Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ հորդորում է իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից

ԱՄՆ հորդորում է իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից
26.09.2020 | 14:23

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով: Հաղորդագրությունը հրապարակվել է երեկ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում: Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այցելությունից Լեռնային Ղարաբաղ: Նույն օրը հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը` կոչ անելով իր քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին ու նրանց հարազատներին դուրս չգալ Ապշերոնյան թերակղզուց, չայցելել Թովուզի և Ղազախի շրջաններ` հայ-ադրբեջանական սահմանի լարվածության և վերջին բախումների պատճառով:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ