամբ, իշ­խա­նու­թյան ան­դոր­րը չխախ­տել։ Նրան­ցից լավ ոչ մե­կը չգի­տի, թե փո­ղո­ցում պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու դեպ­քում ինչ կա­րող է լի­նել իշ­խա­նու­թյան հետ։ Սա­կայն դեռ պետք է սպա­սել ու հաս­կա­նալ, թե ինչ­պես կանց­նի այդ հան­րա­հա­վա­քը, ինչ նպա­տակ­ներ կդր­վեն, ու ինչ մե­թոդ­ներ ա­ռաջ կքաշ­վեն։ Իսկ մինչ այդ հաս­կա­նանք, թե ին­չու ըն­դա­մե­նը եր­կու տա­րի ա­ռաջ 80 տո­կոս վս­տա­հու­թյան քվե ու­նե­ցող ու­ժի ոտ­քե­րը դո­ղում են ա­ռա­ջի­կա հան­րա­հա­վա­քից։ Օ­րի­նա­չա­փու­թյու­նը հու­շում է, որ հան­րա­յին մեծ վս­տա­հու­թյուն ու­նե­ցող իշ­խա­նու­թյու­նը պետք է շատ հան­գիստ տա­նի քա­ղա­քա­կան այդ գոր­ծըն­թաց­նե­րը, ընդ­դի­մու­թյու­նը նաև նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, իշ­խա­նա­փո­խու­թյան կո­չեր հն­չեց­նե­լու, թեժ ա­շուն-գա­րուն կան­խա­տե­լու հա­մար է։
Նի­կոլ Փա­շի­նյանն ու իր կա­ռա­վա­րու­թյու­նը վա­խե­նում են հենց ի­րենք ի­րեն­ցից, ի­րենց գա­հա­վի­ժող վար­կա­նի­շից, հիաս­թա­փու­թյան մեծ չա­փա­բաժ­նից, ի­րո­ղու­թյուն­ներ, ո­րոնք շատ ա­րագ կա­րող են վե­րա­ճել հզոր ա­լի­քի, ու այլևս կարևոր չի լի­նի, թե ով իր հետևից կտա­նի մարդ­կանց, որ­քան հին ու նոր կլի­նեն ըմ­բոս­տու­թյու­նը գլ­խա­վո­րող­նե­րը ու ինչ ան­ցյալ կու­նե­նան։ Այս իշ­խա­նու­թյու­նը լավ գի­տի նաև, թե նման հիաս­թա­փու­թյունն ինչ­պես է ուղ­ղորդ­վում և «օգ­տա­գործ­վում», և հենց հան­րա­հա­վա­քի հար­թա­կում էլ «ծն­վում է ա­պա­գա» վար­չա­պե­տը։
Այն­պես որ, հան­րա­հա­վա­քին ըն­դա­ռաջ պի­տի սպա­սել, որ ա­ռա­ջի­կա օ­րե­րին այս ե­րեք քա­ղա­քա­կան ու­ժե­րից գո­նե մե­կի ան­դամ­նե­րի նկատ­մամբ նոր քրեա­կան գոր­ծեր կհա­րուց­վեն կամ կթար­մաց­վեն հնե­րը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ