Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը
25.09.2020 | 12:39

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննարկվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը:

Սեպտեմբերի 23-ին նախատեսված նիստը հետաձգվել էր, պատճառը Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն էր։ Նրան կալանավորելու համար ԱԱԾ-ն էր միջնորդել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։ Դրանից հետո դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։ Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանի դատարանին:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ