«Թող խրա­խու­սեն, որ տե­ղի ժո­ղո­վուր­դը ար­տադ­րի այն ա­մե­նը, ինչ Թուր­քիա­յից էր գա­լիս»

«Թող խրա­խու­սեն, որ տե­ղի ժո­ղո­վուր­դը ար­տադ­րի այն ա­մե­նը, ինչ Թուր­քիա­յից էր գա­լիս»
06.10.2020 | 00:47

Սաու­դյան Ա­րա­բիան օ­րերս պաշ­տո­նա­պես էմ­բար­գո հայ­տա­րա­րեց թուր­քա­կան ապ­րանք­նե­րի նկատ­մամբ։ Թուր­քա­կան ապ­րանք­նե­րը հա­ճախ չեն հաս­նում եվ­րո­պա­կան եր­կր­ներ, քա­նի որ ար­դեն ԵՄ-ի սահ­մա­նին ան­պի­տան են հա­մար­վում։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան ներ­կա­յիս վայ­րա­գու­թյուն­նե­րի ֆո­նին պար­զից էլ պարզ է, որ Հա­յաս­տան այլևս չի ներ­կր­վի թուր­քա­կան ապ­րանք։ Հար­ցը բարձ­րաց­վում է ա­ռայժմ կո­չե­րի ու թուր­քա­կան ապ­րան­քը մեր­ժե­լու մա­կար­դա­կով։ Թե՛ գնոր­դը, թե՛ տն­տե­սա­վա­րո­ղը վե­րա­նա­յե­լու են առք ու վա­ճառ­քի նախ­կի­նում ըն­դուն­ված ան­հաս­կա­նա­լի ձևա­չա­փը։ Ըստ ա­մե­նայ­նի, կվե­րա­նայ­վի նաև պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Թե­մա­յի շուրջ իր պար­զա­բա­նում­ներն է ներ­կա­յաց­նում բիզ­նես կա­ռա­վար­ման փոր­ձա­գետ ԱՐ­ՄԵՆ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԸ։

-Այն, որ «ոչ» ենք ա­սե­լու թուր­քա­կան ապ­րանք­նե­րին, ա­վե­լի քան հս­տակ է։ Շա՞տ ենք ու­շա­ցել։
-Ա­յո, ե­թե հաշ­վի առ­նենք, որ Թուր­քիան միշտ վա­րել է մեզ հետ ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյուն։ 90-ա­կան­նե­րին այդ եր­կի­րը փա­կեց սահ­մա­նը, հայ­տա­րա­րե­լով, որ մենք ագ­րե­սոր ենք, կտ­րեց բո­լոր դի­վա­նա­գի­տա­կան կա­պե­րը` վի­ժեց­նե­լով նաև տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Մենք էլ մեր հեր­թին պետք է հրա­ժար­վեինք թուր­քա­կան ապ­րանք­նե­րից, քա­նի որ այդ երկ­րի հետ չու­նենք դի­վա­նա­գի­տա­կան ոչ մի հա­րա­բե­րու­թյուն։ Եվ Թուր­քիան է կտ­րել այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Մենք ի՞նչ էինք ա­նում՝ շա­րու­նա­կում էինք Վրաս­տա­նով Թուր­քիա­յից ապ­րանք բե­րել կեղծ փաս­տաթղ­թե­րով և ներ­մու­ծում էինք ա­նո­րակ ապ­րանք՝ թուր­քա­կան աղբ։ Հա­յաս­տա­նին ապ­րանք վա­ճա­ռե­լով՝ Թուր­քիան ոչ մի պա­տաս­խա­նատ­վու­թյուն չէր կրում, այ­սինքն, ե­թե թու­նա­վոր­ված ապ­րանք ու­ղար­կեր, չէիր կա­րող բո­ղո­քել իր դեմ։ Ի՞նչ էր տե­ղի ու­նե­նում՝ մենք հարս­տաց­նում էինք մեր թշ­նա­մուն՝ իր ցած­րո­րակ ապ­րան­քը բե­րե­լով մեր եր­կիր և տն­տե­սա­պես թու­լաց­նում էինք մր­ցա­կից­նե­րին, ո­րոնք փոր­ձում էին օ­րեն­քի շր­ջա­նա­կում ապ­րանք ար­տադ­րել, ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցել և այլն։ Թուր­քա­կան ապ­րանքն ա­նո­րակ է, ուս­տի ին­քնար­ժե­քը ցածր է, ա­վե­լի է­ժան կա­րող է վա­ճա­ռել, և տե­ղա­ցի տն­տե­սա­վա­րո­ղը չի կա­րո­ղա­նում մր­ցակ­ցա­յին գնի մեջ տե­ղա­վոր­վել ու դուրս է մնում շու­կա­յից։ Այս­պի­սով, այդ ապ­րան­քը բե­րե­լով, թու­լաց­նում ենք մեր տն­տե­սա­վա­րո­ղին, որն ան­հա­վա­սար պայ­ման­նե­րով մր­ցակ­ցում է թուր­քա­կան ապ­րանք ար­տադ­րո­ղի հետ։
-Խն­դի­րը պետք է լուծ­վեր պե­տա­կա՞ն մա­կար­դա­կով։
-Պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հի­մա փոխ­վում է։ Նախ­կի­նում հետևյալ կերպ էր. Թուր­քիա­յից ապ­րան­քը բե­րում էին կի­լոգ­րա­մով, մաք­սա­զեր­ծում էին ու վա­ճա­ռում տե­ղա­կան շու­կա­յա­կան գնից էա­կա­նո­րեն է­ժան։ Բայց դա չի նշա­նա­կում, թե ո­րակն ու գի­նը հա­մա­պա­տաս­խա­նում են, հա­կա­ռակն է։ Գնոր­դը ոգևոր­վում է է­ժան գնով, բայց չի խո­րա­նում, որ աղբ է գնում։ Անգ­լիա­ցին ա­սում է՝ ես այդ­քան հա­րուստ չեմ, որ է­ժան ապ­րանք գնեմ, փաս­տո­րեն մեր ազ­գը շատ հա­րուստ է, է­ժան առ­նում է, մեկ ամ­սից գցում է դեն, նո­րից է առ­նում։ Հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­ներն ան­տե­սել են այս հար­ցը, թույլ են տվել, որ թուր­քա­կան ապ­րան­քը մր­ցակ­ցի նոր­մալ ապ­րան­քի հետ, դրա­նով մեր տն­տե­սու­թյա­նը հասց­րել են ահ­ռե­լի վնաս։
-Ա­սում են, որ թան­կա­ցում­ներ են սպաս­վում այս հա­մա­տեքս­տում։
-Չգի­տեմ՝ թան­կա­ցում­ներ կլի­նեն, թե ոչ, ո­րով­հետև, կրկ­նում եմ` մեծ թվով այլ շու­կա­ներ կան։ Մենք Ռու­սաս­տան չենք, 130 մի­լիոն բնա­կիչ չու­նենք, որ հենց թուր­քա­կան լո­լի­կը չգա Հա­յաս­տան, սո­վից մեռ­նենք։ Փառք Աստ­ծո, մեր տե­ղի շու­կան կզար­գա­նա, մեր ժո­ղո­վուր­դը աշ­խա­տող է, լո­լիկ պետք լի­նի, լո­լիկ կա­ճեց­նի։ Հա­կա­ռա­կը. թող խրա­խու­սեն, որ տե­ղի ժո­ղո­վուրդն ար­տադ­րի այն ա­մե­նը, ինչ Թուր­քիա­յից էր գա­լիս։
-Այլ եր­կր­նե­րից ապ­րանք ներկ­րե­լու ձեռն­տու տար­բե­րակ­ներ կա՞ն։
-Կան շատ եր­կր­ներ, որ­տե­ղից կա­րող ես հա­մա­պա­տաս­խան ապ­րանք բե­րել, բայց ե­թե հա­մա­կար­գը թույլ է տա­լիս, որ բե­րես աղբ ու վա­ճա­ռես լավ ապ­րան­քի տեղ՝ խա­բե­լով ժո­ղովր­դին, դու այս աղ­բը կա­րող ես բե­րել նաև Չի­նաս­տա­նից ու այլ եր­կր­նե­րից։ Խն­դիրն այն է, որ պե­տու­թյու­նը պետք է կա­րո­ղա­նա կա­ռա­վա­րել այդ գոր­ծըն­թաց­նե­րը, որ­պես­զի տե­ղի չու­նե­նա ան­հա­վա­սար մր­ցակ­ցու­թյուն։ Սա ա­ռա­ջին հարցն է` պետք է ո­րա­կը վե­րահս­կել։ Թուր­քիա­յի դեպ­քում պե­տա­կան հա­մա­կար­գը չպետք է թույլ տար, որ կեղծ­ված փաս­տաթղ­թե­րով թուր­քա­կան ապ­րան­քը մտ­ներ Հա­յաս­տան։ Ես հաս­կա­նում եմ` պե­տու­թյու­նը աչ­քը փա­կում էր, ո­րով­հետև թուր­քա­կան շու­կա­յին կապ­ված էին շատ տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­ներ, շատ աշ­խա­տա­կից­ներ, ի վեր­ջո, ինչ-որ գու­մար էր մտ­նում բյու­ջե, հար­կեր էին վճար­վում։ Վեր­ջերս սկ­սե­ցին կի­լոգ­րա­մով ներ­մուծ­վող ապ­րան­քը հա­տով ներ­մու­ծել, դա ինչ-որ չա­փով դժ­վա­րաց­րեց այդ գոր­ծըն­թա­ցը։
Կրկ­նում եմ՝ շատ հեշտ կա­րե­լի է փո­խա­րի­նել այդ ապ­րանք­նե­րը։ Ես ինքս, որ­պես տն­տե­սա­վա­րող, սկզ­բուն­քո­րեն Թուր­քիա­յից ապ­րանք չեմ գնում, նույն գնով, նույն ո­րա­կի ապ­րանք Ի­րա­նից եմ գնում։ Կա­րե­լի է Չի­նաս­տա­նից և այլ երկր­նե­րից գնել։ Օ­րի­նակ, ես Գեր­մա­նիա­յից գնել եմ օգ­տա­գործ­ված ապ­րանք՝ վե­րամ­բարձ կռունկ, որ շատ ա­վե­լի ո­րա­կյալ է թուր­քա­կան կամ չի­նա­կան լրիվ նոր վե­րամ­բարձ կռուն­կից։
-Ի՞նչ պետք է ա­նել տե­ղա­կան ար­տադ­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման հա­մար։
-Ա­ռա­ջի­նը՝ թույլ չտալ, որ մեր ներ­քին ար­տադ­րո­ղը բախ­վի ա­նո­րակ ապ­րան­քի հետ (ներ­քին ար­տադ­րո­ղին չես թող­նում ցած­րո­րակ ապ­րանք ար­տադ­րել, բայց թող­նում ես, որ աղբ մտ­նի շու­կա)։ Պետք է վե­րահս­կեն այդ գոր­ծըն­թաց­նե­րը՝ հաս­կա­նա­լով, որ դա ոչ միայն մաք­սա­նեն­գու­թյան խն­դիր է, այլև կոնկ­րետ ճն­շում է, հս­տակ հար­ված տն­տե­սա­վա­րո­ղին, մեր տն­տե­սու­թյա­նը։ Ե­թե եր­կու հո­գի 100 դրա­մով վա­ճա­ռում են խա­չա­պու­րի, մե­կը` ո­րա­կյալ պան­րով, մյու­սը՝ ժամ­կե­տանց, եր­կուսն էլ հա­րյուր դրամ ար­ժեն, մե­կը ե­րեք տո­կո­սի շա­հույթ է ստա­նում, մյու­սը` հի­սուն տո­կո­սի։ Բնա­կա­նա­բար ան­հա­վա­սար մր­ցակ­ցու­թյուն է։ Տես­չու­թյու­նը պետք է վե­րահս­կի, որ ժամ­կե­տանց պա­նիր չօգ­տա­գործ­վի, նույ­նը հա­գուս­տի պա­րա­գա­յում է։ Պետք է խրա­խու­սել նաև մեր տն­տե­սա­վա­րող­նե­րին, ո­րոնք ներ­մուծ­վող ապ­րանք­նե­րի մր­ցակ­ցու­թյուն են ստեղ­ծում։ Դա պե­տու­թյան ան­մի­ջա­կան գոր­ծա­ռույթն է։ Հի­մա ար­դեն ար­վում է ու շատ ա­վե­լի ին­տեն­սիվ պետք է ար­վի, որ մեր առևտրա­յին սալ­դոն կա­մաց-կա­մաց փոխ­վի դե­պի դրա­կա­նը։
-Ե­թե թուր­քա­կան ապ­րան­քը ար­դեն կա ներ­քին շու­կա­յում, ճի՞շտ է է­մո­ցիո­նալ լուծ­մամբ հրա­ժար­վել դրանց առք ու վա­ճառ­քից։
-Այն ապ­րան­քը, որն ար­դեն ներ­մուծ­վել է, պետք է վա­ճառ­վի-վեր­ջա­նա, ոչ թե է­մո­ցիո­նալ քայ­լեր պետք է ա­նել, այլ պե­տա­կան մա­կար­դա­կով ճիշտ ո­րո­շում­ներ կա­յաց­նել ու կար­գա­վո­րել այդ հար­ցը։ Տես­չու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խան հրա­հանգ­ներ պետք է ստա­նան, որ ա­վե­լի հս­տակ աշ­խա­տեն, ա­ջակ­ցեն ներ­քին ար­տադ­րո­ղին կամ ներ­մու­ծո­ղին։ Է­մո­ցիո­նալ քայ­լե­րից տն­տե­սու­թյու­նը միշտ տու­ժում է, իսկ տն­տե­սու­թյուն աս­վա­ծը մար­դիկ են՝ ըն­տա­նիք­նե­րով, ի­րենց ե­կա­մուտ­նե­րով։ Չի կա­րե­լի միան­գա­մից կտ­րել մարդ­կանց ե­կա­մու­տը, պետք է փուլ առ փուլ ար­վի, իսկ դա պե­տու­թյան գոր­ծա­ռույթն է։
-Պա­տե­րազ­մի ազ­դե­ցու­թյու­նը տն­տե­սու­թյան վրա կա­րե­լի՞ է կան­խո­րո­շել։
-Ծանր է դրու­թյու­նը, մարդ­կա­յին մեծ ող­բեր­գու­թյուն է պա­տե­րազ­մը, այ­սօր մեր խն­դի­րը բիզ­նե­սը չէ, այլ Ադր­բե­ջա­նին, Թուր­քիա­յին զս­պելն ու վերջ­նա­կա­նա­պես այս հար­ցը լու­ծե­լը։ Հա­րյու­րա­մյակ­ներ շա­րու­նակ հաս­կաց­նում են, որ թուր­քե­րի հետ չենք կա­րող ըն­կեր լի­նել, ոչ թե ո­րովհ­ետև մենք չենք սի­րում ըն­կե­րու­թյուն ա­նել, այլ ո­րով­հետև այդ պե­տու­թյու­նը չի ու­զում մեզ ըն­դու­նել որ­պես ազգ, հարևան, ո­րը լիար­ժեք ապ­րե­լու ի­րա­վունք ու­նի։ Նրանք ու­զում են, որ մենք վե­րա­նանք։ Բնա­կա­նա­բար, պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում բո­լոր ներդ­րում­նե­րը սա­ռեց­վում են, ո՞վ սի­րտ ու­նի բիզ­նես ա­նե­լու։ Սա ա­հա­վոր հար­ված է տն­տե­սու­թյա­նը, մար­դիկ ար­տադ­րե­լու են միայն այն, ինչ անհ­րա­ժեշտ է ա­մե­նօ­րյա օգ­տա­գործ­ման հա­մար։ Պա­տե­րազ­մի օ­րե­րին չես կա­րող խո­սել տն­տե­սու­թյան ա­ճի մա­սին, կո­լապ­սի է վե­րած­վում ա­մեն ինչ։ Հեր­թա­կան ան­գամ հա­մոզ­վում ենք, որ մեր ազ­գը միա­բան է, ու միա­բա­նու­թյամբ էլ այս հար­ցը վերջ­նա­կա­նա­պես կլու­ծենք։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ