Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել

Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել
25.09.2020 | 12:48

Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի առնչությամբ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:

«Ներքին գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք թույլատրելի չէ: Այս պատճառով մենք զերծ կմնանք մեկնաբանություններից: Այժմ անցկացվում է քննություն»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարել էր, որ Ելիսեյան պալատը չէր կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, լրատվամիջոցներին փոխանցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցի ձայնագրությունը:

Պեսկովը հիշեցրել է, որ «Բեռլինյան հիվանդի (Ալեքսեյ Նավալնի) թեման իսկապես քննարկվել է Պուտինի ու Մակրոնի վերջերս կայացած զրույցի ընթացքում, և Կրեմլը տեղեկացրել է այդ մասին»: «Միևնույն ժամանակ, թերթը բնավ ճշգրիտ չէ ներկայացված ձևակերպումների մեջ: Եվ արդարության համար պետք է նշել, որ դժվար թե կարողանար ճշգրիտ լինել, քանի որ դա կնշանակեր, որ մեր ֆրանսիացի գործընկերները դիտմամբ լրատվամիջոցներին են փոխանցել երկու նախագահների զրույցի ձայնագրությունը, որը չի համապատասխանում դիվանագիտական պրակտիկային: Համոզված ենք, որ դա այդպես չէ», -ընդգծել է Պեսկովը:
Նրա խոսքերով՝ Կրեմլի մտքով անգամ չի կարող անցնել, որ Ֆրանսիայի իշխանություններից լրատվամիջոցներ կարող էր առաջնորդների խոսակցության բովանդակության «արտահոսք» լինել:


Le Monde գրել էր, որ Պուտինը Մակրոնի հետ զրույցում չէր բացառել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինքն է թույնը խմել: Դրան ի պատասխան՝ Նավալնին իր ֆեյսբուքյան էջում սարկազմով գրել է.«Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկերոջն ասել է. «Նավալնին, հնարավոր է, ինքն է կուլ տվել թույնը»: Լավ տարբերակ է: Կարծում եմ՝ դա արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության: Խոհանոցում «Նովիչոկ» պատրաստեցի: Ինթնաթիռում թաքուն շշից խմեցի: Կոմայի մեջ ընկա: Դրանից առաջ համաձայնության եկա կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ, որ եթե առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ տեղափոխեն Գերմանիա բուժման, նրանք ոչ մի դեպքում թույլ չեն տա: Մեռնել Օմսկի հիվանդանոցում և հայտնվել Օմսկի դիահերձարանում, որտեղ կգրանցվեր մահվան պատճառը` «բավականաչափ ապրել է». դա է իմ խորամանկ ծրագրի վերջնական նպատակը: Բայց Պուտինը գերազանցեց ինձ: Նրան այդքան հեշտ չես խաբի: Արդյունքում ես հիմարի պես 18 օր կոմայի մեջ պառկած էի, բայց չհասա նպատակիս: Սադրանքը ձախողվեց»,-գրել է ռուս ընդդիմադիր գործիչը:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ