Մեր լռու­թ­յունն ու համ­բե­րու­թ­յունն էլ սահ­ման ու­նեն

Մեր լռու­թ­յունն ու համ­բե­րու­թ­յունն էլ սահ­ման ու­նեն
09.10.2020 | 00:22
Երբ այս օ­րե­րին ողջ ընդ­դի­մա­դիր դաշ­տը, մա­մու­լը հա­նուն մեր զին­վո­րի ու հաղ­թա­նա­կի մի կողմ են դրել իշ­խա­նու­թյան հետ բո­լոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը և միաս­նա­բար լծ­վել հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին, կար­ծես նույն այդ իշ­խա­նու­թյու­նում ճիշտ չեն հաս­կա­ցել այս ու­ղեր­ձը։ Սահ­մա­նում թուրքն է կանգ­նած, իսկ սրանք ներ­քին թշ­նա­մի­նե­րի ան­վեր­ջա­նա­լի փնտր­տու­քի մեջ են, ու ինչ­պես միշտ թի­րա­խում ա­ռա­ջի­նը լրագ­րող­ներն են։
Այս օ­րե­րին, երբ մեր գոր­ծըն­կեր­նե­րը հր­թի­ռա­կո­ծու­թյան տակ շա­րու­նա­կում են ի­րենց մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, աշ­խար­հին ներ­կա­յաց­նում թուրք-ադր­բե­ջա­նա­կան վայ­րա­գու­թյու­նը խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ, Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նում տա­քուկ ծվա­րած­նե­րը ո­րո­շում են, թե լրատ­վա­մի­ջոց­նե­րից որն ինչ վեր­նագ­րե­րով պի­տի նյու­թեր ներ­կա­յաց­նի։
Այս շա­բաթ ո­րոշ իմ­քայ­լա­կան­ներ ո­րո­շել էին «TV5» հե­ռուս­տաըն­կե­րու­թյանն «ա­նար­գան­քի սյու­նին գա­մել» միայն այն պատ­ճա­ռով, որ ֆրան­սիա­կան լրատ­վա­մի­ջո­ցի նյու­թը թարգ­մա­նա­բար ներ­կա­յաց­նե­լիս ի­րենց քիմ­քին ոչ հա­ճո վեր­նա­գիր են ընտ­րել։ Այ­սինքն, պա­տե­րազ­մի այս ար­հա­վիր­քի մեջ Հա­յաս­տա­նի պատ­գա­մա­վո­րի ողջ մտա­հո­գու­թյու­նը, մտ­քի մոր­մո­քը ինչ-որ նյու­թի վեր­նա­գիրն է, ո­րը խոր­հր­դա­րա­նում այդ լրատ­վա­մի­ջո­ցի լրագ­րո­ղի հան­դեպ ան­վա­յել պահ­վածք դրսևո­րե­լու հիմք է դար­ձել։
Երբ Ար­ցա­խի սիր­տը բազ­մա­թիվ վեր­քե­րից ար­նա­հո­սում է, ու թշ­նա­մին ան­թույ­լատ­րե­լի զեն­քե­րով ա­վե­րում է Ստե­փա­նա­կեր­տը, իսկ մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոցն աշ­խար­հին ներ­կա­յաց­նում է թշ­նա­մու ան­մարդ­կա­յին դեմ­քը, պետք չէ սա­զը վերց­նել ու Ֆեյս­բու­քում ինք­նա­հաս­տատ­վել։ Բայց մենք լռում ենք, ա­ռայժմ։ Չնա­յած շատ բան կա ա­սե­լու։ Ըն­դա­մե­նը մի դի­տար­կում. խոր­հր­դա­րա­նը «կա­մուֆ­լյաժ» հա­գած ան­հա­վա­սա­րակ­շիռ կա­նանց ու տղա­մարդ­կանց հա­վա­քա­տե­ղի չէ. ե­թե չեք կա­րո­ղա­նում լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ աշ­խա­տել, էլ չենք խո­սում հան­րու­թյանն օգ­տա­կար լի­նե­լու մա­սին, գո­նե ծպ­տուն մի հա­նեք, խնա­յեք մարդ­կանց նյար­դե­րը։
Ի դեպ, «TV5» հե­ռուս­տաըն­կե­րու­թյունն այս մի­ջա­դե­պի հետ կապ­ված դի­մել է դա­տա­խա­զու­թյուն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ