Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը

Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը
01.10.2020 | 13:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ հայտնի է որպես պրագմատիկ և կռվարար մարդ և արդեն 17 տարի ղեկավարում է Թուրքիան, տարածքային սահմանների և ծովային գազային հանքավայրերի պատճառով Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության սրման ֆոնին հետ է կանչել հետախուզական նավը և համաձայնել է վերսկսել բանակցությունները Հունաստանի հետ, մինչդեռ, կարծես, միաժամանակ նետվել է մեկ այլ հակամարտության, այս անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, գրում է բրիտանական Financial Times-ը։


Էրդողանի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը «կարող է ևս մեկ դիմակայության հանգեցնել իր նախկին ընկեր և գործընկեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։ «Թուրքիան Ռուսաստանին մարտահրավեր է նետում Հյուսիսային Աֆրիկայում և Լևանտում, սակայն դա նույնը չէ, ինչ Կովկասում։ Թեև այդ տարածքը կարող է լինել նախկին Օսմանյան տարածք, դա նաև նախկին Խորհրդային տարածք է»,- ընդգծում է հոդվածագիրը։ Էրդողանի ավտորիտար կառավարման ընթացքում ներքին և արտաքին քաղաքականության միջև հայեցակարգային սահմանը ջնջվել է: Եվ ներքին, և արտաքին քաղաքականությունը խանդավառված է ազգայնականությամբ։ Արտասահմանում կոշտ ուժ կիրառելու մասին Էրդողանի կոչերը, երկրորդ պլան մղելով փորձառու դիվանագետների սերունդներին, տպավորություն են ստեղծում, որ Թուրքիան վտարանդի է դարձել»։


ԼՂ-ում հակամարտության մեջ Թուքիայի ներգրավվածությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Էրդողանը քաղաքականապես խոցելի է, նրա արկածախնդրությունը կարող է անդրադառնալ թուլացած տնտեսության և ազգային արժույթի վրա։ Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ