Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսպանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների

Իսպանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների
29.09.2020 | 00:37

Իսպանիայի ԱԳ, ԵՄ և համագործակցության հարցերով նախարար Արանչա Գոնսալես Լայան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական բախումները Լեռնային Ղարաբաղի գոտում և վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո: Իսպանացի նախարարը սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների և երկխոսության միջոցով և ոչ մի դեպքում բռնության»:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ