Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարդենիսում այրվող քաղաքացիական ավտոբուսում մարդիկ չեն եղել

Վարդենիսում այրվող քաղաքացիական ավտոբուսում մարդիկ չեն եղել
29.09.2020 | 13:24

Վարդենիսում հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսում, նախնական տեղեկություններով, մարդիկ չեն եղել և վիրավորներ չկան՝ ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նրա փոխանցմամբ՝ տեղում աշխատում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության խմբերը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հաստատեցին, որ զոհեր և վիրավորներ չկան: Մարզպետը հայտնեց, որ վերջին երկու օրերի համեմատ այսօր քաղաքում կրակոցի ձայները ավելի ակտիվ են, բայց վնասված քաղաքացիներ ու էականորեն վնասված շինություններ չկան: Երկնքում շարունակում են երևալ անօդաչու թռչող սարքեր։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ

Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
20.04.2024