Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 32 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 32 միլիոնը
25.09.2020 | 12:38

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսն անվանել է «թիվ 1 սպառնալիքն» աշխարհում: Ըստ նրա, համաճարակը փորձություն դարձավ միջազգային համագործակցության համար, որը մարդկությունը ձախողեց: Ողջ աշխարհում նոր դեպքերի թիվը շարունակում է աճել և անցել է 32 միլիոնից, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 982 000-ին: Եվրոպան նոր սահմանափակումների շեմին է: Մոսկվայի իշխանությունները խնդրում են ընկերություններին վերադառնալ հեռավար աշխատանքի և պատրաստվում են տարեցների համար ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել: Քաղաքացիներին խնդրում են կամավոր կրճատել շփումներն ու նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար Մոսկվայում տասնյակ խանութներ են փակվել:


ԵՄ Առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ստելլա Կիրիակիդիսը ասում է, որ Եվրոպան վերջին հնարավորությունն ունի չվերադառնալու գարնանային սահմանափակումներին, բայց դրա համար անհրաժեշտ է շտապ լուրջ սահմանափակումներ կիրառել: Նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Կանադայի վարչապետը հայտարարել է համաճարակի երկրորդ ալիքի մասին, որը կարող է շատ ավելի մեծ լինել, քան գարնանը: Վարակվածների և մահացածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է, դեպքերի ռեկորդային աճ գրանցվել է 3 նահանգում: «Մետրոպոլիտեն» օպերան համաճարակի պատճառով չեղյալ է հայտարարել սեզոնը: Հետաձգված կամ չեղարկված միջոցառումների երկար ցուցակը շարունակում է համալրվել:

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ