Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հեր­թա­կան փոր­ձու­թ­յան շր­ջանն ենք անց­նում

Հեր­թա­կան փոր­ձու­թ­յան շր­ջանն ենք անց­նում
02.10.2020 | 00:16
Այս պա­տե­րազ­մում մենք բա­վա­կան ու­ժեղ ենք նաև վիր­տուալ հատ­վա­ծում։ Այն հա­մախ­մբ­վա­ծու­թյու­նը, որ կա նաև այս տի­րույ­թում, շատ հա­ջող չե­զո­քաց­նում է ադր­բե­ջա­նա­կան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը։ Գրոհ­նե­րը ևս հուժ­կու են։ Այդ ա­մե­նում մեծ դե­րա­կա­տա­րում ու­նեն նաև այս գոր­ծի մշ­տա­կան «նվի­րյալ­նե­րը», ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ ադր­բե­ջա­նա­կան կեղծ և ա­պա­կողմ­նո­րո­շող նյու­թերն ա­րագ ռմ­բա­կո­ծել են, ներ­կա­յաց­րել Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը և «ճա­կա­տա­յին մար­տե­րի» բռն­վել հա­կա­ռա­կոր­դի հետ։
Նաև այս ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի շնոր­հիվ է, որ հայ հա­սա­րա­կու­թյունն այ­սօր ա­վե­լի ա­րագ է զա­նա­զա­նում ադր­բե­ջա­նա­կան «խայ­ծը» ի­րա­կա­նու­թյու­նից։ Սա­կայն դեռ բա­վա­կան շատ աշ­խա­տանք կա, որ­պես­զի մար­դիկ հաս­կա­նան, որ պա­տե­րազ­մի օ­րե­րին սար­սա­փազ­դու, կես­գի­շե­րից սկ­սած «ռա­դիա­ցիա­յի» տակ հայ­տն­վե­լու մա­սին հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը պետք չէ բո­լո­րին լույ­սի ա­րա­գու­թյամբ ու­ղար­կել, որ­պես­զի սե­փա­կան բա­նա­կի կո­րուստ­նե­րի, զին­վո­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը չդարձ­նեն հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյան նյութ, սահ­ման գնա­ցող տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րը չն­կա­րեն ու հա­մա­ցան­ցով չտա­րա­ծեն այն դեպ­քում, որ ան­գամ պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյունն է հա­տուկ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գա­լիս, որ զերծ մնան նման քայ­լից։
Սրանք էլ հա­մա­ցան­ցա­յին անվ­տան­գու­թյան կա­նոն­ներ են, ո­րոնք պետք է խս­տա­գույնս պահ­պան­վեն։ Այ­լա­պես ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մաս­նա­գետ­ներն ի­րենց բուն աշ­խա­տան­քը թո­ղած, զբաղ­ված են վիր­տուալ վտանգ­նե­րի մա­սին քա­ղա­քա­ցի­նե­րին զգու­շաց­նե­լով, բա­ցատ­րե­լով։
Ընդ­հա­նուր առ­մամբ ա­մեն ան­գամ մեր սահ­ման­նե­րին հա­կա­ռա­կոր­դի հար­ձա­կու­մը, պա­տե­րազ­մը մեզ, որ­պես հա­սա­րա­կու­թյան, ա­վե­լի է հա­սու­նաց­նում, հեր­թա­կան փոր­ձու­թյան շր­ջանն ենք անց­նում։ Յու­րաց­նում ենք պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում մեզ դրսևո­րե­լու ճիշտ կա­նոն­նե­րը, զար­մաց­նում ա­րագ կողմ­նո­րոշ­վե­լու և հաշ­ված ժա­մե­րի ըն­թաց­քում ազգ-բա­նակ դառ­նա­լու հատ­կու­թյամբ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ