Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՌԴ Պետդուման անդրադարձել է Ղարաբաղի իրավիճակին

ՌԴ Պետդուման անդրադարձել է Ղարաբաղի իրավիճակին
29.09.2020 | 20:55

ՌԴ Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, ուր երկու կողմերին կոչ է արվում դադարեցնել կրակը ու պատրաստակամություն է հայտնում իրավիճակի կայունացման համար միջնորդական օգություն ցուցաբերել։ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները խոր մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ինչը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի և վճռականապես դատապարտում են կողմերի ուժի գործադրումը, հաղորդում է պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ