Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 49072

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 49072
26.09.2020 | 14:22

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 429-ով՝ հասնելով 49072-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 178-ով և հասել 43576-ի, իրականացվել է 4289 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 280366-ի: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 1243-ի:
Բուժվում է 4253 մարդ:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ