Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տոյվո Կլաար. ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը

Տոյվո Կլաար. ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը
26.09.2020 | 21:21

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը՝ Բաքվում հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը։

Նա ընդգծել է ղարաբաղյան խնդրի շուրջ առանց նախապայմանների, առարկայական բանակցությունները հնարավորինս արագ վերսկսելու կարևորությունը։ Բաքուն կրկին մերժել է առաջարկը: «Վստահության միջոցառումների համար պետք է պահը հասունանա», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, վերստին դնելով նախապայման: «Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել Ադրբեջանի հողերի օկուպացիան»՝ ասել է նա։ Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ համաձայն է միջազգային հետաքննական մեխանիզմներ հաստատել՝ շփման գծում հրադադարի խախտման դեպքերը հետաքննելու համար։

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ