Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն կամ բանկոմատ չէ

ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն կամ բանկոմատ չէ
26.09.2020 | 14:32

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ կոչ անելով ակտիվացնել բարեփոխումների գործընթացը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն տրամադրել հենց այդ գործընթացում, այլ ոչ թե զբաղվել բարեգործությամբ:

«Ինչպես արդեն ասել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն կամ էլ բանկոմատ չէ: Մեզ համար Ուկրաինային աջակցելու լավագույն ձևը երկրի բարեփոխման հարցում օգնությունն է»,-ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ վերջին շրջանում Ուկրաինայում բարեփոխումների տեմպը նվազել է: Խոսքը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակում Կիևի ստանձնած պարտավորությունների կատարման մասին է:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ