Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել Ղարաբաղի հարցով

Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել Ղարաբաղի հարցով
01.10.2020 | 22:08

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իր ռուս և ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է պարբերաբար տեղեկություններ փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին:

«Մենք պայմանավորվել ենք տեղեկատվություն փոխանակել և դրա հիման վրա անհրաժեշտ եզրակացություններ անել»,- Բրյուսելում ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը բանակցությունների եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու համար: «Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- հայտնել է Էմանուել Մակրոնը:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ