Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին հրամանատարը բարձր է գնահատել հայերի ռազմական հնարավորությունները

ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին հրամանատարը բարձր է գնահատել հայերի ռազմական հնարավորությունները
30.09.2020 | 21:50

Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը Bloomberg-ում հրապարակված իր ծավալուն հոդվածում բարձր է գնահատել հայկական կողմի ռազմական հնարավորությունները:

«ՆԱՏՕ-ում գտնվելուս 4 տարիների ընթացքում ադրբեջանցիների կողմից տեղի ունեցան մի շարք ռազմական գործողություններ, որոնք հայերը հեշտությամբ կասեցրին: Մեր հետախուզական գնահատականների համաձայն, գրեթե վստահաբար հայերը կհաղթեին, եթե գործը հասներ լուրջ բախումների», նշել է Սթավրիդիսը:

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ