Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան. Պահանջի հավասար հորդոր առ Իսրայել պետություն

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան. Պահանջի հավասար հորդոր առ Իսրայել պետություն
01.10.2020 | 13:30

Սուրբ Աթոռի Գահակալ Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանը՝ Երուսաղեմի Պատրիարք Սրբազան Հայրը նամակով է դիմել Իսրայելի նախագահ վսեմաշուք Տիար Ռուվեն Ռիվլինին, կոչ անելով դադարեցնել Իսրայելի կողմից Բաքվին զենք մատակարարելը: Նամակի մեջ Պատրիարք Սրբազանը նշում է, թե Բաքվին ենթակա բանակը թիրախավորել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը: Նամակում ասված է. «Ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետեւանքով խաղաղ բնակչության եւ զինծառայողների մեջ արձանագրված են հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ:


Պարոն նախագահ, ցավալի է իսրայելական մամուլից իմանալ, որ ռազմական ինքնաթիռները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի կողմից, բեռնում է Իսրայելը:
Իսրայելից ուղարկվող սպառազինությունը, անօդաչու թռչող սարքերն ու հրետանին օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ:
Նման գործելաոճը նշանակում է, թե Իսրայելը, որին խաղաղությունը առավել քան անհրաժեշտ է, խաղաղաստեղծ դիրքորոշում որդեգրելու փոխարեն օգնում է Ադրբեջանին վերակենդանացնելու իր թշնամանքը հայերի հանդեպ:


Սույն նամակով դիմում ենք Ձերդ գերազանցությանը, հայցելով միջնորդել Ձեր կառավարության առջեւ՝ դադարեցնելու Ադրբեջանին զենք մատակարարելը:
Դուք խաղաղասեր անձ եք, եւ մեկը, ով քաջածանոթ է Հոլոքոստի եւ պոգրոմների հետեւանքով իր ժողովուրդի տառապանքներին, հետեւաբար, ապավինում ենք Ձեր խղճին եւ դատողությանը որպեսզի արվի հնարավոր ամեն բան՝ Իսրայելը դադրեցնի նախահարձակ թշնամի Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը»:

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ