Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գետափ գյուղի ճանապարհը վերականգնվել է

Գետափ գյուղի ճանապարհը վերականգնվել է
26.09.2020 | 13:32

Վայոց ձորի մարզում ավարտվել են Մ2-Գետափ մոտ 2.8 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհի վերականգնման աշխատանքները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Վայոց ձորի մարզ‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։


Ճանապարհը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Վերականգնվել է հողային պաստառը. կատարվել են 4126 խմ հողային աշխատանքներ‚ վերականգնվել են երթևեկային մասը և ջրահեռացման համակարգը. տեղադրվել են 800.15 գծամետր երկարությամբ տարբեր տրամագծի նոր մետաղական խողովակներ‚ կառուցվել է 58 գծամետր ստորգետնյա ջրահեռացման համակարգ‚ նաև՝ 160 գծամետր ջրընդունիչներ իջատեղում և ճանապարհի տակ‚ տեղադրվել են 1143 գծամետր բետոնե վաքեր‚ բետոնե հենապատեր‚ կառուցվել են գաբիոններ‚ կատարվել են նաև այլ աշխատանքներ։


Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը նկատեց‚ որ շինարարության ընթացքում իրենց կողմից արված առաջարկներն ընդունվել են շինարարի և պատվիրատուի կողմից։ Նա իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ։ Շինարարական աշխատանքներից գոհ էին նաև Գետափի բնակիչները‚ որոնք նշում էին‚ որ 70-ական թվականներից ճանապարհը չէր հիմնանորոգվել‚ վերջապես ազատվեցին փոշուց‚ գյուղն էլ տեսքի եկավ։
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը նկատեց‚ որ Գետափում ծրագրի իրականացման ընթացքում լրացուցիչ աշխատանքներ են կատարվել‚ ավելացվել են շինարարության ծավալները։ Որոշ հատվածներում ճանապարհը լայնացել է‚ իրականացվել են մի շարք անվտանգության միջոցառումներ, լրացուցիչ տեղադրվել են երթևեկության կարգավորման նշաններ, արհեստական անհարթություններ, արգելափակոցներ։


Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը Գետափի բնակիչների հետ զրույցներում ընդգծեց‚ որ պետք է խնամքով վերաբերվեն ճանապարհային նշաններին‚ չվնասեն դրանք‚ քանի որ ճանապարհային նշաններն ապահովում են երթևեկության անվտանգությունը։ Նշվեց նաև‚ որ ճանապարհների վերականգնման նախագծերի վերաբերյալ նկատառումները համայնքները պետք է ներկայացնեն մինչև դրանց հաստատվելը։ Խորհուրդ տրվեց‚ որ եթե գյուղական համայնքներում չկան համապատասխան մասնագետներ‚ ապա նախագծային փաստաթղթերը կարող են քննարկվել մարզպետարանների համապատասխան մասնագետների հետ։

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ