Հի­մա դաշ­նա­կի՞ց, թե՞ գոր­ծա­կալ­ներ

Հի­մա դաշ­նա­կի՞ց, թե՞ գոր­ծա­կալ­ներ
25.09.2020 | 00:04

Թեև Թուր­քիան Ադր­բե­ջա­նի հետ թև թևի տված ար­դեն եր­կու ա­միս է ակ­տիվ խո­սում ու պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի, Հա­յաս­տա­նի սո­ցիալ-տն­տե­սա­կան կյան­քի մար­տահ­րա­վեր­ներն ա­մեն օր նոր պոռ­թկ­ման ա­ռիթ են դառ­նում, իշ­խա­նու­թյու­նը լրիվ այլ հոգս ու­նիգ զբաղ­ված է Ռու­սաս­տա­նի գոր­ծա­կա­լա­կան ցան­ցով և 2050-ի մա­սին հե­քիաթ­ներ հյու­սե­լով՝ չու­նե­նա­լով գո­նե ա­ռա­ջի­կա մեկ տար­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիր։ Դժ­վար է ա­սել, թե 2050-ին, ի­մա՝ 30 տա­րի հե­տո ով ողջ կլի­նի, ով՝ մե­ռած, բայց մի փոքր հս­տա­կու­թյուն մտց­նենք Փա­շի­նյա­նի ե­րա­զանք-կե­նաց հի­շեց­նող ռազ­մա­վա­րու­թյան մեջ ու անց­նենք ա­ռաջ։ Եր­կու տա­րի է բա­զում հար­ցեր կան, ո­րոնք օր ա­ռաջ կա­րոտ են հս­տակ մո­տեց­ման, բայց իշ­խա­նու­թյու­նը դրանք ա­նի­մաստ ձգձ­գում է, ի վի­ճա­կի չէ լու­ծե­լու ու դեռ խո­սում է 30 տա­րի հե­տո­յի մա­սին։ Հի­մա մի քա­նի հարց Փա­շի­նյա­նին 2050-ին ըն­դա­ռաջգ 2050-ին լուծ­ված կլի­նի՞ Ա­մուլ­սա­րի հար­ցը, պե­տու­թյու­նից գո­ղա­ցած գու­մար­նե­րը կո­պեկ առ կո­պեկ վե­րա­դարձ­ված կլի­նե՞ն ու կպարզ­վի՞, ի վեր­ջո, թե դրանք ինչ նպա­տա­կով են ծախս­վել, ՀԴՄ-ով տն­տե­սու­թյու­նը զար­գա­ցած կլի­նի՞, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյու­նը կա­վարտ­վի՞, մեր ու­ղե­ղում աղ­քա­տու­թյու­նը հաղ­թա­հար­ված կլի­նի՞, բո­լոր մոշ ա­ճեց­նող­ներն անգ­լե­րեն կյու­րաց­նե՞ն, տաք­սու բո­լոր վա­րորդ­նե­րը պար­զած կլի­նե՞ն ուղևոր­նե­րի ե­րաժշ­տա­կան ճա­շա­կը, հող մշա­կե­լիս բո­լո­րը կոս­տյում կհագ­նե՞ն, Ա­լիևը կշա­րու­նա­կի՞ կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան լի­նել, Ձո­րաղ­բյու­րում բո­լոր պաշ­տո­նյա­նե­րի ա­ներ­ձա­գե­րը կհասց­նե՞ն ա­ռանձ­նա­տուն ու­նե­նալ (թե՞ դա միայն բա­ցա­ռիկ­նե­րի մե­նաշ­նորհն է), պարգևավ­ճար­նե­րի ֆոն­դը կհա­վա­սար­վի՞ մեր բյու­ջեին, թե՞ մի բան էլ կգե­րա­զան­ցի, միայն դի­մակ կրե­լով վի­րու­սի վեր­ջը կտա՞նք, ներդ­րում­նե­րի հա­մար ճամպ­րուկ­նե­րով գու­մար­նե­րը կգա՞ն Հա­յաս­տան, թե՞ ճամպ­րու­կով գու­մար­նե­րը դուրս կտա­նեն երկ­րից…


Մինչ հաս­կա­նանք՝ այ­սօր գոր­ծո­ղու­թյան մեջ է ի­րա­կա՞ն, թե՞ «ֆեյք» ռազ­մա­վա­րու­թյու­նը, փոր­ձենք ըն­դա­մե­նը մեկ հար­ցի վե­րա­բե­րյալ գո­նե 30 տա­րի ա­ռաջ ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում ու­նե­նալ։ Ին­չու՞ է իշ­խա­նու­թյունն ակ­տիվ շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրել ռուս գոր­ծա­կալ­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյու­նը, ու դա ինչ յուղ կա­րող է լց­նել տա­րա­ծաշր­ջա­նում օր օ­րի թե­ժա­ցող կրա­կի վրա։ Նախ փաս­տենք, որ գոր­ծա­կալ­նե­րի մա­սին դեռ մեկ տա­րի ա­ռաջ հայ­տա­րա­րել է Նի­կոլ Փա­շի­նյա­նը, սա­կայն ոչ մի փաստ, ոչ մի հս­տակ ա­նուն այս­քան ժա­մա­նակ չներ­կա­յաց­վեց հա­սա­րա­կու­թյա­նը։ Հի­մա էլ կր­կին մեծ ոգևո­րու­թյամբ տխ­րահռ­չակ Խո­դոր­կովս­կու «Դո­սիե»-ի հա­մա­պա­տաս­խան հոդ­վածն է շր­ջա­նառ­վում, ան­գամ ԱԱԾ-ն է ո­րո­շել, որ դրա շուրջ ու­սում­նա­սի­րու­թյուն պի­տի ա­նի։ ՈՒ այս ա­մե­նը հայ-ռու­սա­կան ճգ­նա­ժա­մա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում։ Տպա­վո­րու­թյուն կա, որ այս իշ­խա­նու­թյու­նը կամ նրա լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ ո­րոշ ու­ժեր ա­մեն ինչ ա­նում են, որ վերջ­նա­կա­նա­պես այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը փչաց­նեն։ 30 տար­վա ռազ­մա­վա­րու­թյան մեջ Փա­շի­նյա­նը ճիշտ կա­ներ, որ կոնկ­րետ, այլ ոչ բա­ժա­կա­ճա­ռի ո­ճով նշեր՝ Հա­յաս­տա­նը, ի դեմս Ռու­սաս­տա­նի, դաշ­նա­կի՞ց է տես­նում, թե՞ գոր­ծա­կա­լա­կան ցանց։ Ըստ այդմ էլ վեր­ջա­պես պարզ կլի­ներ, թե ին­չու Փա­շի­նյա­նի հետ ռու­սա­կան է­լի­տան չի ցան­կա­նում հա­րա­բեր­վել, և ին­չու՞ հենց հի­մա նման հոդ­ված հենց ռու­սա­կան լրատ­վա­մի­ջո­ցով հրա­պա­րակ­վեց։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

µÅË‡ÅÂ¶/1603745570">«Մեկ մի­լիար­դը վիթ­խա­րի փո­փո­խու­թ­յուն­ներ կա­րող է մտց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րում»
«Մեկ մի­լիար­դը վիթ­խա­րի փո­փո­խու­թ­յուն­ներ կա­րող է մտց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րում»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթxxx

Եռագ­լուխ ար­դա­րու­թ­յուն
Եռագ­լուխ ար­դա­րու­թ­յուն