Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծությունից տուժած Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է. նրան վիրահատում են

Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծությունից տուժած Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է. նրան վիրահատում են
01.10.2020 | 22:25

Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժած ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են՝ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


«Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում»,- ասաց Պողոսյանը: Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

Դիտվել է՝ 2891

Մեկնաբանություններ