Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գախարիա․Վրաստանը պատրաստ է հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպել իր տարածքում

Գախարիա․Վրաստանը պատրաստ է հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպել իր տարածքում
30.09.2020 | 21:24

«Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնել», - այսօր Բրյուսելում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Նրա խոսքով՝ Թբիլիսին ցանկանում է, որ տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատվի։ «Խաղաղության հաստատումը բխում է մեր բոլորի շահերից։ Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին՝ առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները հակամարտության էսկալացիային վերջ տալու համար», - նշել է Վրաստանի վարչապետը։

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ