«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Հի­մա Ար­սեն Թո­րո­ս­յա­նի սխալ­ներն է խմ­բագ­րում

Հի­մա Ար­սեն Թո­րո­ս­յա­նի սխալ­ներն է խմ­բագ­րում
25.09.2020 | 00:48

Կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի նման հա­տուկ ձիրք ու տա­ղանդ ու­նե­ցող դժ­վար թե գտն­վի: Ի­րար հետևից այն­պի­սի ո­րո­շում­ներ է ըն­դու­նում, ո­րոնք հե­տո ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն է ստիպ­ված լի­նում խմ­բագ­րել: Զար­մա­նա­լին այն է, որ Փա­շի­նյա­նը նա­խա­րա­րի ո­րո­շում­նե­րի հե­տո­ղոր­մյան ա­նում է ան­տր­տունջ, անխ­ռով: Նոն­սենս է՝ հա­մաշ­խար­հա­յին մե­ծու­թյան ա­րյու­նա­բա­նին 2018-ի իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո Հա­յաս­տան հրա­վի­րելն ու եր­կու տա­րի անց նրան ցտե­սու­թյուն ա­սե­լը: Թե ով է Սամ­վել Դա­նիե­լյա­նը, աշ­խար­հը գի­տի, թե ինչ ա­վանդ է ներդ­րել այս եր­կու տար­վա ըն­թաց­քում, Յո­լյա­նի ան­վան ա­րյու­նա­բա­նա­կան կենտ­րո­նի հետ գեթ մեկ ան­գամ առ­նչ­ված մար­դիկ են փաս­տում: Իսկ թե ինչ­պես է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խել­քին փչում Դա­նիե­լյա­նին է­լեկտ­րո­նա­յին փոս­տով տե­ղե­կաց­նել՝ աշ­խա­տան­քից ազտ­ված լի­նե­լու մա­սին, երևի թե բրի­տա­նա­ցի գիտ­նա­կան­նե­րին էլ չհա­ջող­վի բա­ցատ­րել: Դա­նիե­լյա­նի հետ նման կերպ վար­վե­լու փաս­տը նույ­նիսկ իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի զայ­րույթն է շար­ժել:

«Ախր ո՞նց, է­լի, ո՞նց կա­րող էր այդ­պես վար­վել: Մենք, ի­հար­կե, հար­ցը տվե­ցինք վար­չա­պե­տին, ու բա­րե­բախ­տա­բար պա­տաս­խա­նը ե­ղավ այն, որ Դա­նիե­լյա­նը վե­րա­կան­գն­վեց իր աշ­խա­տան­քում: Մեզ թի­մի ներ­սում հի­մա կա­րող են դա­վա­ճան հա­մա­րել, բայց մենք մեր խղ­ճի ա­ռաջ հան­գիստ չէինք լի­նի, որ լռել ենք»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սա­ցին «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից մի քա­նի­սը:
Ա­րյու­նա­բա­նա­կա­նի թե­ման չմար­սած՝ Թո­րո­սյանն օ­րերս մեկ այլ «բորշչ» հրամց­րեց՝ այս ան­գամ հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում ա­վանդ ներդ­րած և ե­րախ­տի­քի մե­դալ­ներ ստա­ցած բու­ժաշ­խա­տող­նե­րի ցան­կում չնե­րա­ռե­լով Նոր­քի ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցի աշ­խա­տա­կից­նե­րին: Պարգևատր­ված­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը «Մխի­թար Հե­րա­ցի» մե­դալ է ստա­ցել, միայն մեկ ան­ձի՝ «Հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տնօ­րե­նի պաշ­տո­նա­կա­տար Ար­տա­վազ Վրույ­րի Վա­նյա­նին «Հայ­րե­նի­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար» 2-րդ աս­տի­ճա­նի մե­դալ է շնորհ­վել: Ի­հար­կե, փառք ու պա­տիվ բո­լոր բու­ժաշ­խա­տող­նե­րին, որ զօ­րու­գի­շեր, ա­ռանց տրտն­ջա­լու և կո­րո­նա­վի­րու­սից ան­կախ գլուխ­նե­րը կախ ի­րենց ծա­ռա­յու­թյունն են մա­տու­ցում բո­լո­րիս, բայց մե­դա­լի ար­ժա­նա­ցած բու­ժաշ­խա­տող­նե­րի ցան­կում ա­ռա­ջի­նը Նոր­քի ին­ֆեկ­ցիո­նի մաս­նա­գետ­նե­րը պետք է լի­նեին, որ հա­մա­վա­րա­կի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից պայ­քա­րել են յու­րա­քան­չյուր մար­դու կյան­քի հա­մար: Ին­ֆեկ­ցիո­նի բու­ժանձ­նա­կազ­մի՝ վար­չա­պե­տին ուղղ­ված բաց նա­մա­կից հե­տո Փա­շի­նյա­նը նո­րից թևե­րը փռել է Թո­րո­սյա­նի վրա ու խմ­բագ­րել նրան՝ ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տի թվով 100 ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, այդ թվում՝ Նոր­քի ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցի, վար­չա­պե­տի ան­վա­նա­կան շնոր­հա­կա­լա­գե­րի ար­ժա­նանց­նե­լով: Ինչ­պես միշտ, այն­պես էլ հի­մա, նա­խա­րա­րը շա­րու­նա­կել ու շա­րու­նա­կե­լու է ի­րեն ոչ հա­ճո ան­ձանց դեմ քեն պա­հե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Հե­տաքր­քիր է, օ­րի­նակ, ի՞նչ ար­ժա­նի­քի հա­մար է նա «Հայ­րե­նի­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար» 2-րդ աս­տի­ճա­նի մե­դալ շնոր­հել Ար­տա­վազ Վա­նյա­նին: Կա՞ այդ չա­փա­նի­շը, հայտ­նի՞ է՝ ին­չով է Վա­նյա­նը, ո­րի ղե­կա­վա­րած կա­ռույցն ան­գամ մար­զե­րում տի­րող հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի մա­սին չի կա­րո­ղա­նում ճշգ­րիտ ու հա­մա­պար­փակ տե­ղե­կու­թյուն­ներ տրա­մադ­րել, ա­ռա­վել մի քա­նի շա­բաթ ա­նընդ­մեջ ըն­տա­նի­քի ե­րես չտե­սած, հա­նուն հի­վան­դի ա­ռող­ջու­թյան սե­փա­կան կյան­քը վտան­գած բժշ­կից: Թե որ­տեղ է թաքն­ված շան գլու­խը, պար­զից էլ պարզ է՝ քա­նի դեռ նա­խա­րար Թո­րո­սյանն ա­ռաջ­նորդ­վում է սե­փա­կան ամ­բի­ցիա­նե­րով, ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում միշտ էլ նմա­նօ­րի­նակ անտ­րա­մա­բա­նա­կան ո­րո­շում­ներ են լի­նե­լու:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ