ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կարո Փայլանը Բաքվին և Անկարային կոչ է արել չխեղաթյուրել ճշմարտությունը

Կարո Փայլանը Բաքվին և Անկարային կոչ է արել չխեղաթյուրել ճշմարտությունը
29.09.2020 | 13:32

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին` Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին մեղադրելով տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար:

«Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հարձակման հավանականությունն է Կիպրոսի հույների վրա, այնքան էլ հայերինը` ադրբեջանցիների վրա Ղարաբաղում: Ղարաբաղում իրավիճակը փոխել են փորձում Ադրբեջանն ու Թուրքիան: Պատերազմում առաջին հերթին ճշմարտությունն է մահանում»,-գրել է նա:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ