Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­թե այս հր­դե­հը տա­րած­վի, հանգց­նել այլևս չի լի­նե­լու»

«Ե­թե այս հր­դե­հը տա­րած­վի, հանգց­նել այլևս չի լի­նե­լու»
02.10.2020 | 00:21

Այն, ինչ կա­տար­վում է այ­սօր Ար­ցա­խում, բազ­մա­թիվ եր­կր­նե­րի շա­հե­րին է առ­նչ­վում, սա­կայն Թուր­քիա­յի մեծ նպա­տակ­նե­րի ի­րա­գոր­ծու­մը, տա­րա­ծաշր­ջա­նը եռ­ման կաթ­սա դարձ­նե­լու փոր­ձե­րը, ա­ռայժմ կան­խում է միայն հա­յոց բա­նա­կը։ Այս վի­ճա­կը եր­կար չի կա­րող շա­րու­նակ­վել, ա­ռանց դաշ­նա­կից­նե­րի, ընդ­հա­նուր շա­հե­րի հա­մադր­մամբ թուր­քա­կան աշ­խար­հի դեմ կանգ­նե­լը բարդ է։ ՀԴԿ ղե­կա­վար Ա­ՐԱՄ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում խո­սեց առ­կա ի­րա­վի­ճա­կի և Թուր­քիա­յի նպա­տակ­նե­րի մա­սին։ Հար­ցազ­րույ­ցը կա­րող է լիկ­բեզ լի­նել ողջ իշ­խա­նու­թյան հա­մար, որ­պես­զի, ի վեր­ջո, հաս­կա­նան, թե ինչ է կա­տար­վում, ով է մեր հա­կա­ռա­կոր­դը և ինչ հե­ռա­հար ծրագ­րեր ու­նի։

-Ար­ցա­խի վրա հար­ձակ­ման գոր­ծում Թուր­քիան ան­մի­ջա­կա­նո­րեն ներգ­րավ­ված է։ Ի վեր­ջո, հաս­կա­նանք, թե որն է Թուր­քիա­յի ի­րա­կան շահն այս տա­րա­ծաշր­ջա­նում, ի՞նչ շա­հագ­րգ­ռու­թյուն ու­նի։
-Առն­վազն վեր­ջին հինգ տա­րի­նե­րին նաև Ձեր թեր­թով Թուր­քիա­յի նպա­տակ­նե­րից մե­կի մա­սին բարձ­րա­ձայ­նել եմ, որ Թուր­քիան իր դա­րա­վոր ե­րա­զանքն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար Նա­խիջևա­նում լուրջ նա­խա­պատ­րաստ­վում է։ Այն է՝ թուր­քա­լե­զու եր­կր­նե­րին մեկ «տա­նի­քի» տակ միա­վո­րել։ Սա այ­սօր ար­դեն փաստ է։ Այս պա­տե­րազմն ար­դեն լո­կալ բնույթ չու­նի, դրա­նում ներ­քաշ­ված է Թուր­քիան, ո­րի ա­ռա­ջին նպա­տա­կը Ան­դր­կով­կա­սում ոտ­քը պն­դաց­նելն է, թու­լաց­նել Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի ազ­դե­ցու­թյունն այս­տեղ, փոր­ձել ցա­մա­քա­յին կապ հաս­տա­տել եղ­բայ­րա­կան Ադր­բե­ջա­նի հետ և միաս­նա­կան պե­տու­թյուն կեր­տել։ Ե­թե Թուր­քիա­յին սա հա­ջող­վի, նա կշա­րու­նա­կի ի­րա­կա­նաց­նել հա­ջորդ ծրա­գի­րը, ո­րը մի քա­նի ա­միս ա­ռաջ կա­յաց­րեց Բաք­վում, ի­մա՝ ձևա­վո­րել թուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի միու­թյուն։ Ե­թե այս գա­ղա­փա­րը նրանք փոր­ձեն ի­րա­կա­նաց­նել, աշ­խար­հի շատ եր­կր­ներ են «լաց» լի­նե­լու, ո­րով­հետև դա հան­գեց­նե­լու է պան­թուր­քա­կան միու­թյան, ո­րը դառ­նա­լու է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բևեռ­նե­րից մե­կը։ Ի դեպ, Թուր­քիան սրա­նով էլ կանգ չի առ­նե­լու. նյուօս­մա­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հի­ման վրա ձևա­վոր­վե­լու է նոր իմ­պե­րիա։ Պի­տի նկա­տի ու­նե­նալ, որ այ­սօր Թուր­քիան տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով է աշ­խա­տում՝ Լի­բիա, Սի­րիա, Կիպ­րոս, Հու­նաս­տան, Ե­գիպ­տոս, Ի­րաք։ Սա ար­դեն ա­պա­ցու­ցում է, թե ինչ նկր­տում­ներ ու­նի Էր­դո­ղա­նը, ո­րը աու­լի մտա­ծե­լա­կեր­պով ե­կել ու ու­զում է դառ­նալ սուլ­թան, Ա­թա­թուր­քին պատ­մու­թյան է­ջե­րից հետ գցել ու ին­քը դառ­նալ ա­ռա­ջի­նը։ Սա նրա անձ­նա­կան հա­վակ­նու­թյունն է։
Հա­ջորդ փու­լում Թուր­քիան ցան­կա­նում է պա­նիս­լա­մա­կան աշ­խար­հը միա­վո­րել, ո­րի ուր­վագ­ծերն ար­դեն երևում են։ Դեռ մեկ տա­րի ա­ռաջ Էր­դո­ղա­նը Պա­կիս­տա­նի և Մա­լայ­զիա­յի վար­չա­պետ­նե­րի հետ ստեղ­ծեց վեր­լու­ծա­կան և քա­րոզ­չա­կան հա­մա­տեղ կենտ­րոն, ո­րը կա­տա­րե­լու է նաև ռազ­մա­կան ծրագ­րե­րի մշա­կում և գոր­ծադ­րում։ Հի­շեց­նենք, որ Պա­կիս­տանն ա­ռայժմ չի ճա­նա­չել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, թշ­նա­մա­կան վե­րա­բեր­մունք ու­նի մեր հան­դեպ, ա­ջակ­ցում է Ադր­բե­ջա­նին։ Նույն ի­րա­վի­ճակն է Աֆ­ղանս­տա­նի պա­րա­գա­յում։ ՈՒ կաս­կա­ծից վեր է, որ Թուր­քիան իր ծրագ­րե­րի եր­րորդ փու­լում պա­նիս­լա­մա­կան եր­կր­ներն է միա­վո­րե­լու։ Այս ա­մե­նը հա­տուկ եմ ըն­դգ­ծում և դի­մում եմ տար­բեր եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րին և ա­ռա­ջին հեր­թին մեր ղե­կա­վա­րու­թյա­նը, որ այս ա­մե­նը լուրջ քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նեն, շատ ա­րագ, օ­պե­րա­տիվ մի­ջոց­ներ ձեռ­նար­կեն, ո­րոնք կան­խե­լու են այս­պի­սի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը։ Իսկ այն, որ դա ար­դեն սկ­սել է ի­րա­կա­նաց­վել, կաս­կա­ծից վեր է։ Նի­կոլ Փա­շի­նյանն ար­դեն ա­սում է, թե Թուր­քիան պատ­ճառ է փնտ­րում, որ ներ­քաշ­վի այս կոնֆ­լիկ­տում։ Սա ու­շա­ցած ար­ձա­նագ­րում է, բայց գո­նե ար­դեն հաս­կա­նում են ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը։
-Թուր­քիա­յի այս ծրագ­րե­րի պատ­ճա­ռով, ան­շուշտ, միայն Հա­յաս­տա­նը չի տու­ժե­լու, ո՞ր եր­կր­նե­րը նաև պի­տի մտա­հոգ­վեն։
-Ա­ռա­ջին հեր­թին Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը և Չի­նաս­տա­նը։ Ռու­սաս­տա­նում մու­սուլ­մա­նա­կան մե­ծա­քա­նակ ժո­ղո­վուրդ­ներ կան, ո­րոնց մեջ քիչ չեն թր­քա­լե­զու­նե­րը։ Չի­նաս­տա­նում կա ույ­ղուր­նե­րի խն­դի­րը, ո­րոնք ա­մեն տա­րի ինչ-որ ա­ռի­թով ապս­տամ­բում են։ Ի­րա­նում էլ 20 մի­լիո­նից ա­վե­լի թր­քա­լե­զու ժո­ղո­վուրդ կա։ Այս ա­մե­նը խո­սում է այն մա­սին, որ Եվ­րա­սիա­յի գլ­խին կախ­վել է շատ լուրջ վտանգ։
-Ձեր նշած պե­տու­թյուն­ներն այս ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ե­թե ոչ չե­զոք, ա­պա բա­վա­կան ժլատ էին ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում։ Եր­կու կող­մին՝ կրա­կը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ հոր­դոր­նե­րից և «խոր» մտա­հո­գու­թյու­նից բա­ցի, այլ բան չենք տես­նում։ Ին­չու՞ Թուր­քիա­յին զս­պե­լու հա­մար գոր­ծուն մի­ջոց­ներ չեն ձեռ­նար­կում։
-Այս պա­հին, կար­ծում եմ, դեռ վեր­լու­ծա­կան կենտ­րոն­ներն են ա­յս ա­մե­նի վրա աշ­խա­տում։ Ցա­վոք, ե­թե ան­գամ նման գոր­ծո­ղու­թյուն­ներ կան, ար­դեն ու­շա­ցած են, բայց հա­մոզ­ված եմ, որ կա այդ ան­հան­գս­տու­թյու­նը, փաս­տերն էլ են այդ մա­սին վկա­յում։ Թե ինչ խո­րու­թյամբ են այս զար­գա­ցում­նե­րը քն­նարկ­վում, դժ­վար է ա­սել։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, պար­տա­դիր չէ, որ դրանց մա­սին հրա­պա­րա­կավ, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տես­քով մենք ա­մեն ինչ ի­մա­նանք։ Անհ­րա­ժեշտ է, որ այդ ա­մե­նը տես­նենք ար­դյուն­քի տես­քով, այդ ժա­մա­նակ հս­տակ կլի­նի, թե ով ինչ­պես է վե­րա­բեր­վում այս խնդ­րին։ Այն, որ բա­ցի Հա­յաս­տա­նից հի­մա այս ե­րեք պե­տու­թյուն­նե­րի միաս­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ար­դեն հրա­մա­յա­կան են, կաս­կա­ծից վեր է։ Ե­թե ու­շաց­նեն, շատ ա­վե­լի բարդ է լի­նե­լու ա­ռա­ջի­կա­յում։ Ե­թե այս հր­դե­հը տա­րած­վի, հան­գց­նել այլևս հնա­րա­վոր չի լի­նե­լու կամ էլ մեծ ճի­գեր են պա­հանջ­վե­լու: Ի­րա­վի­ճա­կից տու­ժող կող­մե­րից երկ­րորդ գծում է Եվ­րո­պան, ո­րը շատ լուրջ վտան­գի տակ է, ե­թե թուր­քա­կան գոր­ծո­նը մե­ծա­նա։ ԱՄՆ-ը գու­ցե շա­հագր­գիռ է, որ այս­պի­սի զար­գա­ցում­ներ տա­րա­ծաշր­ջա­նում լի­նեն, նրանց մտադ­րու­թյուն­ներն ան­հայտ են։ Անգ­լիան այս­տեղ դա­րե­րից ե­կող իր շա­հերն ու­նի` տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նին հնա­րա­վո­րինս թու­լաց­նել։
-Չնա­յած ե­րեկ ԵԱՀԿ Մինս­կի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կան, սա­կայն վեց օր է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են, ին­չու՞ էին նրանք հա­պա­ղում, ի՞նչն էր հետ պա­հում։
-Ոչ մե­կը չի ու­զում Թուր­քիա­յի դեմ ճա­կատ առ ճա­կատ դուրս գալ, ո­րով­հետև նա ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է, ու­նի 700-հա­զա­րա­նոց բա­նակ, կռ­վա­րար է, ա­մեն տե­սակ ցի­նիկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մում է։ Ե­թե նրանք գնան առ­ճա­կատ­ման, նշա­նա­կում է պա­տե­րազմ հայ­տա­րա­րել Թուր­քիա­յի դեմ։ Հե­տո այս եր­կր­նե­րը հույս ու­նեն, թե ինչ-որ մեկն ի­րենց փո­խա­րեն կկանգ­նեց­նի Թուր­քիա­յին։
-Դա էլ հի­մա միայն հայ զին­վորն է ա­նում։
-Ա­յո։ Ա­ռա­վե­լա­գույ­նը, որ կա­րող է լի­նել, հոր­դոր­ներն են, սա­կայն հի­շենք 1915, 1918 թթ., երբ բո­լո­րը հոր­դո­րում էին Թուր­քիա­յին ցե­ղաս­պան գոր­ծո­ղու­թյուն­ներ չա­նե­լու։ Բայց ռու­սա­կան խոսք կա՝ «Վաս­կան լսում էր...», իսկ թուր­քը շա­րու­նա­կում է իր դա­ժան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Հի­մա նո­րից նույնն է։
-Այ­սօր Հա­յաս­տա­նում ա­մե­նա­մեծ սպա­սե­լիք­ներն ու­նեն Ռու­սաս­տա­նից, որ նրա ան­մի­ջա­կան ազ­դե­ցու­թյամբ Թուր­քիան պետք է կանգ առ­նի, մինչ­դեռ Ռու­սաս­տանն էլ չի շտա­պում։
-Ե­թե դա կա­րող էին ա­վե­լի հեշ­տու­թյամբ ա­նել 2016-ին, այ­սօր այլ է ի­րա­վի­ճա­կը։
-Ի՞նչ է փոխ­վել։
-Այն ժա­մա­նակ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջանն էին պա­տե­րազ­մում, հի­մա եր­րորդ եր­կիրն է գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ մտել ու ղե­կա­վա­րում Ադր­բե­ջա­նին։ Երկ­րոր­դը՝ ի վեր­ջո, պի­տի հաս­կա­նալ, որ Ռու­սաս­տա­նը չի կա­րող հրա­մա­յել Ա­լիևին կամ Էր­դո­ղա­նին։ Ի­հար­կե, Ռու­սաս­տա­նը պի­տի ա­սի, որ այս­պի­սի զար­գա­ցում­նե­րի դեպ­քում ին­քը կանց­նի այլ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ Կար­ծում եմ, դա ար­վում է։ Բայց մի փաստ պի­տի հաշ­վի առ­նել, Ա­լիևն ու Էր­դո­ղանն այ­սօր վա­բանկ են գնա­ցել, նրանք շատ լուրջ նա­խա­պատ­րաստ­վել են, կու­տա­կել են զին­տեխ­նի­կա, հե­տա­խու­զու­թյու­նը լուրջ աշ­խա­տանք­ներ է ծա­վա­լել, ու սկ­սել են գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Ա­լիևը հի­մա փոր­ձում է իր ժո­ղովր­դին ցույց տալ, թե իր խոս­քի տերն է։ Ե­թե այ­սօր կա­սեց­վի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը, կող­մե­րը ո­րո­շա­կի հա­մա­ձայ­նու­թյան չգան, հար­ցը կր­կին առ­կախ­ված է մնա­լու, ինչ-որ ժա­մա­նակ հե­տո է­լի վերս­կս­վե­լու են պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Սցե­նարն այս­պի­սին է. կող­մե­րից մե­կը լուրջ կո­րուստ­ներ է կրե­լու (կար­ծում եմ, որ դա Ադր­բե­ջանն է), ո­րից հե­տո պար­տադր­ված է լի­նե­լու գնա­լու խա­ղա­ղու­թյան։ Հայ ժո­ղովր­դի կամ­քից է կախ­ված, թե ինչ սցե­նար ենք ի­րա­կա­նաց­նում։ Ակն­հայտ է, որ ցան­կա­նում ենք հաս­նել վերջ­նա­կան հաղ­թա­նա­կին, որ­պես­զի մեր գլ­խից այդ վտան­գը վե­րա­նա։ Սա միայ­նակ հնա­րա­վոր չէ ա­նել, քա­նի որ մեր դի­մաց կանգ­նած է նաև Թուր­քիան։ Սա հաս­կա­նա­լով, պի­տի ձևա­վո­րենք մեր դաշ­նա­կից­նե­րի ճա­կա­տը, այն է՝ Ռու­սաս­տան, Չի­նաս­տան, Ի­րան ձևա­չա­փը, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը թուր­քա­կան գոր­ծո­նի մե­ծաց­մամբ տու­ժե­լու է։ Այ­սօր Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տու­թյու­նը հենց այս ուղ­ղու­թյամբ պի­տի աշ­խա­տի, ոչ թե նրանց հա­մո­զի ինչ-որ քայ­լեր ձեռ­նար­կե­լու, այլ այս ճա­կա­տը ձևա­վո­րի, ո­րով հնա­րա­վոր է Թուր­քիա­յի ա­խոր­ժա­կը զս­պել։ Այս­տեղ Եվ­րո­պան ու­նի իր լուրջ դե­րա­կա­տա­րու­մը, ու­րա­խա­լի է, որ Ֆրան­սիան այս ա­ռու­մով ու­նի հս­տակ դիր­քո­րո­շում։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վար­տով մեծ փո­փո­խու­թյուն­ներ են լի­նե­լու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան քար­տե­զի վրա։
-Մեր տա­րա­ծաշր­ջա­նում մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նի նաև Ի­րա­նը։ Ի՞նչ դե­րա­կա­տա­րում նա կա­րող է ու­նե­նալ հա­կա­մար­տու­թյան լուծ­ման գոր­ծում։
-Ի­րա­նը հս­տակ գնա­հա­տա­կան ու­նի ու տա­րի­ներ շա­րու­նակ այն չի փոխ­ում։ Ե­թե թուր­քա­կան գոր­ծո­նը տա­րա­ծաշր­ջա­նում մե­ծա­նա, Ի­րա­նի անվ­տան­գու­թյա­նը և տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը ևս դա վնա­սե­լու է։ Ադր­բե­ջա­նի և Իս­րա­յե­լի հա­մախմ­բու­մը նույն­պես հզոր սպառ­նա­լիք է Ի­րա­նի հան­դեպ։ Ին­չու՞ է Իս­րա­յելն այդ­քան զենք մա­տա­կա­րա­րում Ադր­բե­ջա­նին, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով հույս ու­նի գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սե­լու Ի­րա­նի դեմ։ Ի­րա­նը, հաշ­վի նս­տե­լով այս հան­գա­մանք­նե­րի հետ, պի­տի ներդ­նի բո­լոր ջան­քե­րը Ադր­բե­ջա­նի ծրագ­րե­րը խա­փա­նե­լու հա­մար։ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն այ­սօր պար­տա­վոր է դի­վա­նա­գի­տա­կան ա­ռա­քե­լու­թյուն­ներ ձևա­վո­րե­լու, ո­րոնք կաշ­խա­տեն Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի հետ՝ կան­խե­լու վտան­գա­վոր զար­գա­ցում­նե­րը։ Նման ա­ռա­քե­լու­թյուն­ներ պի­տի ու­նե­նալ նաև ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի հետ։ Մենք ենք պար­տա­վոր այս ա­մե­նը ձեռ­նար­կե­լու, ո­րով­հետև ա­ռա­ջի­նը՝ նրանք այլ մասշ­տա­բի եր­կր­ներ են ու շատ այլ խն­դիր­ներ ու­նեն, երկ­րոր­դը՝ մենք ենք մա­հա­ցու հար­վա­ծի տակ։
-Հաշ­վի առ­նե­լով այս օ­րե­րին մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գան­քը, դաշ­նա­կից եր­կր­նե­րի պահ­ված­քը, Դուք նկա­տե­ցի՞ք Հա­յաս­տա­նի՝ դաշ­նա­կից­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սխալ ըն­թաց­քը, ոչ ճիշտ աշ­խա­տան­քը, թե՞ ա­մեն ինչ օ­րի­նա­չափ էր։
-Հա­յաս­տա­նում ինչ­պի­սի իշ­խա­նու­թյուն էլ լի­նի, ինչ­պի­սի պահ­վածք էլ ու­նե­նա, վե­րա­բեր­մուն­քը փոխ­վում է մեկ տե­սան­կյու­նից։ Այդ եր­կր­նե­րը գործ են ու­նե­նա­լու ոչ թե Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րող­նե­րի, այլ երկ­րի, Հա­յաս­տան պե­տու­թյան հետ։ Սա պետք է հս­տակ գի­տակ­ցել։ Մի բան է Հա­յաս­տա­նի տա­րած­քը, մեկ այլ բան իշ­խա­նու­թյան վե­րա­բեր­մուն­քը։ Ա­ռայժմ ձեռն­պահ կմ­նամ այս հա­րա­բե­րու­թյուն­նե­րը քն­նար­կե­լուց, բայց մի ու­ղերձ պի­տի հղել՝ մենք պետք է մեր դաշ­նա­կից­նե­րին վս­տա­հու­թյուն ներ­շն­չենք, որ սկզ­բուն­քա­յին ենք լի­նե­լու մեր հար­ցադ­րում­նե­րում։ Սրա­նով են պայ­մա­նա­վոր­ված դաշ­նա­կից­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը և դիր­քո­րո­շում­նե­րի հս­տա­կու­թյու­նը։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ