«Մեկ մի­լիոն մարդ ամ­բողջ աշ­խար­հում քնում, չի զարթ­նում, հի­մա ինչ ա­նենք, չք­նե՞նք»

«Մեկ մի­լիոն մարդ ամ­բողջ աշ­խար­հում քնում, չի զարթ­նում, հի­մա ինչ ա­նենք, չք­նե՞նք»
29.09.2020 | 00:44

Ա­մեն օր­վա պես ապ­րե­լուն մի բան խան­գա­րում է։ Սո­վո­րա­կա­նից շատ են զգու­շու­թյու­նը, լար­վա­ծու­թյու­նը, հե­ռա­վո­րու­թյու­նը։ Հա­մա­վա­րակ է։ Մար­դիկ փոր­ձում են ապ­րել ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի թե­լադ­րած կա­նոն­նե­րով։


Ֆի­զիո­թե­րապևտ-մա­նուա­լիստ, ա­կա­դե­մի­կոս ԳԱ­ԳԻԿ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ հա­մա­վա­րա­կը մարդ­կանց վրա ազ­դե­լու, վա­խի մթ­նո­լորտ տա­րա­ծե­լու և աշ­խար­հը վե­րահս­կե­լու մի­ջոց է։ Նրա խոս­քով՝ նոր վի­րու­սը ար­հես­տա­կան ծա­գում ու­նի և ա­ռա­ջին հեր­թին ազ­դում է մարդ­կանց նյար­դա­յին հա­մա­կար­գի վրա, նյար­դա­յին դա­սի խն­դիր­նե­րից էլ սկս­վում են բո­լոր տե­սա­կի հի­վան­դու­թյուն­նե­րը։
Հայտ­նի պատ­մու­թյունն է հի­շեց­նում։ Ժան­տախ­տը հան­դի­պում է ի­մաս­տու­նին։ Ի­մաս­տու­նը հարց­նում է՝ ու՞ր ես գնում։ Ա­սում է՝ գնում եմ Հնդ­կաս­տան 2 մի­լիոն մար­դու կյանք խլե­լու։ Հետ­դար­ձի ճա­նա­պար­հին ի­մաս­տու­նը ժան­տախ­տին ա­սում է՝ դու խա­բե­ցիր, ա­սել էիր՝ 2 մի­լիոն մար­դու կյանք ես խլե­լու, 2,5 մի­լիոն մարդ է մա­հա­ցել։ Ժան­տախտն ա­սում է, որ չի խա­բել, ին­քը 2 մի­լիոն մար­դու կյանք է խլել, կես մի­լիո­նը վա­խից են մա­հա­ցել։
Այս­պի­սով, հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րե­լու ա­ռա­ջին հիմ­նա­կան պայ­մա­նը, ըստ Գա­գիկ Կա­րա­պե­տյա­նի, վա­խը հաղ­թա­հա­րելն է. «Վախն ազ­դում է նյար­դա­յին հա­մա­կար­գի վրա, փոխ­վում է մկա­նա­յին, օր­գան-հա­մա­կար­գե­րի աշ­խա­տան­քը, այդ փո­փո­խու­թյուն­նե­րը հան­գեց­նում են դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան անկ­ման և հեշ­տաց­նում վի­րու­սի ըն­կա­լու­մը։ Երկ­րորդ կարևոր պայ­մա­նը հի­գիե­նա­յի պահ­պա­նումն է։ Ինչ կա­նոն­ներ որ հի­մա հրա­հան­գում են, նո­րու­թյուն չեն, միշտ է պետք հետևել դրանց։ Հի­գիե­նա­յի, գե­ղեց­կու­թյան պահ­պա­նու­մը ա­մե­նօ­րյա տք­նա­ջան աշ­խա­տանք և ծախս է պա­հան­ջում»։ Մեր զրու­ցա­կի­ցը ի լրումն խոր­հուրդ է տա­լիս օգ­տա­գոր­ծել նաև վի­տա­մի­նա­յին կոմպ­լեքս­ներ, բույ­սե­րից պատ­րաս­տած թուր­մեր (ուրց, ա­նա­նուխ, հա­զա­րա­թեր­թիկ, ե­րի­ցուկ, արևքուրիկ), մեղր, ցիտ­րուս­ներ։


Կրե՞լ, թե՞ չկ­րել դի­մակ։
«Դի­մակ­նե­րի կի­րա­ռու­մը վի­րու­սից պաշտ­պա­նում է 20 տո­կո­սով, թե­կուզ 10 տո­կո­սով էլ պաշտ­պա­նի, ե­թե կա նման պա­հանջ, պետք է հետևել»,- ա­սում է Գա­գիկ Կա­րա­պե­տյա­նը, միա­ժա­մա­նակ հա­վե­լե­լով, որ վի­րու­սը շատ ա­րագ ոչն­չա­նում է մա­քուր օ­դի և թթ­ված­նի ազ­դե­ցու­թյու­նից, ուս­տի, ե­թե քայ­լում ես բա­ցօ­թյա տա­րած­քում և մարդ­կանց հետ չես շփ­վում, բժշ­կա­կան տե­սան­կյու­նից դի­մակ կրե­լու պա­հան­ջը ան­հե­թե­թու­թյուն է։ Ա­վե­լին, ե­թե ա­նընդ­հատ շն­չում ես, ու այդ խո­նա­վու­թյու­նը չի գո­լոր­շա­նում, թո­քե­րը վնաս­վում են, կա­րող է նաև սն­կա­յին հի­վան­դու­թյուն ա­ռա­ջա­նալ։


Գա­գիկ Կա­րա­պե­տյա­նը, որ ներ­կա­յումս բնակ­վում է Լոս Ան­ջե­լե­սում, ա­սում է, որ մար­դիկ քայ­լում են փո­ղո­ցում՝ ի­րա­րից խու­սա­փե­լով, ճա­նա­պար­հը փո­խե­լով։ Փո­ղո­ցում դի­մա­կով քի­թը ծած­կում են այն ժա­մա­նակ, երբ շատ մարդ­կանց են հան­դի­պում։
Ա­կա­դե­մի­կո­սը զգու­շաց­նում է փռշ­տա­լու վտանգ­նե­րի մա­սին։ Փռշ­տո­ցի ժա­մա­նակ մո­տա­վո­րա­պես 45 մետր/ վայր­կյան ա­րա­գու­թյամբ բե­րա­նից 40 հա­զար միկ­րոբ է տա­րած­վում, ու ե­թե փռշ­տա­ցո­ղը հի­վանդ է, կա­րող է 150 մար­դու վա­րա­կել։ Պետք է փռշ­տալ՝ բե­րա­նը փա­կե­լով ա­փով կամ ծա­լած ար­մուն­կով։ Փռշ­տո­ցի ժա­մա­նակ հար­վածն այն­քան ու­ժեղ է, որ վի­րու­սը դուրս կգա նաև դի­մա­կի մի­ջից, բայց գո­նե կի­սով չափ կոչն­չա­նա։ Սա­կայն չի կա­րե­լի ա­մուր փա­կել բե­րա­նը կամ կան­խել փռշ­տո­ցը, ո­րով­հետև, նախ, դա հզոր մի­ջոց է ի­մու­նա­յին հա­մա­կար­գը պահ­պա­նե­լու, բա­ցի այդ, ա­ռա­ջաց­նում է սր­տի կար­ճատև կանգ, և բե­րա­նը ա­մուր փա­կե­լու դեպ­քում կա­րող են պատռ­վել ա­կան­ջի թմբ­կա­թա­ղան­թը, վնաս­վել ա­րյան ա­նոթ­նե­րը, նույ­նիսկ կու­րու­թյան պատ­ճառ դառ­նալ։


«Մար­դիկ մա­հա­նում են քո­վի­դի՞ց, թե՞ ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րից» հա­ճախ շա­հարկ­վող այս հար­ցին ի պա­տաս­խան մեր զրու­ցա­կի­ցը վի­ճա­կագ­րու­թյունն է մատ­նան­շում. «Սո­վո­րա­կան գրի­պից մա­հա­ցու­թյու­նը 7-8 տո­կոս է, քո­վի­դից՝ 2,5 տո­կոս. մար­դիկ պաշտ­պան­վում են։ Գրի­պի դեպ­քում աղ­մուկ չկա, ո­րով­հետև չեն բարձ­րա­ձայ­նում ու հաշ­վում մա­հե­րը։ Հաշ­վարկ­ված է, որ մեկ մի­լիոն մարդ ամ­բողջ աշ­խար­հում քնում, չի զարթ­նում, հի­մա ինչ ա­նենք, չք­նե՞նք։ Ե­թե մար­դու ի­մու­նա­յին հա­մա­կար­գը թույլ է, ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­ներ ու­նի, քո­վիդն էլ իր հեր­թին կա­րող է մահ­վան պատ­ճառ դառ­նալ»։
Մեր զրու­ցա­կիցն ըն­դգ­ծում է՝ մարդն ա­ռան­ձին մե­խա­նիզմ է. իր ան­հա­տա­կա­նու­թյունն ու մե­խա­նիզ­մը պահ­պա­նե­լու հա­մար պետք է ի­մա­նա՝ ինչն է լավ օր­գա­նիզ­մի հա­մար, ին­չը՝ վատ. «Քո­վիդ տա­րած մար­դիկ գա­լիս են ինձ մոտ վե­րա­կան­գն­ման փուլ անց­նե­լու: Երբ պատ­մում են, տես­նում ես, որ ա­մեն մե­կը տար­բեր կերպ է տա­րել հի­վան­դու­թյու­նը։ Իմ եզ­րա­կա­ցու­թյու­նը հետևյալն է. այս վի­րու­սի ազ­դե­ցու­թյու­նը բազ­մապ­րո­ֆիլ է, կախ­ված նրա­նից, թե ինչ խն­դիր կա օր­գա­նիզ­մում։ Կան մար­դիկ, որ վա­րակ­վել են, բայց ախ­տան­շան­ներ չեն ու­նե­ցել։ Մեկն էլ պատ­մում էր, որ գնա­ցել է ախ­տո­րոշ­վե­լու, հեր­թի կե­սից վատ է զգա­ցել և տուն գնա­ցել։ Եր­կու օր հե­տո զան­գել են, թե՝ դուք քո­վիդ ու­նեք։ Հի­վանդ­ներն ինչ ա­սես պատ­մում են։ Եր­բեմն խել­քից վեր բա­ներ են լի­նում։ Ամ­բողջ աշ­խար­հում նույն բանն է կա­տա­րվում։ ՈՒ­րեմն ինչ- որ տե­ղից թե­լադր­վում է այս ա­մե­նը»։


Գա­գիկ Կա­րա­պե­տյա­նի դի­տարկ­մամբ՝ այս ա­մե­նը տա­նում է նրան, որ մար­դիկ պատ­րաստ լի­նեն պատ­վաստ­վե­լու։ Նրա խոս­քով՝ մինչ մշա­կում, պատ­րաս­տում են պատ­վաս­տա­նյու­թը, վի­րու­սը ձևա­փոխ­վում է, կամ մեկ ու­րիշ վի­րուս են բաց թող­նում։ Չի բա­ցա­ռում նաև այն վար­կա­ծը, որ պատ­վաս­տա­նյութն էլ իր հեր­թին լու­ծում է մարդ­կանց թվա­քա­նա­կի նվա­զեց­ման հա­մաշ­խար­հա­յին խն­դի­րը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ