Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերգեյ Կոպիրկին. Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում դրսից ապակայունացնող ազդեցությունը կանխելու ուղղությամբ

Սերգեյ Կոպիրկին. Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում դրսից ապակայունացնող ազդեցությունը կանխելու ուղղությամբ
29.09.2020 | 21:02

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու նպատակով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի էսկալացիան դադարի, որպեսզի իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից ապակայունացնող ազդեցությունը», - ասել է Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է, որ փոխզիջումների հիման վրա խաղաղ գործընթացին այլընտրանք չկա: «Ռուսաստանն ավանդաբար իր խնդիրը տեսնում է նրանում, որ թույլ չտա էսկալացիան, որ որպես միջնորդ պայմաններ ստեղծի փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար: Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - հայտարարել է նա:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ