Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանը Ռոհանիին ներկայացրել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մանրամասները

Փաշինյանը Ռոհանիին ներկայացրել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մանրամասները
30.09.2020 | 21:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Նա որոշ մանրամասներ է ներկայացրել: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր խոսելով Արցախում վերսկսված ռազմական գործողությունների մասին, հերթական անգամ ընդգծել է Ադրբեջանին սատարելու Անկարայի պատրաստակամությունը:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ