ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր զինծառայող, ոչնչացվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ

Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր զինծառայող, ոչնչացվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ
30.09.2020 | 17:05

Արցախի սահմանին, օրվա ընթացքում համառ մարտերը շարունակվել են սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձանագրել են շեշտակի, զգալի հաջողություններ, օրվա ընթացքում խոցելով բազում միավոր զրահատեխնիկա, կենդանի ուժ, հակառակորդի ԱԹՍ-ներ, որոնցից շատերի տեսանյութերն, որպես ապացույց ներկայացրել ենք՝ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Պատերազմի սկսվելու պահից ի վեր հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր, մոտավոր տվյալներով կա 1900 վիրավոր՝ ադրբեջանական բոլոր ստորաբաժանումները միասին վերցրած: Հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներից, այդ թվում՝ հրետանային միջոցներով, տանկեր են խոցել: Խոցել են հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ, որի մասին երեկ հայտնել ենք»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց, որ այսօր հարձակման է ենթարկվել նաև ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը, հարձակման է ենթարկվել ավիացիոն և հրթիռային օդային հարձակման այլ միջոցներից՝ մասնավորապես մարտական ԱԹՍ-ներից: Ցուցադրվել են կադրերը, թե ինչպես են Վարդենիսի ուղղությամբ թիրախավորվում խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ավտոբուս, գյուղի ջրատար:


«Ցավոք, այսօր ունեցանք կորուստ՝թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնց մասին բարձրաձայնվել էր մեր կողմից, գտնվում էին Ադրբեջանի տարածքում և առաջին օրից մասնակցել էին ադրբեջանական օդուժի և այլ հարձակողական միջոցների գործողությունների համակարգմանը, այսօր խոցել են Հայաստանի ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈւ-25 գրոհիչը, ցավոք օդաչուն մահացել է: Ադրբեջանը շտապեց հերքել, որ նման ինքնաթիռ Ադրբեջանի ռազմաօդային սպառազինության մեջ չկա, մենք լավ գիտենք, որ դա պատկանում է Թուրքիային և այդ մասին հստակ նշեցինք:Այս պահին կարող եմ ասել, որ մեր կորուստները ամփոփում ենք կներկայացնենք վաղը առավոտյան»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր զինծառայող, ոչնչացվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ։

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ