Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռազ­մա­կան դրու­թ­յան պայ­ման­նե­րում այն, ինչ ա­նում ու քա­րո­զում է իշ­խա­նու­թ­յան սո­րո­սա­կան թևը Հա­յաս­տա­նի ներ­սում, ուղ­ղա­կիո­րեն դա­վա­ճա­նու­թ­յուն է

Ռազ­մա­կան դրու­թ­յան պայ­ման­նե­րում այն, ինչ ա­նում ու քա­րո­զում է իշ­խա­նու­թ­յան սո­րո­սա­կան թևը Հա­յաս­տա­նի ներ­սում, ուղ­ղա­կիո­րեն դա­վա­ճա­նու­թ­յուն է
02.10.2020 | 00:29

Սեպ­տեմ­բե­րի 27-ին սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի սկիզ­բը ազ­դա­րա­րեց նաև ո­րո­շա­կի լուրջ ներ­քա­ղա­քա­կան տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րի մա­սին։ Ըստ էու­թյան‚ պա­տե­րազ­մը ո­րոշ ժա­մա­նա­կով սա­ռեց­րեց հա­յաս­տա­նյան ընդ­դի­մա­դիր դաշ­տի ընդ­դի­մա­դիր օ­րա­կար­գը։ Դա ա­ռա­վել հատ­կան­շա­կան է, քա­նի որ սա­ռե­ցու­մը տե­ղի ու­նե­ցավ ընդ­դի­մա­դիր տրա­մադ­րու­թյուն­նե­րի զար­գա­ցում­նե­րի գրե­թե գա­գաթ­նա­կե­տում, բա­ռա­ցիո­րեն այն ժա­մա­նակ, երբ սպաս­վում էր ընդ­դի­մա­դիր միաս­նա­կան ճա­կա­տի մեծ հան­րա­հա­վա­քը։ Սա­կայն տրա­մա­բա­նա­կան է, որ այս օ­րե­րին ընդ­դի­մա­դիր օ­րա­կար­գը գո­նե ժա­մա­նա­կա­վո­րա­պես սա­ռեց­վեց։ Հա­մա­պե­տա­կան օ­րա­կար­գը, ըստ էու­թյան, իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջից վե­րա­փոխ­վեց հա­մա­պե­տա­կան, հա­մա­ժո­ղովր­դա­կան պա­տե­րազ­մի։


Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման ա­ռա­ջին օ­րե­րից ի վեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում բո­լո­րո­վին այլ խն­դիր­ներ են հայ­տն­վել. այս պա­տե­րազմն ըն­կալ­վում է որ­պես գո­յա­մարտ՝ մյուս բո­լոր հար­ցե­րը հե­տին պլան մղե­լով։ Սա­կայն այ­նուա­մե­նայ­նիվ, շատ ա­րագ ներ­քա­ղա­քա­կան կյան­քում նշ­մար­վե­ցին ո­րո­շա­կի նր­բե­րանգ­ներ, ո­րոնք գո­նե պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին փոր­ձում էին թաքց­նել կամ ժա­մա­նա­կա­վո­րա­պես սա­ռեց­նել։


Այժմ տես­նենք, թե ինչ փո­փո­խու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում սեպ­տեմ­բե­րի 27-ից հե­տո։ Ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կան նախ­կին ե­րեք նա­խա­գահ­նե­րը։ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Սերժ Սարգ­սյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հիմ­նա­կան ի­մաս­տը կոն­սո­լի­դա­ցիան էր. պետք է հա­մախ­մբ­վել պե­տու­թյան‚ բա­նա­կի և թշ­նա­մուն հաղ­թե­լու նպա­տա­կի շուրջ։ Մի փոքր ա­վե­լի ուշ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ նաև Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Վեր­ջի­նիս պա­րա­գա­յում հատ­կան­շա­կանն այն էր, որ ի տար­բե­րու­թյուն հա­մա­վա­րա­կի օ­րե­րին ար­ված հայ­տա­րա­րու­թյան, ո­րում ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը հա­մա­վա­րա­կը ո­րա­կել էր որ­պես պա­տե­րազմ, իսկ այդ «պա­տե­րազ­մի» օ­րե­րին իշ­խա­նու­թյան դեմ խո­սող բո­լոր ու­ժե­րին՝ դա­վա­ճան­ներ, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը դա­վա­ճա­նու­թյան, իշ­խա­նու­թյուն­նե­րի շուրջ հա­մախ­մբ­ման մա­սին չխո­սեց, այլ շատ ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան ու հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի եր­րորդ օրն ար­ված այդ հայ­տա­րա­րու­թյու­նը բաղ­կա­ցած էր եր­կու կե­տից. ա­ռա­ջին կե­տով Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը նշեց, որ պետք է դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը, ու հայ­կա­կան կող­մը պետք է ձգ­տի պահ­պա­նել տա­րածք­նե­րը։ Ա­ռա­վել հե­տաք­րք­րա­կան երկ­րորդ կե­տով ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը շեշ­տում էր, որ Ռու­սաս­տա­նի գլ­խա­վո­րու­թյամբ պետք է վեր­սկ­սել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ար­դեն առ­կա ձևա­չա­փի շր­ջա­նա­կում։ Ըստ էու­թյան‚ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը թա­փան­ցիկ ակ­նար­կում էր, որ այ­նուա­մե­նայ­նիվ‚ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է ուղ­ղա­կիո­րեն դի­մեն Ռու­սաս­տա­նին, որ­պես­զի վեր­ջինս, օգ­տա­գոր­ծե­լով իր ազ­դե­ցու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում ու ռե­սուրս­նե­րը, դա­դա­րեց­նի պա­տե­րազմն ու ստանձ­նի մո­դե­րա­տո­րի դե­րա­կա­տա­րու­մը։


Ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում ա­վե­լի գլո­բալ կոն­սո­լի­դա­ցիոն գոր­ծըն­թաց տե­ղի ու­նե­ցավ։ Խոս­քը 14 կու­սակ­ցու­թյուն­նե­րի, այդ թվում՝ ար­մա­տա­կան ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի մա­սին է, ո­րոնք նա­խա­պատ­րաստ­վում էին հոկ­տեմ­բե­րի 8-ին հան­դես գա­լու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով։ Վեր­ջին­ներս ա­ռա­ջար­կում էին միաս­նա­կան օ­րա­կար­գով հան­դես գալ և կազ­մել ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի միջև։ Դա, բնա­կա­նա­բար, են­թադ­րում է, որ Հա­յաս­տա­նը պետք է ճա­նա­չի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։
Այս­պի­սով՝ քա­ղա­քա­կան դաշ­տում ար­տա­քի­նից ա­մեն ինչ հա­մախ­մբ­ման քո­ղի ներ­քո է ըն­թա­նում։ Ներ­քին քա­ղա­քա­կան տար­բեր օ­րա­կար­գե­րը, նա­խա­սի­րու­թյուն­ներն ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հե­տին պլան են մղ­վել։ Նույ­նիսկ իշ­խա­նու­թյան կող­մից ցույց տր­վեց, թե քրեա­կան գոր­ծե­րը առ­ժա­մա­նակ մո­ռաց­վում են, նշ­մար­վում է ո­րո­շա­կի հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, ան­գամ ար­տա­հոս­քեր ե­ղան այն մա­սին, թե ա­ռա­ջի­կա օ­րե­րին փաս­տա­բան­նե­րի միջ­նոր­դու­թյամբ ա­զատ կար­ձակ­վի նաև ԲՀԿ ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը։
Սա­կայն ընդ­հա­նուր առ­մամբ այս հով­վեր­գու­թյան ֆո­նին ներ­քին պայ­քա­րը շա­րու­նակ­վում է։
Այս հա­մա­տեքս­տում իշ­խա­նա­կան դաշ­տը ա­ռա­վել ծանր ըն­դու­նեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի մեկ­նումն Ար­ցախ։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե դա կա­րող էր տե­ղի ու­նե­նալ ա­ռանց իշ­խա­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հա­մա­ձայ­նեց­ման, քա­նի որ Քո­չա­րյա­նը դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ է, և նրա տե­ղա­շար­ժը սահ­մա­նա­փակ է։


Ի­հար­կե‚ դա ոչ թե պայ­մա­նա­վոր­ված է երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի կտ­րուկ փո­փոխ­մամբ‚ այլ ա­վե­լի շուտ ստիպ­ված քայլ է՝ պայ­մա­նա­վոր­ված ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ ա­վե­լի կա­յուն և հաս­տա­տուն կո­մու­նի­կա­ցիա­յի խո­ղո­վակ ստա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ։ Միևնույն ժա­մա­նակ հս­տակ պետք է ար­ձա­նագ­րել‚ որ Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ար­դեն իսկ ա­պա­ցու­ցել է‚ որ բա­վա­կա­նին հա­սուն պե­տա­կան և ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծիչ է‚ ո­րի ջան­քե­րի շնոր­հիվ այս օ­րե­րին Ար­ցա­խում է հա­մախ­մբ­վել Հա­յաս­տա­նի‚ նե­րա­ռյալ Ար­ցա­խի‚ գրե­թե ամ­բողջ հին և նոր ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տան։
Ռո­բերտ Քո­չա­րյա­նի՝ Ար­ցախ մեկ­նե­լը‚ ինչ խոսք‚ իշ­խա­նու­թյան տար­բեր օ­ղակ­նե­րում տհաճ ա­նակն­կալ էր. սոց­ցան­ցե­րում իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րը, ո­րոնք կենտ­րո­նա­ցած էին պա­տե­րազ­մա­կան կոնկ­րետ խն­դիր­ներ լու­ծե­լու վրա, ան­մի­ջա­պես վեր­հի­շե­ցին նախ­կին օ­րա­կար­գը՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին պի­տա­կա­վո­րե­լով ոչ դրա­կան հա­մա­տեքս­տում։ Պարզ է, որ այդ վե­րա­բեր­մուն­քը ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ Քո­չա­րյա­նի գոր­ծո­նը ո­րո­շա­կի այ­լընտ­րան­քա­յին բևեռ է ձևա­վո­րում փորձ չու­նե­ցող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ֆո­նին։ Իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րը են­թա­գի­տակ­ցա­բար այդ ա­մե­նում ո­րո­շա­կի վտանգ տե­սան, ին­չը կա­րող է հան­գեց­նել Քո­չա­րյա­նի վար­կա­նի­շի բարձ­րաց­մա­նը և հե­տա­գա­յում՝ պա­տե­րազ­մի ա­վար­տից ու կա­յու­նու­թյան վե­րա­կանգ­նու­մից հե­տո կու­տա­կած դի­վի­դենդ­ներն ի վնաս գոր­ծող իշ­խա­նու­թյան օգ­տա­գոր­ծե­լուն։


Սա թերևս չա­րյաց փոք­րա­գույնն էր՝ հա­մե­մա­տած այն ա­մե­նի հետ, ինչ ա­րեց իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող սո­րո­սա­կան թևը։ Վեր­ջին­ներս հայ-թուր­քա­կան գլո­բալ պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում սկ­սե­ցին պա­ցի­ֆիս­տա­կան բա­վա­կա­նին լուրջ հայ­տա­րա­րու­թյուն­ներ հն­չեց­նել կեղծ հայ­րե­նա­սի­րու­թյան և այլ թե­մա­նե­րի մա­սին։ Եվ այս ա­մե­նի մեջ գլ­խա­վոր թի­րա­խը զար­մա­նա­լիո­րեն ոչ թե Թուր­քիան էր կամ Ադր­բե­ջա­նը, այլ Ռու­սաս­տա­նը, ՀԱՊԿ-ը։ Եվ տվյալ դեպ­քում Թուր­քիա­յին զս­պող միակ հա­վա­նա­կան ու­ժին՝ Ռու­սաս­տա­նին, վե­րագր­վում է թշ­նա­մու կեր­պար, ո­րը որ­պես դաշ­նա­կից իբրև թե չի օգ­նում Հա­յաս­տա­նին։ Նույ­նիսկ ո­րոշ սո­րո­սա­կան­ներ ՆԱ­ՏՕ-ին էին վկա­յա­կո­չում որ­պես գոր­ծըն­կեր։ Այս քա­րոզ­չա­կան թևն ա­մեն ինչ ա­նում է, որ պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի և Ռու­սաս­տա­նի միջև որևէ ա­լյանս չձևա­վոր­վի։ Ռազ­մա­կան դրու­թյան պայ­ման­նե­րում այն, ինչ ա­նում ու քա­րո­զում է իշ­խա­նու­թյան սո­րո­սա­կան թևը Հա­յաս­տա­նի ներ­սում, ուղ­ղա­կիո­րեն դա­վա­ճա­նու­թյուն է։ Իսկ պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նում դա­վա­ճա­նու­թյու­նը շատ ա­վե­լի լուրջ պա­տիժ է են­թադ­րում։ Կա­րող ենք փաս­տել, որ թե­կուզ ժա­մա­նա­կա­վոր ու փխ­րուն հա­մախմ­բու­մը գրե­թե բո­լոր ու­ժե­րը պահ­պա­նում են, բա­ցի սո­րո­սա­կան ճա­կա­տից, ո­րը շատ ա­վե­լի ագ­րե­սիվ դար­ձավ՝ ծա­վա­լե­լով հա­կա­պե­տա­կան գոր­ծու­նեու­թյուն։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ նույ­նիսկ ա­զա­տա­կան հա­սա­րա­կու­թյու­նը, ո­րը, որ­պես կա­նոն, շատ հան­դուր­ժող է տար­բեր տի­պի գլո­բա­լիս­տա­կան, հա­կա­ռու­սա­կան դրսևո­րում­նե­րի նկատ­մամբ, կոշտ հա­կա­դար­ձում է՝ նշե­լով, որ այն‚ ինչ ար­վում է իշ­խա­նու­թյան սո­րո­սա­կան թևի կող­մից, ուղ­ղա­կի դա­վա­ճա­նու­թյուն է։


Նշ­ված տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րը ոչ միայն ար­ձա­նագ­րե­ցին ո­րոշ մար­տա­վա­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ու մար­տի նոր կա­նոն­ներ ընդ­դի­մա­դիր դաշ­տում, այլև ցույց տվե­ցին, որ այն ու­ժե­րը, ո­րոնք մաս­նա­կից են ե­ղել 2018 թվա­կա­նի իշ­խա­նա­փո­խու­թյա­նը‚ բո­լո­րո­վին այլ օ­րա­կար­գով են գոր­ծում և Հա­յաս­տա­նի հետ բո­լո­րո­վին այլ ծրագ­րեր ու­նեն։ Մաս­նա­վո­րա­պես, նպա­տա­կը Ռու­սաս­տա­նի հետ Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խզ­մա­նը հաս­նելն է, Հա­յաս­տա­նի թու­լա­ցումն ու Ար­ցա­խի հար­ցում ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան և դր­սի վեր­պե­տա­կան կա­ռույց­նե­րի ծրագ­րե­րի կյան­քի կո­չումն է։ Այս պա­հին այդ ու­ժե­րը չեն էլ թաքց­նում ի­րենց նպա­տակ­ներն ու բա­ցա­հայտ ցույց են տա­լիս ի­րենց էու­թյու­նը։ Այս ու­ժե­րի գլ­խա­վոր խն­դի­րը պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում լի­նե­լու է ոչ միայն Հա­յաս­տա­նի մե­կու­սա­ցումն ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի փչա­ցումն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­կեր­նե­րի հետ, այլև ներ­քա­ղա­քա­կան լա­րում մտց­նե­լը, խն­դիր­ներ ստեղ­ծե­լը, որ­պես­զի անհ­րա­ժեշտ պա­հին քան­դեն Հա­յաս­տա­նի փխ­րուն կա­յու­նու­թյու­նը։ Սա ի­հար­կե լուրջ հիմ­քեր է տա­լիս պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո սո­րո­սա­կան կա­ռույց­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը լր­ջո­րեն քն­նե­լու, Հա­յաս­տա­նում դրանց գոր­ծու­նեու­թյան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը ո­րո­շե­լու և նրանց քայ­լե­րին քրեաի­րա­վա­կան պա­տաս­խան տա­լու հա­մար։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ