Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ նախագահի խորհրդականը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդականի հետ

ԱՄՆ նախագահի խորհրդականը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդականի հետ
01.10.2020 | 13:05

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սպիտակ տնից հայտնել են` «զրույցի ընթացքում Օ՛ Բրայանը ընդգծել է լարվածությանն անհապաղ վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու կարևորությունը»: Սա ԱՄՆ նախագահի խորհրդականի երկրորդ արձագանքն է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:


Ավելի վաղ Օ՛ Բրայանը հայտարարություն էր տարածել Թվիթերի իր էջում, ընդգծելով` այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: «ԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և վերադառնալ բանակցությունների: Բռնությունները պետք է դադարեցվեն», - գրել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Թուրքիայի նախագահական նստավայրը, անդրադառնալով Օ՛Բրայանի հետ հեռախոսազրույցին, հաղորդում է` Իբրահիմ Քալընը նշել է. «Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ինչպես նաև ընդգծել, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից»:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ