Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ա­հա­բեկ­չու­թ­յու­նը պե­տա­կա­նո­րեն որ­դեգ­րած պե­տու­թ­յուն­ներ են»

«Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ա­հա­բեկ­չու­թ­յու­նը պե­տա­կա­նո­րեն որ­դեգ­րած պե­տու­թ­յուն­ներ են»
09.10.2020 | 00:03

Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, տար­բեր եր­կր­նե­րի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ ևս փաս­տում են, որ Թուր­քիան Ադր­բե­ջան է բե­րել բազ­մա­թիվ վարձ­կան­նե­րի, ա­հա­բե­կիչ­նե­րի, ին­չը նշա­նա­կում է, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն մեր երկ­րի, այլև տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր եր­կր­նե­րի հա­մար։ Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, որ աշ­խար­հին ա­վե­լի շատ մտա­հո­գում է ոչ այն­քան ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը, որ­քան այս տա­րա­ծաշր­ջա­նում ա­հա­բե­կիչ­նե­րի հաս­տատ­վելն ու այլ ուղ­ղու­թյուն­նե­րով տա­րած­վե­լը։ Քա­ղա­քա­գետ Ա­ԼԵՔ­ՍԱՆԴՐ ՄԱ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻ հա­մոզ­մամբ` այ­սօր Հա­յաս­տա­նի թիվ մեկ խն­դիրն աշ­խար­հին ցույց տալն է, որ, ի դեմս Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի, գործ ու­նի ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն­նե­րի հետ։

-Մենք պետք է ա­հա­բեկ­չու­թյան հետ կապ­ված հար­ցը մեծ պլա­նով դնենք աշ­խար­հի ա­ռաջ,- ա­սում է քա­ղա­քա­գե­տը,- Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը ա­հա­բեկ­չու­թյու­նը պե­տա­կա­նո­րեն որ­դեգ­րած պե­տու­թյուն­ներ են։
-Աշ­խարհն այդ փաս­տը ըն­կա­լու՞մ է։
-Այս պա­հին նույ­նիսկ դա նշա­նա­կու­թյուն չու­նի։ Ան­կախ հան­գա­ման­քից` կհա­ջող­վի՞ Ադր­բե­ջա­նից հա­նել ա­հա­բե­կիչ­նե­րին, թե՞ ոչ, ա­հա­բեկ­չու­թյան թե­ման այս պա­տե­րազ­մում ար­ծար­ծե­լուց դուրս չի կա­րող գալ։ Ադր­բե­ջա­նը ա­հա­բեկ­չու­թյու­նը, այդ գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը որ­դեգ­րած պե­տու­թյուն է։ Պա­տա­հա­կան չէ, որ հա­րյու­րա­վոր ադր­բե­ջան­ցի­ներ են ու­ղարկ­վում Սի­րիա՝ այդ խմ­բա­վո­րում­նե­րում ընդգրկվե­լու հա­մար։ Պա­տա­հա­կան չէ, որ Ադր­բե­ջա­նը խո­չըն­դո­տում ու թույլ չի տա­լիս, որ օ­տա­րերկ­րյա լրագ­րող­նե­րը լու­սա­բա­նեն այս պա­տե­րազ­մը։ Ա­վե­լին, թի­րա­խա­վո­րում է դր­սից ե­կած ու Ար­ցա­խում աշ­խա­տող լրագ­րող­նե­րին։ Սրանք ա­հա­բեկ­չա­կան հնարք­ներ են, ո­րոնք նույ­նու­թյամբ ի­րա­կա­նաց­նում է նաև Թուր­քիան իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։ Մտ­նում են այլ պե­տու­թյուն­ներ, խառն­վում են այդ եր­կր­նե­րի գոր­ծե­րին և ա­հա­բե­կիչ­նե­րի գոր­ծի դնում։ Մեր խն­դիրն այն է, որ հար­ցը հենց այս աս­պեկ­տով աշ­խար­հին ներ­կա­յաց­նենք։
-Մենք այս ա­ռու­մով դի­վա­նա­գի­տա­կան ճիշտ կռ­վան­նե­րի խն­դի՞ր ու­նենք։
-Այ­սօր իմ նշած այս փաս­տար­կը չի օգ­տա­գործ­վում։ Մենք ոչ միայն պի­տի փաս­տենք, որ Ար­ցա­խի դեմ վարձ­կան­ներ ու ա­հա­բե­կիչ­ներ են կռ­վում, այլև այդ մար­տա­վա­րու­թյու­նը որ­դեգ­րած պե­տու­թյուն­նե­րի մա­սին պի­տի խո­սենք։ Ե­թե նույ­նիսկ հրա­դա­դար կամ զի­նա­դա­դար լի­նի, կր­կին թե­ման պի­տի բարձ­րաց­նել, որ­պես­զի ներ­կա­յաց­նենք այդ եր­կր­նե­րի էու­թյու­նը։ Մյուս կող­մից, էա­կան հան­գա­մանք է այն, որ այ­սօր Ժնևում սկս­վում են բա­նակ­ցու­թյուն­ներ, ո­րին պետք է պատ­րաստ գնանք։ Ոչ թե պետք է խո­սենք սոսկ հրա­դա­դա­րի մա­սին, այլև այն­տեղ տա­նենք հենց Ար­ցա­խի տե­սա­կե­տը։ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ցան­կա­նում են, որ Հա­յաս­տա­նը դառ­նա բա­նակ­ցու­թյուն­նե­րում ան­մի­ջա­կան և գլ­խա­վոր կողմ։ Մենք սխալ թույլ տված կլի­նենք, ե­թե շա­րու­նա­կենք տուրք տալ այս մո­տեց­մա­նը ու չհաս­կա­նալ, թե այդ զույգն ինչ նպա­տակ­ներ է հե­տապն­դում, և բա­նակ­ցա­յին սե­ղա­նին չդ­նենք Ստե­փա­նա­կեր­տի տե­սա­կե­տը։ Եվ ԵԱՀԿ հա­մա­նա­խա­գահ­նե­րին, և Ադր­բե­ջա­նին պի­տի ա­սենք, որ տա­րա­ծաշր­ջա­նում Ադր­բե­ջա­նի գլ­խա­վոր ընդ­դի­մա­խո­սը, ո­րին ին­քը ան­մարդ­կա­յին մի­ջոց­նե­րով թի­րա­խա­վո­րել է, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն է, թող գնա ու նրա հետ խո­սի։
-Ա­ռա­ջար­կում եք բա­նակ­ցա­յին ձևա­չա­փի փո­փո­խու­թյու՞ն։
-Միևնույն է, Ար­ցա­խը բա­նակ­ցու­թյուն­նե­րին ան­մի­ջա­կան ներ­կա­յու­թյուն չու­նի, ձևա­չա­փը չի փոխ­վում։ Բայց Հա­յաս­տանն ա­սում է, որ սե­ղա­նին դնում է ոչ թե իր, այլ Ար­ցա­խի դիր­քո­րո­շու­մը։ Ար­ցա­խը ֆի­զի­կա­պես բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի մոտ չի լի­նում, բայց նրա տե­սա­կետն է ներ­կա­յաց­վում։ Սրանք տեխ­նո­լո­գիա­ներ են, ո­րոնց մենք պի­տի տի­րա­պե­տենք։
-Դուք նկա­տե­ցիք, որ պետք է Ժնևի քն­նար­կում­նե­րին պատ­րաստ գնանք. այս առն­չու­թյամբ մտա­հո­գու­թյու՞ն ու­նեք։
-Իմ մտա­հո­գու­թյունն այն է, որ այս մա­սին լրատ­վա­մի­ջոց­նե­րով բազ­միցս նշում եմ, սա­կայն կամ չեն կար­դում, կամ չեն հաս­կա­նում, կամ ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում ու մտա­ծում են, թե ա­մեն ինչ գի­տեն։ Այլ խոս­քով կա վեր­լու­ծա­բան­նե­րի մի հա­մայնք, ո­րը խնդ­րի մեջ խո­րա­ցած է և գի­տի բո­լոր քա­ղա­քա­կան, պատ­մա­կան նր­բե­րանգ­նե­րը, սա­կայն նրանց կար­ծի­քը ոչ ոք հաշ­վի չի առ­նում։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ