Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հադրութում դադարեցվել է գազամատակարարումը

Հադրութում դադարեցվել է գազամատակարարումը
29.09.2020 | 13:30

Երկրորդ օրն է՝ հակառակորդը տարբեր զինատեսակներից ռմբակոծում է Հադրութի բնակավայրերը: Վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ խաղաղ բնակիչների շրջանում ունենք երեք վիրավոր և տարեց կին է զոհվել՝ ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել էր շրջվարչակազմի ղեկավարը՝ ներկայացնելով պատերազմական դրության երկրորդ օրն ու գնահատելով իրողությունը դրական:

«Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Վերահսկվում է ամբողջ շրջանը, համայնքները, որ վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- ասել էր նա:


Նա նշել է, որ գրեթե բոլոր համայնքների ուղղությամբ հակառակորդը ռմբակոծել է և հրետանիով և ԱԹՍ-ներով, առաջին օրը Հադրութում լարված է եղել՝ 50 արկ է ընկել շրջկենտրոնի վրա, տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Կարճ ժամանակում կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Բնական գազի հոսքն ընդհատված է, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան: Բնակիչների շրջանում խուճապ չկա:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ