Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրիացի լրագրողը վկայել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում վարձկաններ են կռվում

Սիրիացի լրագրողը վկայել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում վարձկաններ են կռվում
30.09.2020 | 21:36

Սիրիացի լրագրող Հուսեյն Ակուշը՝ լուսանկար հրապարակելով՝ Twitter-ի իր էջում գրել է. «Մուհամեդ Շալանն է՝ իմ քաղաքից՝ Ալ Աթարեբից, սպանվել է Ադրբեջանում։ Նա եղել է Սուարելշամի (պրոթուրկական ծայրահեղական խմբավորում) անդամ, սակայն թողել է խումբն ամիսներ առաջ և մեկ շաբաթ առաջ էլ գնացել է Ադրբեջան։ Մահվան օրն ու տեղը դեռ հայտնի չէ։ Մեկ ուրիշ տղա՝ Տալհա անունով, Կաֆար Հալաբ գյուղից (Հալեպի արևմուտք), նույնպես սպանվել է։ Ես կարողացա պարզել, որ Մուհամեդը սպանվել է Ադրբեջանում իր հարազատներից մեկի հետ խոսելիս, մի մարդու, որին Սիրիայից հեռանալուց առաջ ասել է, որ գնում է Ադրբեջանում կռվելու։


Մուհամադը Ալ Աթարեբից վտարվել է Հայաթ Թահրիր Աշամ խմբավորման կողմից, և նրա ունեցվածքն առգրավվել է ընդդիմադիր խմբավորմանը պատկանելու պատճառով։ Նա հաստատվել էր Հալեպի հյուսիսում, որտեղից էլ մեկնել էր Ադրբեջան կռվելու»:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ