Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են օգնել Բաքվին և Երևանին գտնել խաղաղ ելք

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են օգնել Բաքվին և Երևանին գտնել խաղաղ ելք
29.09.2020 | 21:11

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ի վիճակի են օգնել Ադրբեջանին և Հայաստանին հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում՝ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում ունի, և Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել հարևան երկրներին կատարել ՄԱԿ-ի բանաձևերը և լուծել հակասությունները ոչ ռազմական ճանապարհով», - մեջբերում է նրա խոսքերը Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:


Երկուշաբթի Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզաին հայտնել է, որ երկու ականանետ է ընկել Իրանի սահմանի մոտակայքում: Նա կողմերին զգուշացրել է, որ «կրակոցները չպետք է ուղղված լինեն դեպի Իրանի կողմը»:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ