«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

«Զին­վո­րի գլուխ կտ­րողն ու ե­րե­խա­յի վրա կրա­կո­ղը չի կա­րող հար­գել սե­փա­կան ազ­գը»

«Զին­վո­րի գլուխ կտ­րողն ու ե­րե­խա­յի վրա կրա­կո­ղը չի կա­րող հար­գել սե­փա­կան ազ­գը»
29.09.2020 | 00:35
«Մեր հա­կա­ռա­կա­րո­դը չի փոխ­վե­լու, ինչ­պես սր­բա­պիղծ ե­ղել է, այն­պես էլ սր­բա­պիղծ մնում է, նրա­նից բա­րո­յա­կա­նու­թյուն ակն­կա­լելը միամ­տու­թյուն է,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՍՈ­ՖՅԱ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱ­ՆԸ` մայ­րե­րին, կա­նանց ու քույ­րե­րին հոր­դո­րե­լով ա­մուր լի­նել։ Վեր­ջա­պես պի­տի կա­րո­ղա­նանք այս հար­ցը լու­ծել, հա­մոզ­ված է պատ­գա­մա­վո­րը, 1990-ա­կան­նե­րի կի­սատ թո­ղած գոր­ծը վերջ­նա­կա­նա­պես հասց­նել ա­վար­տին: Եվ դա կա­րող է լի­նել մի­միայն վճ­ռա­կա­նու­թյան ու կամ­քի շնոր­հիվ: Ա­մեն ան­գամ փոքր պա­տե­րազմ մղե­լով՝ ա­վե­լի մեծ թվով զո­հեր ենք տա­լիս, քան ե­թե լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ մղեինք. «Ի­հար­կե հաս­կա­նում եմ այն մայ­րե­րին, ո­րոնց զա­վակ­ներն այս պա­հին սահ­մա­նին են, միևնույն ժա­մա­նակ դի­մում եմ նրանց, ո­րով­հետև ե­թե ոչ այ­սօր, ա­պա վա­ղը մեր թոռ­նե­րի հարցն է լի­նե­լու սա: Նրանք պետք է ա­վե­լի խա­ղաղ ապ­րեն: Պետք է ցույց տանք աշ­խար­հին, որ դա­րե­րով ապ­րել ենք Եր­կիր մո­լո­րա­կի վրա և շա­րու­նա­կե­լու ենք բազ­մա­նալ ու զար­գա­նալ: Հա­կա­ռա­կոր­դի հետ խա­ղա­ղու­թյան լեզ­վով չպետք է խո­սել, և ինչ­պես 1990-ա­կան­նե­րին, 2016-ին, այ­սօր էլ դա պետք է պար­տադ­րենք նրանց: Հաս­կաց­նենք՝ ինչ­պես պետք է հա­րա­բեր­վեն հա­յոց աշ­խար­հի և առ­հա­սա­րակ հայ ժո­ղովր­դի հետ: Պետք է գի­տակ­ցեն, որ հա­կա­հայ քա­րոզն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չեն ան­ցնե­լու, ու ինչ էլ ա­նեն, հա­յը միշտ էլ լի­նե­լու է»:
Սո­ֆյա Հով­սե­փյա­նի դի­տարկ­մամբ՝ մեր «հարևան­նե­րը» ոչ միայն մեր, այլև սե­փա­կան ազ­գի հան­դեպ սր­բու­թյուն չու­նեն: Զին­վո­րի գլուխ կտ­րո­ղը, խա­ղաղ քա­ղա­քա­ցու ու ե­րե­խա­յի վրա կրա­կո­ղը չի կա­րող հար­գել սե­փա­կան ազ­գը: «Կես ժամ ա­ռաջ են ստեղծ­վել ու չեն հաս­կա­ցել՝ ով ենք ի­րենք: Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հա­մար միևնույն է՝ սո­վա՞ծ է իր ժո­ղո­վուր­դը, քաղ­ցա՞ծ է, կռ­վե­լու ուժ ու­նի՞, թե՞ ոչ: Նրանք, ինչ­պես ի­րենց ծնած Թուր­քիան, ա­գահ են. ու­զեն թե չու­զեն, հաղ­թե­լու ենք, ու սա մեր վեր­ջա­նա­կան հաղ­թա­նա­կը պետք է լի­նի: Ե­թե թույլ տա­յին, զենք կվերց­նեի ու սահ­ման կգ­նա­յի, բայց հաս­կա­նում եմ՝ երկ­րի անվ­տան­գու­թյու­նը դա թույլ չի տա­լիս»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ