«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անմիջապես դուրս հանել օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին

Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անմիջապես դուրս հանել օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին
01.10.2020 | 13:05

Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվող անօրինական զինված խմբավորումների գրոհայինների մասին հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն խոր մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ։

«Ըստ ստացվող հաղորդումների, անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, մասնավորապես, Սիրիայից ու Լիբիայից՝ նպատակ ունենալով անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին», - ասված է հաղորդագրությունում։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, թե այս գործընթացը հակամարտության գոտում կհանգեցնի իրավիճակի էլ ավելի սրացմանը և կստեղծի երկարաժամկետ սպառնալիք տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար. «Կոչ ենք անում շահագրգիռ պետություններին գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելվի օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությունում, և նրանց անմիջապես դուրս հանել տարածաշրջանից»։

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ