Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դմիտրի Պեսկով. Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը

Դմիտրի Պեսկով. Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը
30.09.2020 | 21:39

Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է․ «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք դրանց հետ»։ Նա հիշեցրել է նախօրեին ասածը՝ «Չարժե կրակի մեջ յուղ լցնել»:

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են աշխարհի տարբեր երկրների առաջնորդները», - ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Կրեմլը նախկինի պես բոլոր տարածաշրջանային երկրներին զսպվածության կոչ է անում և հատկապես հակամարտության մասնակից երկրներին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ