Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անկախ գնահատականները Ադրբեջանի ռազմական պատրաստվածությունը դեռևս թույլ են համարում

Անկախ գնահատականները Ադրբեջանի ռազմական պատրաստվածությունը դեռևս թույլ են համարում
29.09.2020 | 21:21

Ամերիկյան Foreign Policy ամսագրի փոխխմբագիր Ջեյմս Փալմերը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի բախումներին և փորձում պատասխանել մի քանի հարցադրումների։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կռիվը նորմալ է և վերջին տարիների ընթացքում արձանագրվել են հարյուրավոր միջադեպեր։ Սակայն, բռնության այս շրջանը սպառնում է վերածվել լիարժեք պատերազմի, ինչպես եղել է 1990-ականներին:


Հեղինակը կարճ անդրադարձ է կատարում կոնֆլիկտի նախապատմությանը և նշում, որ սկզբնական նահանջից հետո Հայաստանն իր վերահսկողության տակ է վերցնում իրավիճակը, որին հաջորդում է 1994 թվականի զինադադարը, որի արդյունքում հայկական վերահսկողության տակ է անցնում Լեռնային Ղարաբաղի մեծ մասը։

Ադրբեջանը ընդունե՞լ է կորուստը
Ամենևին,- նշում է հեղինակը։ Պատերազմում պարտությունը հանգեցրեց Ադրբեջանի խոր տրավմայի, ոչ միայն տարածքային կորուստների պատճառով, այլ նաև երկու երկրների չափերի և ուժի պատճառով՝ Ադրբեջանի բնակչությունը երեք անգամ ավելի էր, քան Հայաստանինը։ Սա տարավ բազմաթիվ դավադրապաշտական տեսությունների առաջացմանը պարտության շուրջ՝ ներառյալ տարածված համոզմունքը, որ ԱՄՆ-ը գաղտնի աջակցել է հայկական կողմին։ Իրականում հայկական ուժերը պարզապես ավելի լավ էին առաջնորդվում, ավելի քիչ կոռումպացված էին և ավելի շատ նվիրված՝ հայ կամավորները ավելի էնտուզիազմով էին կռվում, քան բարոյալքված ադրբեջանցի զինծառայողները։ Ռուսաստանը նույնպես մեծապես աջակցել է Հայաստանին՝ ուղարկելով զենք և տրամադրելով ռազմական վերապատրաստում։
Փալմերը նաև անդրադարձ է կատարում 2004-ի Բուդապեշտի դեպքերին և նշում, որ գուցե այդ արարքը կարող էր որակվել որպես մոլեգնության անհատական ակտ, բայց երբ Սաֆարովը տեղափոխվեց Ադրբեջան և նախագահը միանգամից ներեց նրան, կոչում, բնակարան և պարգևներ տվեց, այդ միտքը միանգամից վերացավ։


Ի՞նչը հանգեցրեց դեպքերի այսպիսի վատ զարգացմանը այս տարի
Հեղինակը նշում է, որ սա 2020-ն է և ամեն ինչ ահավոր է, բայց այստեղ կան ավելի կոնկրետ ու հստակ պատճառներ։ Ամռան արյունալի փոխհրաձգություններից հետո, որտեղ յուրաքանչյուր կողմ մեղադրում էր մյուսին այն սկսելու համար, քաղաքական գործիչները սկսեցին իրավիճակը իրենց շահերին ծառայեցնել, հատկապես սթրեսի և տնտեսական անկման պայմաններում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Բախումները դեռ նոր են սկսել, բայց դժվար է տեսնել Լեռնային Ղարաբաղը հետ բերելու` Ադրբեջանի կողմից նախօրոք հռչակված հաղթանակը։ Նախնական փոխհրաձգությունները երկու կողմերում էլ արժեցել են մարդկային կյանքերի, բայց նաև, եթե հավատանք Հայաստանի կողմից հրապարակված մարտական կադրերին, ադրբեջանական կողմը շատ ավելի նյութական կորուստներ է ունեցել, քան հայկականը։ Հայաստանը պահում է բարձունքները՝ դժվարացնելով ադրբեջանական առաջխաղացումը բարդ լեռնային տարածքում։ Անկախ գնահատականները Ադրբեջանի ռազմական պատրաստվածությունը դեռևս թույլ են համարում․ բանակը կոռումպացված և անարդյունավետ է՝ մոտավոր 20% դասալքության մակարդակով։ Նավթից շահույթը հնարավորություն է տվել հսկայական ներդրումներ կատարել նոր սարքավորումներում 2008-2014-ին: Սակայն գների անկումը առաջացրել է ֆինանսական խնդիրներ քաղաքական հուզումների և կոշտ ճնշումների ֆոնին։ Բանակն էլ վերապատրաստման կարիք ունի, որպեսզի կարողանա արդյունավետորեն օգտագործել ձեռք բերված զինտեխնիկան։


Ադրբեջանի անսպասելի շարժը կարող է նաև հանգեցնել Մոսկվայի ուղիղ միջամտության՝ ամենայն հավանականությամբ ստիպելով կողմերին անմիջապես զինադադարի։ Եվ Ռուսաստանը, և Իրանը առաջարկել են բանակցություններ վարել ռազմական գործողությունների այս նոր փուլը դադարեցնելու համար։ Նաև անհանգստացնող հավանականություն կա, որ կոնֆլիկտը կտարածվի։ Թուրքիան, օրինակ, մեծապես հանդես է եկել Բաքվի օգտին՝ ադրբեջանցիների և թուրքերի ուժեղ կապի և հայերի հանդեպ Անկարայի երկարատև թշնամանքի շնորհիվ։ Կրոնական ասպեկտը այս կոնֆլիկտում շատ թույլ է՝ ի տարբերություն ազգային ասպեկտի և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը երբեք չի դարձել ջիհադիստական, այնպես, ինչպես եղավ Չեչնիայի դեպքում։ Մոտ 2000 նախկին մոջահեդներ կռվել են Ադրբեջանի համար, սակայն մեծամասամբ գումարի դիմաց։
Վերջում հեղինակը նշում է, որ ամենահավանական հեռանկարը կլինի ցավալի, համեմատաբար փոքր պատերազմը, որին կհետևի մեկ այլ չլուծված խաղաղությունը։ Համաձայն մինչ այժմ հայտնի զոհերի ցանկի, շատերը նույնիսկ ծնված չէին, երբ կոնֆլիկտը առաջին անգամ սկսել է։

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ