Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում

Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում
01.10.2020 | 13:14

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ «PPK-ի, Փեժակի ահաբեկիչներ», Սիրիայից վահաբի ահաբեկիչներ են տեղափոխվել Կովկաս, հայտարարել է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը», - փոխանցում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ