Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրք գեներալները հեռացրել են ծառայությունից Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին

Թուրք գեներալները հեռացրել են ծառայությունից Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին
01.10.2020 | 13:10

WarGonzo Telegram-ալիքի Ստամբուլից աղբյուրները հայտնում են, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին:

«Տեղեկություն կա, որ նա փախուստի մեջ է: Սադիկովը ծագումով Դերբենտից և իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Սադիկովի մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով: Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը չի խոսում իր հարազատների մասին: Ահա թե ինչու, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը սկսեց նրանով զբաղվել: Մեկ ամիս առաջ Սադիկովը վեճ ունեցավ թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ արտահայտվեց Ադրբեջանի իշխանությունների մասին. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, գուցե մեր կանանց նույնպես տանք», - ասել է նա խորհրդակցության ժամանակ: Ռուսաստանում Սադիկովին դեռ չեն տեսել, նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ», - գրում է ալիքը:

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ