Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Կրեմլը կոչ է արել երկրներին ԼՂ հարցում յուղ չլցնել կրակի վրա

Կրեմլը կոչ է արել երկրներին ԼՂ հարցում յուղ չլցնել կրակի վրա
29.09.2020 | 20:53

Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը մշտապես կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ռուսաստանն ուզում է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, և զգուշացնում է, որ կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն տրամադրելը էլ ավելի կթեժացնի լարվածությունը:

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն քաղաքական կարգավորում, և երկրներին կոչ է արել յուղ չլցնել կրակի վրա` առանց շեշտելու, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ