Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՌԴ անվտանգության խորհրդում նշվել է տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման վտանգը

ՌԴ անվտանգության խորհրդում նշվել է տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման վտանգը
01.10.2020 | 22:01

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, քննարկվել է ղարաբաղյան պատերազմը։ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված ծայրահեղ վտանգը:


Պուտինի խոսնակը նաև հայտնել է` Անվտանգության խորհրդի նիստին նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ նախապատրաստվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություն:


ՌԴ ԱԳՆ երեկվա հաղորդագրությունը, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկիչներ Սիրիայից, ազդարարեց Ռուսաստանի էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան պատերազմի շուրջ ընթացող գործընթացներին։ Երեկ երեկոյան ՌԴ ԱԳՆ կարճ հաղորդագրություն էր տարածել. «Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումներ, մասնավորապես Սիրիայից, Լիբիայից մարտական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով: Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»:
Թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, հաղորդագրությունում նշված չէ, սակայն սա առաջին անգամ է, երբ Մոսկվան խոսում է ղարաբաղյան պատերազմին Սիրիայից տեղափոխված ահաբեկիչների մասնակցության մասին։


Այս հայտարարությանը զուգահեռ փոխվեց նաև պատերազմի լուսաբանման ընդհանուր տրամաբանությունը դաշնային հեռուստաընկերությունների եթերներում։ Թուրքիայի մասնակցությունը այս պատերազմին դարձավ հիմնական հարցը, որ քննարկում են ռուսաստանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները` ընդգծելով, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Էրդողանը դառնա Հարավային Կովկասում հիմնական դերակատարը։
Ավելին՝ ռուս փորձագետները սկսեցին նկատել, որ հայկական բանակը ի զարմանս կանխատեսումների հաջող դիմակայում է ադրբեջանական հարձակմանը և նույնիսկ կարող է ինքը հարձակման անցնել: Коммерсантъ FM-ի մեկնաբան Դմիտրի Դրիզեն ասում է. «Չարժե հաշվի չառնել հայկական բանակը։ Այն ունի ոչ միայն հակահարվածի, այլև նույնիսկ հարձակման անցնելու բոլոր հնարավորությունները։ Բացի այդ, Հայաստանն ակտիվորեն շահագործում է այն թեզը, թե ինքը տուժող կողմ է, և դա կարող է դիվիդենտներ բերել»։ Ադրբեջանն այսօր ռուսաստանցի մեկնաբանի կարծիքով` պարտվում է ոչ միայն ռազմական, այլ նաև ինֆորմացիոն դաշտում. «Այնպիսի դաշնակից, ինչպիսին Ռեջեփ Էրդողանն է, գուցե և օգնում է զենքով և, այսպես կոչված, խորհրդականներով, սակայն քաղաքականապես լրջորեն վարկաբեկում է Ադրբեջանի նախագահին»:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ