Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ալիևը դեռ պայմաններ է դնում

Ալիևը դեռ պայմաններ է դնում
30.09.2020 | 21:26

Իլհամ Ալիևը՝ կնոջ, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ուղեկցությամբ, այսօր այցելել է Բաքվի Կենտրոնական հոսպիտալ։ Նրանք հոսպիտալի բակում հանդիպել են ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորականների հետ։ Խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին՝ Ալիևը հայտարարել է.

«Հայաստանը պետք է հրաժարվի օկուպացիոն քաղաքականությունից։ Դրա փոխարեն, սակայն, Հայաստանի վարչապետը մեզ նախապայմաններ է առաջադրում։ Վերջերս ես նշեցի, որ մենք մերժում ենք այդ պայմանները։ Մենք մեր հերթին միայն մեկ պայման ենք առաջ քաշում՝ Հայաստանի Զինված ուժերը ամբողջ կազմով պետք է լքեն մեր հողերը», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Սա նրա առաջին հրապարակային ելույթն էր՝ սեպտեմբերի 27-ի հեռուստաուղերձից հետո։

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ