ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
29.09.2020 | 20:52

ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հերթական կոչն է արել ։ Հունաստան այցի ընթացքում Երևանին և Բաքվին հորդորով է դիմել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Կրետե կղզում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցություններից հետո Պոմպեոն ասել է. «ԱԳ նախարարը և ես քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որում ներգրավված երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունները և աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ՝ շուտափույթ վերադառնալով առարկայական բանակցություններին»:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ