Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վի­վա-ՄՏՍ-ն ա­վե­լաց­րել է բնա­կա­րա­նա­շի­նու­թ­յա­նը հատ­կաց­վող ներդ­րու­մը

Վի­վա-ՄՏՍ-ն ա­վե­լաց­րել է բնա­կա­րա­նա­շի­նու­թ­յա­նը հատ­կաց­վող ներդ­րու­մը
25.09.2020 | 00:33

Բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րից օգտ­վող ըն­տա­նիք­նե­րի թի­վը փոխ­վել է: Վի­վա-ՄՏՍ-ը հնա­րա­վո­րինս ա­վե­լաց­րել է իր ներ­դր­ման չա­փը՝ «Հա­յաս­տա­նի Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» հետ ա­ռա­վե­լա­գույն ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րե­լու և տան խնդ­րի առջև կանգ­նած ըն­տա­նիք­նե­րին սա­տա­րե­լու հա­մար: Ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են հան­րա­պե­տու­թյան բո­լոր մար­զե­րը, սա­կայն հատ­կա­պես հու­լի­սյան դեպ­քե­րից հե­տո, ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է տր­վել սահ­մա­նա­պահ գյու­ղե­րում ապ­րող ըն­տա­նիք­նե­րին: Տա­րես­կզ­բին հայ­տա­րար­ված՝ 37 ըն­տա­նի­քի փո­խա­րեն, ըն­թա­ցիկ տա­րում տան հետ կապ­ված՝ կա­ռուց­ման կամ վե­րա­նո­րոգ­ման խն­դիր­նե­րը կհաղ­թա­հա­րի 88 ըն­տա­նիք: Ծրագ­րին նոր թափ հա­ղոր­դե­լու ո­րո­շու­մը քն­նարկ­վել է նաև տե­սա­զան­գով՝ աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գե­լու հա­մար Տա­վու­շի մարզ մեկ­նած գոր­ծըն­կեր­նե­րի հետ:
«Մենք դեռ չենք վե­րա­դար­ձել կյան­քի բնա­կան ռիթ­մին, սա­կայն դա մեզ չի խան­գա­րում, որ ի­րա­կա­նաց­նենք մեր ծրագ­րե­րը: Գու­ցե փո­խել ենք աշ­խա­տան­քի մե­թոդ­ներն ու գոր­ծիք­նե­րը, բայց` ոչ նպա­տա­կը: Ա­վե­լին, ու­րախ եմ տե­ղե­կաց­նե­լու, որ այն, ին­չը քն­նար­կում էինք ա­վե­լի վաղ, ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել: Մենք հնա­րա­վո­րինս ա­վե­լաց­րել ենք մեր ա­ջակ­ցու­թյան չա­փը և փո­խան­ցել անհ­րա­ժեշտ գու­մա­րը։ Դա ա­վե­լաց­նում է աշ­խա­տան­քի ծա­վալն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, բայց վս­տահ եմ, որ հա­ջո­ղու­թյամբ կեզ­րա­փա­կենք տա­րին»,- տե­սա­զան­գի ըն­թաց­քում ա­սել է Վի­վա-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նը:


«Այս տա­րի ևս Վի­վա-ՄՏՍ-ը զերծ չի մնա­ցել ա­նակն­կալ մա­տու­ցե­լուց: Ան­նա­խա­դեպ ցու­ցա­նիշ է՝ ծրա­գիրն սկ­սել 37 ըն­տա­նի­քի հա­մար, ա­պա այն ա­վե­լաց­նել ու ա­վար­տին հասց­նել 88-ով: Այս տար­վա ներ­դր­ման չափն էլ բա­վա­կա­նին մեծ է: Հու­սադ­րող և ու­րա­խա­լի է, որ կա­րող ենք հան­րա­պե­տու­թյան տար­բեր մար­զե­րում ապ­րող­նե­րին օգ­տա­կար լի­նել: Թեև ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը թույլ չի տա­լիս աշ­խա­տել մեծ ակ­տի­վու­թյամբ, սա­կայն ձգ­տե­լու ենք հնա­րա­վո­րինս լա­րել մեր ու­ժերն ու հաս­նել լավ ար­դյուն­քի»,- ա­սել է «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» նա­խա­գահ Ա­շոտ Ե­ղիա­զա­րյա­նը:


Տա­վու­շի մար­զի Այ­գե­պար գյու­ղում բնակ­վող Փայ­տյան­նե­րի ըն­տա­նի­քը բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րում նոր ընդգրկված­նե­րից է: Կնո­ջը վա­ղա­ժամ կորց­րած տան­տե­րը մի նպա­տակ ու­նի. զին­վո­րա­կան որ­դու ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը տես­նել ա­մուր տա­նի­քի տակ: Դեռևս 1992 թվա­կա­նին, հա­կա­ռա­կոր­դի ռմ­բա­կո­ծու­թյան հե­տևան­քով, հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում՝ Փայ­տյան­նե­րի տունն ա­վե­րակ­նե­րի է վե­րած­վել: Ըն­տա­նիքն այժմ էլ ապ­րում է վար­ձով՝ վթա­րա­յին դար­ձած մեկ այլ շեն­քում:
«Շուրջ 35 տա­րի ա­ռաջ ստա­ցած բնա­կա­րանս, որ­տեղ ապ­րել եմ կնոջս ու զա­վա­կիս հետ, 1992 թվա­կա­նին, հա­կա­ռա­կոր­դի ռմ­բա­կո­ծու­թյան հետևան­քով քանդ­վել է: Ժա­մա­նա­կա­վոր՝ մեկ տա­րի, ապ­րել ենք բա­րե­կա­միս բնա­կա­րա­նում: Հե­տո դար­ձյալ տե­ղա­փոխ­վել ենք այլ տներ: Ար­դեն 27 տա­րի ապ­րում ենք վար­ձով՝ վթա­րա­յին շեն­քում, որն այս վի­ճա­կում է հայ­տն­վել դար­ձյալ ռմ­բա­կո­ծու­թյան հետևան­քով: Ա­մեն վայր­կյան կա փլուզ­ման վտանգ, բայց ստիպ­ված ենք ապ­րե­լու: Մեզ ձեռք մեկ­նած ըն­կե­րու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ գն­ված տունն այժմ կա­ռուց­վում է»,- ա­սել է տան­տե­րը՝ Վա­լե­րիկ Փայ­տյա­նը:


Գոր­ծըն­կեր­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ գն­ված տունն ու մեկ­նար­կած շի­նա­րա­րու­թյու­նը փո­խել են տան­տե­րե­րի տրա­մադ­րու­թյունն ու վաղ­վա հան­դեպ հա­վա­տը: Տա­րի­նե­րի գոր­ծըն­կեր­ներն էլ ակ­տի­վո­րեն հետևում են տար­բեր մար­զե­րում ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րին՝ տա­րե­վեր­ջին ցան­կա­լի ար­դյունք ար­ձա­նագ­րե­լու հա­մար: Կա այն գի­տակ­ցու­թյու­նը, որ ծրա­գի­րը լու­ծում է ոչ միայն սո­ցիա­լա­կան, այլև հո­գե­բա­նա­կան խն­դիր: Այ­գե­պա­րում տա­րե­վեր­ջին մի քա­նի բնա­կա­րա­նա­մուտ կնշ­վի:
Ըն­թա­ցիկ տար­վա բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րի հա­մար Վի­վա-ՄՏՍ-ը տրա­մադ­րել է ա­վե­լի քան 202 մլն դրամ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ